Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
ՀՀ կառավարության որոշմամբ մարտի 21-ից 31-ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու նպատակով։ «Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք մարդասիրական օգնության բեռները Թուրքիայի տարածքով՝ ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ։
Այս նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք մարդասիրական օգնության բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ հասցնելու»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

