Փաշինյանը պատրաստ է ստորագրել ադրբեջանական թուղթը
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այսպես կոչված՝ «խաղաղության համաձայնագիրը», որն իրականում Հայաստանի լուծարման կապիտուլյացիոն ակտ է։
Փաշինյանը գրել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»:
Դրանից կարճ ժամանակ անց, Արցախն ուրացող Նիկոլ Փաշինյանը մի հատ էլ հետևյալն է գրել. «Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի»։