Մեծ հանրահավաք ի պաշտպանություն Արցախցիների իրավունքների․ 4 պահանջ կներկայացնեն իշխանությանը
«Հանուն Արցախի» միավորման նախաձեռնությամբ ստեղծված և Արցախի հասարակական գրեթե բոլոր շրջանակները ներառող «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» հայտարարում է Երևանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաքի մասին։
Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, կբարձրաձայնվեն հետևյալ խնդիրները.
Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում Տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

