«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Ինչ է կատարվում Ստամբուլում

Երեկվանից Ստամբուլում բազմահազարանոց բողոքի ցույցեր են, բախումներ ոստիկանական ուժերի հետ, հուզումներ: Լրատվամիջոցները հաղորդում են նաև այդ ամենի խորապատկերում թուրքական արժույթի՝ լիրայի է՛լ ավելի արժեզրկման մասին: Առայժմ անուղղակիորեն, բայց հեռանկարում դա կարող է անդրադառնալ նաև Հայաստանի վրա: Նկատի չունենք թուրքական լիրայի արժեզրկումը, թեպետ դրան մեր երկրում որոշ խոնարհվողներ կան:
Բանն այն է, որ Ստամբուլի հուզումները կարող են բացասական անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանության երաշխավոր ու պահապան Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերի վրա: Կան կանխատեսումներ, որ ծերացած Էրդողանը կարող է տապալվել՝ չհասցնելով ձգել մինչև 2028-ին նշանակված հաջորդ նախագահական ընտրությունները:

Ի դեպ, այդ ընտրությունների մասին: Բանն այն է, որ թուրքական քաղաքական շրջանակներում Էրդողանի հիմնական մրցակից են տեսնում  Էքրեմ Իմամօղլուին, որը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել 2019-ին, ներկայացնում է ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը»: Հենց Իմամօղլուի ձերբակալությունից հետո էլ երեկ Ստամբուլում ծայր են առել բողոքի ցույցերն ու հուզումները:

Պարզից էլ պարզ է, որ Իմամօղլուի ձերբակալությունը Էրդողանի ու նրա իշխանության ձեռքի գործն է՝ հեռանկարային մրցակցին շարքից հանելու նպատակով, քանի դեռ նա այն թափը չի հավաքել, որ անտանելի դարձած ծերուկին ցած նետի Թուրքիայի ղեկավարի թախտից: Հատկանշական է, որ Իմամօղլուն քաղաքապետ դարձել է որոշակի վայրիվերումներից հետո: Բանն այն է, որ 2019-ին նա ընտրություններում անշան չափով է առաջ անցել մրցակիցներից, այդ թվում՝ իշխող «Արդարություն ու բարգավաճում» էրդողանյանի կուսակցության ներկայացուցչից: Ապա թուրքական ԿԸՀ-ի դերը կատարող խորհուրդը չեղարկել է քվեարկության արդյունքները, նշանակել նոր ընտրություներ: Ստամբուլցիները, երևի դրանից ավելի բորբոքված, այդ «նոր» ընտրություններում արդեն շատ ավելի շատ քվեներ են տվել՝ հօգուտ Իմամօղլուի, ով ստացել է ձայների ավելի քան 54 տոկոսը: Չնայած դրան, նրա նկատմամբ քաղաքական ճնշումները շարունակվել են նաև քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց հետո:

Իմամօղլուի կենսագրության հետ կապված մանրամասնություններից մեկը, կարծում ենք, արժե իմանալ. նրա պապը եղել է Հաջի Թոփալ Օսմանը, որը կամավորական ուժերի գնդապետի կոչում է ստացել, աչքի է ընկել Հայոց ցեղասպանության ժամանակ, հատկապես Տրապիզոնի հայերի և Պոնտոսի հույների դեմ ցեղասպանական ոճրագործություններով, որոնց մասնակցել է անմիջականորեն: Հետագայում դարձել է Աթաթուրքի թիկնազորի հրամանատարը: Սակայն քաղաքական սպանություն իրականացնելուց հետո, նույն Աթաթուրքի հրամանով, շրջապատվել է, այդ բախման ընթացքում վիրավորվել, ապա՝ գնդակահարվել, իսկ դրանից հետո նրա մարմինը կախել են խորհրդարանի շենքի դարպասներից՝ բոլորին ի տես...

Այժմ թուրքական իշխանությունները նրա թոռանը՝ Իմամօղլուին մեղադրում են ահաբեկիչներին աջակցելու և կոռուպցիայի մեջ, չնայած թուրքական փորձագիտական շրջանակներն այդ մեղադրանքներն անհեթեթություն են համարում:

Հետաքրքիր է և այն, որ 1999-ին նույն Էրդողանը գրեթե նման «ճանապարհով» անցավ: Նրան կալանավորեցին և ստիպված էր հրաժարվել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից, բայց այդ հետապնդումը բարձրացրեց նրա ու իր կուսակցության վարկանիշը: Եվ կարճ ժամանակ անց Էրդողանը ոչ միայն դուրս եկավ բանտից, այլև դարձավ Թուրքիայի վարչապետ:

Թե էլ ինչ «ներթուրքական ռազբորկաներ» կընթանան, հազիվ թե մանրամասնություններով հետաքրքիր լինի մեզ համար: Մանավանդ, որ մեր գլխացավանքներն էլ չափից ավելի են, այդ թվում՝ նույն Էրդողանի ու նրա հետ սերտորեն «ուղիղ կապով» համագործակցելու մասին օրերս թուրքական լրատվամիջոցներին խոստովանած Փաշինյանի գործունեության հետևանքով ու պատճառով:
Այստեղ մեզ համար էականն այն է, որ այդ ամենի հետևանքով Էրդողանի իշխանությունը տապալվի կամ, առնվազն էապես թուլանա, ինչը միգուցե Փաշինյանին կզրկի նաև վերջին արտաքին հենարանից:

Բայց քաղաքական մանկամտություն կլինի հույսը դնել միայն դրա վրա: Հայաստանի կործանումային ընթացքը կասեցնելու համար նախ, անհրաժեշտ է, որ մեր երկրի քաղաքական ուժերն ու հասարակությունը սկսեն գործել՝ առաջնորդվելով իրատեսությամբ, պատասխանատվությամբ ու վճռականությամբ, այլ ոչ թե, կներեք, «թիթեռ նկարեն»:

Ա.Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>