Ձերբակալվել է Կոստանդնապոլսի ընդդիմադիր քաղաքապետը. ո՞վ է ում ընդօրինակում. Էրդողա՞նը Փաշինյանին, թե՞ հակառակը
Թուրքական ոստիկանությունը հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում ձերբակալել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։
Դատախազությունը քաղաքապետի և նրա վարչակազմի անդամների դեմ մեղադրանք է առաջադրել կոռուպցիայի և ահաբեկիչների հետ համագործակցության մասով։
Նշվում է, որ Ստամբուլի հյուսիսում գտնվող Սարիյեր թաղամասում Իմամօղլուի տանը խուզարկություն է իրականացվում։
Համայնքապետին նախ տարել են բուժզննության՝ ըստ արձանագրության։ Ինչպես հայտնում է CNN Türk-ը, նրան այնուհետեւ դատարան են տարել։
Ձերբակալվել է նաև նրա մամուլի քարտուղար Մուրատ Օնգյունը։
Աղբյուր՝ Hraparak.am