Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»

Բարաթը ո՞ւր ա, Նիկոլ, բարա՜թը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մեզ ասում են՝ իբր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտվել են և ընդամենը մնացել է պայմանավորվել ստորագրման շուրջ։ Բայց քանի որ դա ամեն օր ասվում է միայն քպականների կողմից, տպավորություն է, թե ավելի շատը իրենք իրենց համոզելու և հույս տալու համար են սա ասում։ Երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում շուտասելուկի նման արագ երեք գրառում է անում խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտի մասին։ Երեք գրառումն էլ բաղկացած է երկու նախադասությունից, առաջինը՝ անփոփոխ։ Գրառում մեկ․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»։

Իսկ ի՞նչ եղավ պայմանագիրը, հիմա էլ համաձայնագի՞ր դարձավ․ լավ, հերն էլ անիծած, ժողովուրդը սպասում է, որ հրապարակես, տեսնի ի՞նչ է, ու՞ր է։ Չի հրապարակում ու զանազան աբսուրդ հիմնավորումներ։ Մեկ ասում է՝ դե ընթացքում կտոր-կտոր ասել ենք։ Դե որ վախտը գա՝ կհրապարակենք, դե որ ստորագրենք բերենք վավերացման՝ ԱԺ-ում քննարկման ժամանակ կհրապարակենք։ Այ քեզ բան, էս ինչ ցրոցի է։ Նիկոլի ԱԽ քարտուղարն էսօր ասում է՝ չենք հրապարակում, որովհետև ստորագրման տեղն ու ժամը համաձայնեցված չէ։ Մի րոպե, իսկ ի՞նչ կապ ունի, օրն ու ժամը։ Համաձայնվել եք չէ՞, երկուստեք, է հրապարակե՛ք տեսնենք էդ ինչի՞ն եք համաձայնվել։ Այսինքն սպասում եք վերջին օրվան, որ անակնկալի բերե՞ք ժողովրդին, թե նայե՛ք, հա, չստորագրեմ պատերազմ կլինի՞։ Սա էլ նոր նոյեմբեր 9-ի թուղթ է՞։ Շատերդ կամ բոլորդ նման իրավիճակում հայտնվել եք, երբ մի անպարտաճանաչ ձեզ փող է պարտք եղել ու անընդհատ ասել է՝ վաղը կտամ, մյուս օրը կտամ, երկու օրից կտամ, մի ժամից կտամ, առավոտ կտամ, իրիկուն կտամ ու էդպես խաբելով օր էր անցկացնում, որ մի օր էլ որ տա, օրինակ կեսը, ուրախ լինես, որ լրիվ չի գցել։

2018 թվականի օգոստոսի 17-ին մի 70-80 հազար հոգի կանգնեցրել էր հրապարակում ու կոկորդ էր պատռում, թե՝ ցանկացած բանակցային թուղթ կբերի կհրապարակի ու դուք կորոշեք՝ ուզում եք, թե չեք ուզում, ես չեմ գնալու ձեր թիկունքում բանակցություն վարեմ։ Ժողովրդի թիկունքում բանակցություններ է վարել ամբողջ ընթացքում ու հիմա էլ գրում է՝ պատրաստ եմ ստորագրեմ։ Հլը մի րոպե, դու պատրաստ ես, դու պատրաստ էիր ստորագրել անգամ էն ժամանակ, երբ էդ պայմանագրի մենակ պրիամբուլան էիք գրել։ Իսկ հայ ժողովուրդը պատրա՞ստ է, համաձա՞յն է, որ դու ստորագրես էդ պայմանագիրը։ Էն ժամանակ ասում էիր ինչ ուզում, էն էլ բանակցում եմ, այ քեզ բան, հիմա էլ ասում ես ինչ ուզում՝ ստորագրում եմ, այ քեզ բան։ Ասում էիք՝ քանի որ բանակցություններ են գնում, ճշտված չէ, կոռեկտ չէ հրապարակելը։ Բա հիմա ավարտել եք բանակցությունները, հլա ասեք տեսնենք, էտ ի՞նչ է։

Ասում են՝ չենք հրապարակում դեռ, բայց մեր երկրի շահերից է բխում։ Էդ դուք լու՞րջ եք ասում։ Հենց էն, որ չեք հրապարակում, փաստում է, որ մեր երկրի շահերից չէ, էնքան վատ բան է, որ սարսափում եք հրապարակել։ Մեկն ասում է՝ մեր շահերից է բխում, մյուսն ասում է՝ Ադրբեջանը անակնկալի է եկել, չէր սպասում, որ կհամաձայնենք․ այսինքն էնքան վատն է, որ դաժե Ադրբեջանն է վստահ եղել, որ դաժե Նիկոլի նման ենթարկվող մեկը կարող է չհամաձայնի ու զարմացել է, որ անգամ էդ պայմաններին է համաձայնել։ Ո՞նց կարող է մի թուղթ, որը պարտադրել է հաղթող կողմը, այն էլ՝ Ադրբեջանի նման ահաբեկչական պետությունը, լինի մեր շահերին համապատասխան։

Իրոք, ժողովուրդ ջան, կասկածները գնալով խորանում են, որ կա՛մ այս թուղթը էնքան վատն է, որ վախենում են հրապարակել, կա՛մ գուցե վերջնական չեն ու Ադրբեջանը հլը լիքը փոփոխություններ ու պայմաններ կարող է ավելացնել, կա՛մ ձևական թուղթ է, գիտեն, որ չի լինելու կամ էլ այլ՝ լիքը բաներ կարող ենք մտածել։ Ասում է՝ ես պատրաստ եմ ստորագրել։ Ցավոք՝ մենք ունենք նախադեպը, որ դու նաև ստորագրել ես միակողմանի, օրինակ՝ Գրանադայում, Հայաստանի և Ադրբեջանի մասին թուղթ ես ստորագրել առանց Ադրբեջանի մասնակցության։ Չի բացառվում հիմա էլ միակողմանի ստորագրի, սքան անի ու ուղարկի։ Էս վերջում մենք պայմանագիր ենք կնքել մի ընկերության հետ, մեր օրինակը ստորագրել ենք, սքան արել ենք, ուղարկել ենք։ Կարող է հենց էդպես անի, տպի, ստորագրի, մի հատ թազա պեչատ դնի՝ «Իրական Հայաստան» անունով ու մեյլով ուղարկի Ալիևին։ Այո, այ էդքան անլուրջ է ու ստորացուցիչ։ Այնքան անլուրջ է, որ անգամ անունը չգիտեն ինչ է՝ մեկ ասում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագիր, մեկ ասում են խաղաղության պայմանագիր, մեկ ասում են համաձայնագիր, մեկ ասում են տարբերություն չկա։ ԱԽ քարտուղարն ասում է՝ ինչ տարբերություն պայմանագիր է, թե համաձայնագիր, անլուրջ քննարկում է, ասում է, հետո էլ ասում է՝ տարբերությունը կգնա կճշտի կասի։ ԱԽ քարտուղարը չգիտի ինչ տարբերություն պայմանագրի և համաձայնագրի միջև։ Լևոն Քոչարյանն է բացատրում հեռակա կարգով, որ տարբերությունը շատ մեծ է՝ պայմանագիրն իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է, որը ստեղծում է կոնկրետ պարտավորություններ կողմերի համար: Կողմերից մեկի՝ իր պարտականությունները չկատարելն առաջացնում է իրավական հետևանքներ: Իսկ համաձայնագիրը ոչ պարտադիր բնույթ ունեցող փաստաթուղթ է, որը արտահայտում է կողմերի միջև ընդհանուր համաձայնությունը, սակայն չունի իրավական ուժ և այն խախտելը իրավական հետևանքներ չի առաջացնում: Սա ԱԽ քարտուղարը չի հասկացել ու ոչ միայն նա։ Բայց իրենցից հեռու չէ չհասկանալով բանակցել-պայմանավորվել ու ստորագրելը։

Կրկնում եմ՝ պարտավոր եք հրապարակել, թե ինչ պայմանագիր եք պատրաստվում կնքել ու հրապարակեք շուտ, ոչ թե ստորագրումից 15 րոպե առաջ։ Չես կարող ասել՝ դե որ 2021 թվականին ինձ ընտրել են, ուրեմն թույլ են տվել ինչ ուզում եմ ստորագրեմ։ Ոչ, դու էլ, քո թիմն էլ չունեք այլևս վստահություն հանրության մոտ, լեգիտիմություոն չունեք։ Քո թիմը ամեն ինչ կարող է վավերացնել, ինչ դու բերես, բայց քո թիմը քեզանից բեթար լեգիտիմություն չունի։ Մենք ասում էինք, որ չես կարող միանձնյա ու քո ցածր լեգիտիմությամբ Արցախի հարց լուծես, քեզ թվում է լուծել ե՞ս, էջը փակել ու անցել ես առա՞ջ։ Ոչ։ Չես լուծել։ Ու հիմա էլ չես կարող քո ցածր լեգիտիմությամբ լուծել Ադրբեջանի հետ հարցերը։ Ադրբեջանն էլ է ասում ես պայմանագիրը Նիկոլի հետ չեմ ստորագրում, հայ ժողովրդի հետ եմ ստորգրում։ Ու լավ գիտի , որ Նիկոլը հայ ժողովուրդը չէ։

Դե ուրեմն հրապարակիր՝ հայ ժողովուրդը տեսնի ինչ եք պայմանավորվել։ Գուցե տակտիկան այնպիսին է, որ քանի որ այդ պայմանագրում ամեն ինչ միայն Ադրբեջանի օգտին է, իսկ մինչև ստորագրելը դեռ երկար ժամանակ ունի, մանրից կաշխատեն հանրության հետ, կհամոզեն, որ սա լավագույն տարբերակն է, կանխում է պատերազմ, եթե չստորագրեմ՝ պատերազմ կլինի․ կապ չունի մեջը ինչ է գրած, պետք է ստորագրեմ, թե չէ պատերազմը կսկսի։ Մեկ տարի առաջ էս օրն էր, որ գնացել էր Կիրանց, ասում էր՝ եթե չհանձնեմ, մինչև շաբաթվա վերջ պատերազմը կսկսի։ Չի բացառվում, որ հենց Ադրբեջանն էլ իր հերթին է ճնշում գործադրում՝ զորքեր կուտակելով Վարդենիսի ու Ճամբարակի հետ սահմանին ու անընդհատ հայտարարելով, թե Հայաստանը այդ ուղղությամբ օրը 10 անգամ խախտում է հրադադարը։

Նիոլի՝ երեկվա երկրորդ հայտարարությունը հետևալն էր, ինչպես ասացի՝ առաջին նախադասությունը անփոփոխ՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման»։ Երկրորդ նախադասությունը սա էր՝ «Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել․ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»։ Ադրբեջանը ամեն օր մի քանի անգամ սուտ լուրեր է տարածում, թե Հայաստանը խատել է հրադադարը։ Հայաստանը հերքում է, բնականաբար։ Խնդրում եմ՝ վերջին 30 տարվա մի հատ հայտարարություն ցույց տվեք, որ հայկական կողմը ասի՝ մենք խախտել ենք հրադադարը։ Կամ Նիկոլն որ ասում է՝ ես հանձնարարական տվեցի, որ հրադադարը չխախտեն, էդ ու՞մ է ասում, որ ի՞նչ է ասում, մի տեսակ ոնցոր Ալիևին զեկուցի, թե տես էլի, ես ասել եմ․․․ Նիկոլի ուղերձը սահմանին կանգնած զինվորի համար շատ խեղճ է, բարոյալքող հանձնարարական է։ Եթե երկրի ղեկավարը լիներ ձիգ, պինդ մեկը, լրիվ ուրիշ հանձնարարական տար․ իմ պատկերացմամբ, պետք է ասեր հետևյալը՝ չնայած մենք գնում ենք խաղաղության, ոչ թե պատերազմի, բայց հենց սադրանքի լինի արժանի հակահարված տվեք։ Այ դա կլիներ ուժեղ ղեկավարի պահվածք։ Թե չէ՝ ինչքա՞ն կարելի է նվաստացնել բանակը, զինուժը։ Էդ հանձնարարակնը տվել է Պապիկյանին ու Գեներալ Ասրյանին․ նրանք չէին էլ կրակելու, Ասրյանը ահաբեկիչներին շրջափակում է, բայց թողնում է սովածանան գնան, դա է, իր պատկերացմամբ զորահրամանատարի կոչումը։ Իմ կարծիքով Նիկոլը հանձնարարական էլ չի տվել, ֆեյսբուքում գրել է՝ Պապիկյանը հետևորդների մեջ կա, կտեսնի։

Նիկոի երրորդ գրառումը դարձյալ նույն թեմայով է․ էլի առաջին նախադասությունը նույնը։ Երկրորդում գրում է՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»։ 

Պայմանագրի ստորագրման շուրջ առաջարկն էսպե՞ս են անում, հարգարժան դիվանագետներ։ Ֆեյսբուքով մայրենի լեզվով ու անգլերենով գրում են, որ դիմացի կողմը կարդա՝ գա՞։ Հասկացանք Պապիկյանը ֆեյսբուքյան հետևորդ է, Ալիևն է՞լ է «պոդպիսչիկներիդ» մեջ։ Սոցցանցերում կա չէ՞ նման բան, որ ինչ-որ մեկի գրառումը քեզ մոտ բերում է մի տարի անց։ Էդքան անլո՞ւրջ է այդ ամենը։ Թե՞ դա Ալիևի համար չես գրել։

Ժողովուրդ ջան, էս քանի օր է՝ հայկական կողմը անընդհատ ասում է, որ պատրստ է խաղաղության պայմանագիրը․ ադրբեջանական կողմից լսե՞լ եք նման ոգևորություն, ստորագրելու կոչ, առաջարկ։ Ինչո՞ւ չեն ասում։ Հեսա ՔՊ-ն կասի՝ որովհետև պայմանագիրը մեր օգտին է։ Ոչ, ոչ միայն մեր օգտին չէ, այլև ասում են՝ մինչև ստորագրելը դեռ մի դաստա նախապայման ունեք կատարելու։

Կարճ ասած՝ անկախ նրանից, թե ինչ է այդ պայմանագրում գրած, դու չունես էն վստահությունը, էն աջակցությւոնը, որ պայմանագիրը, ընդունելի լինի ժողովրդի մոտ։ Լավագույն պայմանագիրն էլ ցույց տաս, անընդունելի է լինելու, որովհետև քեզ մարդիկ ճանաչում են որպես սուտասան, հանձնող, թշնամու օգտին գործող։ Քեզ քննադատելու են, քեզ չեն հավատալու։ Ու ճիշտ կանեն։ Բացի այս, դու ունե՞ս էդ հնարավորությունը, որ կյանքի կոչես անգամ ամենալավ պայմանագիրը․ ոչ, դու չունես էդ հատկանիշները։ Ոչ մեկ չի մտածում, որ Նիկոլ Փաշինյանի նման գործիչը ի վիճակի է ՀՀ շահերից բխող թուղթ ստանալ, ու ոչ մեկ չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանի նման գործիչը կարող է իրականություն դարձնել որևէ նորմալ բան։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>