«Դեղերը և բժշկական պարագաները հաճախ ամիսներով կարող են մնալ մաքսային պահոցներում». Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի հայրենակիցներ, բազմիցս խոսել եմ Հայաստանում դեղերի շուկայի հետ կապված խնդիրների, դեղերի դեֆիցիտի հարցում Առողջապահության նախարարության անգործություն մասին: Եվ ահա, ստացվում է, որ գրանցման, թույլտվության և այլ խնդիրների հետ կապված հաճախ դեղերը և բժշկական պարագաները ամիսներով կարող են մնալ մաքսային պահոցներում, որոնք չունեն լիցենզիա, այսինքն հասկանալի չէ, թե ինչ պայմաններում են պահվում այդ դեղերը և պարագաները: Ստացվում է, որ դեղորայքային որակի և անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ասելիք չունե՞ք»: