Զոհվածների մայրերը, այրիները ակցիա են անում՝ իրենց նկատմամբ ապօրինությունների դեմ
Երևանում գտնվող շենքերից մեկը, որում ապրում են զոհված, հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով զինծառայողների ընտանիքներ, հանվել է աճուրդի։ Բնակիչները դատական գործընթացի մեջ են, սակայն պետգույքի կառվարման կոմիտեն, ինչպես պնդում են բնակիչները, հոգեբանական ճնշում է գործադրում. շենքը հոսանքազրկել է։ Բնակիչներն առանց լույսի են մնացել։
Զոհվածների մայրերը, այրիները այժմ իրենց խնդիրն են բարձրացնում «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գրասենյակում։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։