Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»

Դե հրապարակի՛ր, ի՞նչ թուղթ է, ո՞վ է քեզ թույլ տվել, ի՞նչ ես բանակցել. ՊԵՏՔ Է ՎՌՆԴԵԼ. Վահե Հովհաննիսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Փաստ է այն, որ մենք այսօր չգիտենք՝ Ալիևի հետ ինչ են պայմանավորվել, խոսքն ինչ փաստաթղթի մասին է։ Ստացվում է՝ մեկ հոգի որոշել է պատմական հրեշավոր որոշում կայացնել, ու ոչ ոք, անգամ քաղաքական ուժերը չգիտեն դրա բովանդակությունը։ Երկրորդ փաստն այն է, որ արևմտյան քաղաքական դերակատարները մեզ արդեն շնորհավորում են խիզախ զիջումների համար։

Ադրբեջանը բանակցում է իր պետության ստրատեգիական շահերի համար, իսկ Փաշինյանը՝ իր իշխանության վերարտադրության ինդուլգենցիան ստանալու համար։

Փաշինյանը գիտի, որ ինքը վերարտադրվելու շանս չունի, ու հիմա փոխել է ընտրվելու պայմանները։ Ծայրահեղ ֆեյք ընտրության առաջ է կանգնեցնելու մեր ժողովրդին, ասելու է՝ բանակցել եմ, հասել եմ այն կետին, որ Ադրբեջանը համաձայնել է թուղթ ստորագրել, կընտրեք ինձ՝ կլինի խաղաղություն, չէ՝ չէ։

Ի՞նչ կատարվեց բանակցային փաստաթուղթը համաձայնեցնելու մասին բացահայտումից հետո Հայաստանում… Ոչի՛նչ… Երևանն ապրում է իր կյանքով։ Սա է ամենավտանգավորը: Քաղաքական ուժերը պատրաստ չէին սրան, ժողովուրդը չի ընկալում մինչև վերջ՝ ինչ է կատարվում։

Վռնդման պրոցես է պետք գեներացնել հիմա։ Ի՞նչ ես բանակցել, ո՞վ է քեզ թույլ տվել։ Խոսելու ձևը նայե՛ք։ Գնացել է պատմական զիջումների, դրա մասին պատմում է իմիջիայլոց, ՔՊ գրասենյակի՝ շենքի պատի տակ, կուչ եկած, մի քանի լրագրողի ներկայությամբ։

1000 տարի էլ անցնի, հիշվելու են այն անունները, ովքեր համաձայնել են մտնել այդ «թղթի» տակ։ Թող Անվտանգության խորհրդի անդամներն իրենք իրեն հարց տան՝ պատրա՞ստ են մտնելու դրա տակ։ Ի դեպ, Փաշինյանն արդեն գցել է պատասխանատվությունը նրանց գրպանը։

Փաշինյանն Ադրբեջանին միայն մի խնդրանք-պահանջ է ներկայացրել՝ օգնել իրեն վերընտրվել, մնալ վարչապետի պաշտոնում, ինչին Ադրբեջանը սիրահոժար համաձայնել է։ Բայց քանի որ Ադրբեջանից չեն կարող կոչ անել ընտրել Փաշինյանին, դա անում են Սահմանադրության փոփոխության պահանջի, այլ պահանջների միջոցով։ Էն, որ ասում էր՝ միջնորդներին հանեմ բանակցություններից, դա նրա համար էր անում, որ կարողանա ուղիղ խոսել Ադրբեջանի հետ։ Եթե չկա զսպող մեխանիզմ, ամեն ինչին էլ կարող է համաձայնել։

Փաշինյանին փայլուն հաջողվել է մեր պետության կարգավիճակն իջեցնել փախստականների ճամբարի մակարդակի։ Մենք վերածվել ենք դիմադրողականությունից զուրկ 2.8 միլիոն փախստականի ճամբարի։ Դրա համար մենք ադեկվատ ռեակցիա չենք տալիս։ 15-20 տարի առաջ որևէ ղեկավար նման բան ասեր, Երևանը կպայթեր։ Հիմա սա ինչ ասես՝ ասում է, հանձնում, Երևանը հանգիստ է։ Ու ետևից գալիս են հաջորդ պահանջները։ Ու ժողովուրդը չի դիմադրում։ Սա է աղետալին:

Հայ հասարակությունը չի հասկանում՝ ինչ է կատարվում։ Մարդիկ ատոմիզացված ապրում են։ Դրա համար պետք է ընդդիմության հայացքների ֆունդամենտալ փոփոխություն։ Դրա համար նախ պետք է վերջ տալ ներքին գզվռտոցներին, ու սա պետք է լինի հասարակական պահանջ։

Եթե ռուս-ուկրաինական կարգավորման արդյունքում ռուսական գազի հոսքերը վերականգնվեն դեպի Եվրոպա, Ադրբեջանի հռետորաբանությունը կփոխվի։

Հիմա, երբ կա փայլուն հնարավորություն, որ ռուս-ամերիկյան մերձեցման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը վերագործարկվի, այս մարդն Ալիևի հետ խոսում է դրա փակման մասին։ Ղարաբաղի շքեղ քաղաքները կործանվում են, կարող ենք այս պահին գոնե դա կասեցնել։ Չի անում, փոխարենը՝ միջազգային դատական հայցերն է հետ քաշում Ալիևի պահանջով։ Եթե այս մարդու սուպեր իդեան իշխանության մնալն է, մեր սուպեր իդեան պետք է լինի նրան վռնդելը։

Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի Գյումրիի ընտրություններում, հաջորդ օրն Ադրբեջանի պահանջներն ավելանալու են։ Հետևաբար՝ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ մարտի 30-ի ընտրություններին ձայն պիտի տա որևէ ընդդիմադիր թեկնածուի, ում ուզում է, միայն ոչ ՔՊ-ին ու նրա թեկնածուին։ 

Անցյալ շաբաթվանից Գյումրիի քաղաքապետի ընտրությունները լրիվ այլ երանգ ստացան։ Գյումրիի ընտրությունները քաղաքապետի մասին չեն, դա հայ ժողովրդի արձագանքն է լինելու ադրբեջանական պահանջատիրությանը։

Մենք պետք է հասնենք այն բանին, որ Հայաստանի ապագա սոլիդ իշխանությունը կարողանա խոսել հայ հանրության հետ մինչև իր իշխանության գալը։ Պետք է հասնենք այն բանին, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Հայաստանը։ Դրանք խիստ տարբեր բաներ են՝ տարբեր բովանդակությամբ։

Պարտվողը միշտ մենակ է մնում։ Եվ Զելենսկին, այդ շքեղ երկիրը տանելով վթարի, կործանելով պետությունը, մնաց մենակ։

3 տարի առաջ Փաշինյանը Հարավային Կովկասում ռեգիոնալ ոստիկանի դերում եսավ Թուրքիային՝ հավատալով, որ ռուս-ուկրաինական հակամարտության մեջ Ռուսաստանը պարտվում է։

Ոչ իշխանական տարբեր թևերի էմիսարներ հաճախ են գնում Մոսկվա, բայց կարևորը Մոսկվա գնալը չէ, այլ ասելիքդ հստակ ձևակերպելը։ Հայաստանի հաջորդ իշխանության կարևորագույն ֆունկցիան լինելու է ռուսների հետ դիալոգի ձևակերպումը։ Դու պիտի հստակ ասես՝ ինչ ես ակնկալում ռուսներից։

Մեր ամենամեծ մեղավորությունն այն է, որ մենք չկարողացանք մեր ժողովրդին բացատրել, որ ամենաողբերգական տարեթիվը մեզ համար 2020թ․ սեպտեմբերի 27-ն է։ Այդ պատերազմը չպետք է լիներ, բանակցությունները նախորդ տարիներին միտված էին նրան, որ այդ պատերազմը չլինի, իսկ այն ոչ միայն չեղավ, այլև այդ զարհուրելի պատերազմը բերածները՝ Փաշինյանը և ՔՊ-ն, մնացին իշխանության։

  • Ենթադրենք՝ «փայլուն» փաստաթուղթ է, հրապարակե՛ք, տեսնենք։ Կարող է գնում ենք, մի հատ էլ խմում ենք, ասում ենք՝ էս ինչ լավն էր։ Ինչո՞ւ չես հրապարակում։ Բացեք, տեսնենք՝ ինչ է գրված։ Կարող է՝ աշխարհի ամենալավ փաստաթուղթն եք բերել։ Դե հրապարակե՛ք։ Հանրությունը փողոց պիտի դուրս գա հենց այս պահանջով։ Թող հրապարակեն այդ թուղթն ու նաև հարակից թղթերը, հասկանանք՝ էլ ի՞նչ են պահանջում Ադրբեջանից, էլ ի՞նչ են զիջում սրանք։
  • Չես կարող հանգիստ նստել տանը և սպասել 2026թ.-ի ընտրություններին։ Սա 3-4 օր առաջ մեզ համար ստեղծել է լրիվ նոր իրականություն։ Երևանի ակտիվությունը պետք է շեշտակի բարձրանա։ Էդ դեպքում թիմում կսկսվի խժդժություն, ԱԽ անդամներից ոմանք կասեն՝ էս ինչի՞ տակ ես մեզ մտցնում։ 
  • Այնպիսի աղետալի զիջումների են գնացել և գնում, որ հաջորդ եկող իշխանությունը կարող է հայտնվել ծանրագույն իրավիճակում․ դրա դեմը մենք այսօրվանից պիտի առնենք, որովհետև այս իշխանությունը հեռանալուց առաջ կարող է ամենավատ բաներն անել։
  • Ցավոք, Ղարաբաղի անկումից հետո մեր Ազգային ժողովը սկսեց հանգիստ աշխատել։ Որոշ մարդիկ հերթագրվում էին, «պարոն Փաշինյանին» հարցեր էին տալիս։ Դա մեսիջ է մարդկանց, որ՝ ի՞նչ է եղել, որ… Չի՛ կարող Պառլամենտը նույն ձևով աշխատել Ղարաբաղի անկումից հետո։ Մեր վարքագծով պիտի ցույց տանք՝ երկրում բան է փոխվել։ Ղարաբաղ կորցնելուց հետո անգամ որոշ մտավորականներ են սկսել քծնել այս իշխանությանը։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>