Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան

Ու այս հակահայ պրոպագանդան ՀՀ պետբյուջեի հաշվին, ՀՀ քաղաքացիների հաշվին է եղել․ Անի Ավետյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում սովորական դարձած իր տեսանյութերից տարբերվող տեսանյութ էր հրապարակել մարտի 11-ին՝ գրելով․ «հարցազրույց եմ տվել թուրքական լրատվամիջոցներին»։

Ավելի ուշ պարզվեց, որ թուրքական մի շարտ լրատվամիջոցների լրագրողները Երևան են եկել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին։

Նշենք նաև, որ բացի հարցազրույցից թուրք լրագրողները հնարավորություն են ունեցել շրջել Երևանով, նկարահանումներ անել, այցելել են Մատենադարան, Ծիծեռնակաբերդ և այլն։

Փաշինյանի հետ հարցազրույցը հեռարձակվեց Հանրային հեռուստատեսությամբ 2 օր հետո՝ մարտի 13-ին, թուրքական լրատվամիջոցներն էլ պատրաստեցին ռեպորտաժներ։

Երեկ՝ մարտի 17-ին, արդեն թուրքական լրատվամիջոցներում հրապարակված նյութերի մասին գովաբանական գրառում էր կատարել կառավարության տեղեկատվական և վերլուծական ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։

«Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական բազմաթիվ հեռուստաալիքների եթերում և առցանց լրատվամիջոցների լրահոսում տասնյակ նյութերով, հոդվածներով և հաղորդումներով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ։ Կարող ենք արձանագրել, որ թուրքական մեդիայում Հայաստանի մասին մեծամասամբ դրական նոտայով, սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով մի քանի օրում այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել»,- գրել է նա՝ ընդգծելով, թե թուրքական մի շարք լրատվամիջոցներ չեն խուսափել շրջանառել այն առանցքային ուղերձը, որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին և որ մեդիա տուրի արձագանքները դեռևս շարունակվում են։

Ծառուկյանը չէր սխալվում՝ մեդիա տուրի արձագանքները շարունակվում են և ոչ միայն թուրքական մեդիայում։ Նույն օրը՝ մարտի 17-ին, AlphaNews-ի լրագրող Անի Ավետյանը  ֆեյսբուքյան էջում գրել է

«Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ խայտառակ վիդեոներ են հրապարակում թուրքական հեռուստաալիքները Հայաստանում նկարահանումներից:

Սա կազմակերպելու առաջարկն անողին, սրան համաձայնողին… դուք անգամ չեք կարողացել ընտրել, թե որ լրագրողները գան, որ այս խայտառակությունը չլիներ: Նույն թուրքական ալիքի մի լրագրողը Հայոց Ցեղասպանությունը ճանաչում է, մյուսը ժխտում, դուք բերում եք ժխտողին… (այլ բան ձեզնից չէինք էլ սպասում):

Հավասարակշռված լրագրողներ կան թուրքական առաջատար ալիքներում, որ մերժել են ձեր հրավերը: Եթե փորձեիք հասկանալ ինչու՝ Հայաստան կգային իրենց մեդիայի հաշվին ու գոնե հավասարակշռված նյութեր կհրապարակեին: Չեմ ասում Հայաստանի օգտին, բայց վիդեոն հաստատ չէին սկսի Ալիևի հայտնի «նա օլդու Փաշինյան» ֆրազով: Դե տարեք այդ վիդեոները ցույց տվեք ձեր Փաշինյանին, թող տեսնի: Իրեն ծաղրելը գուցե վրան ազդի, հասկանա այս ֆեյլի մասշտաբը…(հազիվ թե):

Ու այս հակահայ պրոպագանդան ՀՀ պետբյուջեի հաշվին, ՀՀ քաղաքացիների հաշվին է եղել:

Վաղը «Իրական Թուրքիա» նախագծով կներկայացնենք»:

Լրագրողը գրառման մեկնաբանությունների բաժնում տեղադրել է նաև թուրքական լրատվամիջոցներից մեկի՝ CNNTurk-ի տնօրեն Ինդրիս Արըքանի պատրաստած ռեպորտաժի հղումը, որը վերնագրված է այսպես․ «Ցեղասպանության պահանջը, Ադրբեջանի հետ լարվածությունը․․․ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն իրականություն կդառնա՞»։

Գրառմանը, մասնավորապես վերոնշյալ տեսանյութին, անդրադարձել է Ծառուկյանը՝ պնդելով, թե Անի Ավետյանը կեղծիք է տարածում։

«Տվյալ լրատվամիջոցի լրագրողի կողմից մեդիատուրից հետո պատրաստված առաջին ռեպորտաժը եղել է ամբողջությամբ Հայաստանի տեսակետը ներկայացնող (https://www.youtube.com/watch?v=s49sqiPoZiM): Սրա հրապարակումից հետո մեզ տեղեկություն է հասել, որ խմբագրության վրա ադրբեջանական կողմից մեծ ճնշում է գործադրվել և խմբագրությունը որոշել է ևս մեկ ռեպորտաժ պատրաստել առավել պրոադրբեջանական բովանդակությամբ՝ նախորդ ռեպորտաժին «հավասարակշռելու» համար։ Նրանք, ովքեր երբևէ փորձ են ունեցել աշխատել թուրքական մեդիայի հետ, գիտեն այս ռիսկերի մասին։ Վերջնարդյունքում մեզ հաջողվել է այդ կարևոր ռեսուրսում մեր շահերը ներկայացնող ռեպորտաժ ունենալ, իսկ հակառակը միշտ էլ եղել է

Թարմացում. CNN Turk-ը քիչ առաջ յութուբյան իր ալիքից հեռացրեց տվյալ անբարենպաստ նյութը»,- գրել է նա՝ գրառմանը կցելով թուրքական լրատվամիջոցների պատրաստած, իր համոզմամբ, չեզոք և դրական ռեպորտաժները։

Ծառուկյանի գրառման մեկնաբանությունների բաժնում նրան պատասխանել է լրագրող Անի Ավետյանը՝ հերքելով, թե հակահայ քարոզչությամբ տեսանյութը ջնջվել է յութուբյան ալիքից։ «26 րոպե տևողությամբ հակահայկական նյութից հեռացրել են միայն Փաշինյանին ծաղրող «նաօլդուփաշինյան» ֆրազը։ Միայն սրանով ամեն ինչ ասված է։ Յութուբից բացի այլ հարթակներում վիդեոն հասանելի է՝ մի տեղ այդ ֆրազով, մի տեղ՝ առանց»,- պարզաբանել է նա։

Ըստ Ավետյանի՝ 26 րոպե հակահայ քարոզչության սթենդափները, այսինքն՝ լրագրողի ուղիղ խոսքը տեսախցիկի առաջ, նկարահանված էին Հանրապետության հրապարակում, Ծիծռնակաբերդում, Մարգարայում հենց այցի օրերին, մինչև «չեզոք և դրական» նյութերը։

«Ավելին, Ծիծեռնակաբերդի բարձունքում թուրք լրագրողը դժգոհում է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրից երևում է Արարատը: Հետևաբար, ոչինչ պատահական չի եղել, ավելին՝ եղել է նախապես ծրագրված»,- գրում է լրագրողը։

Ավետյանն իր գրած մեկնաբանության մեջ նաև մատնանշել է, թե ինչպես պետք է կառավարությունն աշխատի հայ հասարակության հետ․ «Կարևորը ոչ թե թուրքական մեդիայում Հայաստանի մասին քանակով շատ անդրադարձեր ունենալն է, ու թուրքերենին չտիրապետող քաղաքացիներին ասելը, թե դրանք «չեզոք ու դրական էին», այլ այն, թե ինչպես է ներկայացվում մեր երկիրը թուրքական առաջատար հեռուստաալիքներում։ Հաշվի առնելով Թուրքիայի մամուլի ազատության ինդեքսը, պարզից էլ պարզ է. Հայաստանի ու հայերի դեմ ամբողջ քարոզչությունը արտացոլում է թուրքական պետության իրական վերաբերմունքն ու մտադրությունները։ Հենց սրա մասին պետք է խոսել՝ պատրանքներից զերծ մնալու համար։ Հենց սա պիտի իմանան Հայաստանի ներսում, որ հանրությանը պատրաստեն այդ մտադրություններից պաշտպանվելուն։

Լրագրողի դիտարկմամբ՝ ի տարբերություն մեզ, ոչ թուրքական մամուլը, ոչ պետությունը, ոչ քարոզչությունը ցանկալին իրականության տեղ չի դնում, չի ստում՝ ոչ իրեն, ոչ իր հասարակությանը։

«Եվ ագրեսիվ, բաց ու առանց տողատակի խոսում է Հայաստանի ու հայերի մասին։ Մտադրություն, ծրագիր և քաղաքական խոսույթ, որ չի փոխվել արդեն 100 տարի։ Ու Թուրքիան երբեք ցույց չի տվել, որ մտադիր է դրանք փոխել։ Առավել ևս չի փոխի, որքան էլ տուրք տաք թուրքական ժխտողականության թեզին՝ վերանայեք Ցեղասպանության պատմությունը կամ շատ ցանկանաք ու պատրաստ լինեք սահմանը բացելուն։

Բայց դա արդեն Ձեր քաղաքական թիմի գործն է։ Ու Ձեր պատասխանատվությունը»,- ամփոփել է Անի Ավետյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>