Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»

Միջազգային հանրությունը պատրաստ է ողջունել նույնիսկ Հայաստանի փլուզումը

Ի՞նչ է թաքնված Երևանի և Բաքվի միջև«խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելու» վերաբերյալ աջակցող հայտարարությունների հետևում:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի իշխանությունները, կարծես թե, ինչ-որ բան թաքցնում են հասարակությունից Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի համատեքստում, և բառացիորեն ամեն օր դա ավելի ակնհայտ է դառնում: Բայց եկեք հերթով գնանք:

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն միակողմանիորեն հայտարարեց, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատեց «խաղաղության պայմանագրի» բոլոր կետերի համաձայնեցման փաստը, մի շարք երկրների կողմից ողջունող հայտարարություններ հնչեցին։ Ավելին, որոշները նույնիսկ բարձր գնահատեցին այն փաստը, որ Հայաստանը գնաց «համարձակ զիջումների»: Խոսքը Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Անալենա Բերբոքի մասին է: Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին, չեն խնայում ռեսուրսները, որպեսզի Ադրբեջանին հերթական զիջումը ներկայացնեն որպես Նիկոլ Փաշինյանի «պատմական հաղթանակ»:

Նույն իրավիճակն էր նաև 2022 թվականին, երբ հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը հանձնեց Արցախը Ադրբեջանին։ «Համաշխարհային հանրությունը», «քաղաքակիրթ աշխարհը» ողջունեցին այս որոշումը: Հատկապես Արցախը «սպանելու» հարցում ակտիվ էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով, ընդհանրապես, Փաշինյանին անվանել էր «համարձակ քաղաքական գործիչ»:

Այսօր էլ Արցախի դեմ Պրահայի դավաճանության դեպքը կրկնվում է, սակայն գործընթացներն այժմ պտտվում են Հայաստանի շուրջ։ Մարտի 13-ին տեղի ունեցավ ոչ թե «խաղաղության պայմանագրի կետերի» համաձայնեցում, այլ հերթական դիվանագիտական ֆիասկո՝ գրեթե կապիտուլյացիայի սահմանին։ Ընդ որում, եթե 2022 թվականի Պրահային նախորդել էին 2020 թվականի պատերազմը, 2021 թվականի բախումներն ու 2022-ի Ջերմուկի մոտակայքում արված ագրեսիան, ապա այժմ Փաշինյանը համաձայնել է Բաքվի հերթական պահանջների իրականացմանն՝ առանց ռազմական գործողությունների, պարզապես իր քաղաքացիներին վախեցնելով այս թեզերով՝ «մենք պարտված կողմ ենք, մենք այլ հնարավորություն չունենք, քան կատարել Բաքվի պահանջները»։

Այստեղ չկա «բախումներից հետո ամենը հանձնելու կոչ», այստեղ ֆիքսվում է այն փաստը, որ 44-օրյա պատերազմի ավարտից գրեթե 5 տարի անց Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստեղծել մի իրավիճակ, որտեղ Բաքուն կհասկանար, որ նոր ագրեսիայի դեպքում իր կրած վնասն այնքան մեծ կլինի, որ նույնիսկ պայմանական հաղթանակը չի փոխհատուցի կորուստները։

Բայց այս ամենը չի հետաքրքրում «քաղաքակիրթ աշխարհին», որն, ինչպես Պրահայից հետո, շարունակում է հիանալ Փաշինյանի «համարձակ զիջումներով»: Մի կողմից դա վկայում է «համաշխարհային հանրության» կեղծավորության մասին, իսկ մյուս կողմից՝ եթե Հայաստանը պատրաստ է ինքն իր շահերից հրաժարվել, ինչու՞ աշխարհը պետք է դրա մասին մտածի։ Իսկ որպես իր գործողությունների աջակցման փաստարկ՝ ՀՀ իշխանությունները բերում են «խաղաղության պայմանագրի» համաձայնեցման՝ ԵՄ-ի անվերապահ աջակցության փաստը։

Հիշեցնենք, որ սա այն նույն Եվրամիությունն է, որը ոչ մի ջանք չգործադրեց Արցախի էթնիկ զտման ժամանակ, և այն նույն միությունն է, որը նախօրեին հայտարարեց՝ 2 տարվա ընթացքում Սիրիային կտրամադրի մինչև 2,5 միլիարդ եվրոյի օգնություն։ 2,5 միլիարդ եվրո ալավիների, քրիստոնյաների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների ցեղասպանության համար, որը վերջին օրերին ծավալվում է նախկին Սիրիայի տարածքում։ Այլ կերպ ասած, Բրյուսելի արձագանքն այն գեոպոլիտիկական և նույնիսկ բարոյական հեղինակությունը չէ, որին պետք է հավասարվել կամ բերել որպես սեփական «իրավացիության» փաստարկ։

Նկատենք նաև, որ «խաղաղության պայմանագրի համաձայնեցումը» այդքան ակտիվորեն աջակցած ԵՄ-ն ոչ միայն չի հայտարարում համաձայնագրերի իրականացման երաշխավոր դառնալու պատրաստակամության մասին, այլև շարունակում է անտեսել Ադրբեջանի կողմի հայտարարությունները, որը վերջին 3 օրում արդեն ավելի քան 5 անգամ տեղեկատվություն է տարածել Հայաստանի կողմից կրակի դադարեցման ռեժիմի ենթադրյալ խախտումների մասին:

ԵՄ-ին դա չի հետաքրքրում։ Նրանց միայն պետք է, որ ՌԴ-ն դուրս գա տարածաշրջանից, և եթե այդ ճանապարհին Հայաստանը պետք է դառնա «նոր Սիրիա», այսինքն՝ Թուրքիայի պրոտեկտորատ, ապա ժպտադեմ եվրոպացի պաշտոնյաները պատրաստ են դա անել…

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>