Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան
7
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Պատերազմ Արցախում
Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ (տեսանյութ) Չկա ժամ ու օր, որ Երևանում խայտառակ խցանումներ չլինեն Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է

Գիտեն, որ վատ բան են արել, միայն չգիտեն ինչ պատիժ են ստնալու․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Խորհրդարանում ամբողջ շբաթ քննարկելու են կառավարության գործունեության ծրագրի 2024թ․ կատարողականը։ Մեկ նախադասությամբ՝ լոլոների շքերթ է լինելու, չիրականացված կենացներ։ Արարատ Միրզոյանը ելույթը սկսում է հետևյալ նախադասությամբ՝ 2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ և ամենակայուն տարին է եղել մեր անվտանգային միջավայրի և սահմանային անվտանգության։ Դա, ասում է, պայմանավորվա է մեր կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ, մեր նպատակը անվտանգութունն է, տարածքային ամբողջականությունն է և այլն։ Լավ ելույթ, բայց՝ սուտ։ 2024 թվականին ունեցել ենք սահմանին 4 զոհ․ 2001-ին՝ 3 զոհ։ Ե՞րբ էր ավելի խաղաղ։ Մեր երկրի 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածքի վրա թշնամու զորք է, դա արդեն նշանակում է, որ ո՛չ խաղաղություն կա, ո՛չ տարածքային ամբողջականություն, ո՛չ ինքնիշխանություն։ Արարատ Միրզոյանը երևի խաղաղ ասելով նկատի ունի, որ պատերազմ կամ սահմանային բախում չի եղել․ իսկ ինչի՞ շնորհիվ․ հող հանձնելու։ Տարվա սկզբում ասել եք հանձնելու ենք, սամանազատելու ենք, սահմանազատել եք, ականազերծում եք արել, զինվորներ են վիրավորվել մեր կողմից, հողերը հանձնել եք։ Դուք հանձնում եք, տղերքը վիրավորվում են, բողոքի շարժումներ են լինում, ջարդում-բերդերն եք լցնում ու ասում եք՝ խաղաղ է եղել։ Էս տարին նոր է սկսել ու արդեն հայտնել եք նոր սահմանազատման, այսինքն՝ հանձնեու մասին, մի 4 գյուղ էլ էս տարի կհանձնեք ու հաջորդ տարի կասեք՝ նախորդ տարին ամենախաղաղն է եղել։ 7 տարվա մեջ հանձնել եք 250 հատ գյուղ։ Հայաստանն ունի 900 գյուղ․ այսինքն 30 տարում 900 գյուղ-քաղաքն էլ մաքուր հանձնած կլինեք խաղաղության դիմաց։

Ու երբ ասում են հանձնում եք, էսպես չի լինի, պատասխանում են՝ դե թող մինչև ՔՊ-ի իշխանության գալը պրոբլեմը լուծած լինեին, որ մեր լուծելուն չհասներ։ Սա նույն  է, որ մարդ որոշի տուն սարքել, հաջորդ սերունդը երկրորդ հարկը սարքի, մյուս սերունդը երրորդ հարկը սարքի, գա հաջորդ սերունդը ու բուլդոզերովբ սաղ քանդի ու ասի՝ բա ինչի՞ 4 հարկն էլ սկզբից չէր սարքել։ Ամեն մեկն իր հերթին սարքել էր, դու էլ քո հերթին թող սարքեիր։

5 հազար տարի Արցախ ենք ունեցել, 5 տարում սաղ հանձնել եք ու անցել եք Հայաստանի գյուղերը հանձնելուն ու ասում եք՝ բա ինձնից առաջ․․․։ 150 հազար հոգու գաղթական եք դարձրել ու ասում եք՝ ամենախաղաղ տարին է եղել։ Ի՞նչն է խաղաղ։ Ժամանակին ինչքան լուծվել-լուծվել էր, մի բան էլ դու ավելացնեիք, մի բան էլ հաջորդը կգար կաներ։ Ուզբեստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը Սովետի փլուզումից հետո սահմանային խնդիրեր ունեն, կրակոցներ, մահեր։ Հիմա նոր ստորագրում են սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման մասին արձանագրություն։ Ո՞ր մեկը զադնի դրեց կողմերից, ասաց՝ որ 30 տարի չեն կարգավորել, հանձնում ենք։

Երբ գալիս ես ու տեսնում ես, որ քո ուժերից վեր խնդիր կա, պարտադիր է՞ բզբզաս, թող գնա, ասա՝ չեմ կարողանում, ո՛չ խելքս է հերիքում, ո՛չ ուժս է հերիքում, ոչ էլ տեղյակ եմ։ Այո, նաև տեղյակ չեք, որովհետև ձեր խելքին չի հասել անգամ որ փաստաթուղթ կարդաք։

Լևոն Քոչարյանն արտգործնախարարին ասում է՝ բանակցություններով ի վերջո ամրագրվել էր ինքնորոշման իրավունքը ու զարգացել էր, թող մի բան էլ դուք անեիք, Արարատ Միրզոյանը իբրև հակադարձում , ասում է՝ որ ձեր հայրիկը չգնար Ստամբուլում ճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղը մեջը։ Դա ասում է ՀՀ անունից պաշտոնապես բանակցողը, որը գաղափար չունի Ստամբուլյան փաստաթղթի մասին։ Լևոն Քոչարյանն ասում է՝ էդ փաստաթղթում ոչինչ չկա Ադրբեջանի տարչածքային ամբողջականության ու Լեռնային Ղարաբաղի կապի մասին, Միրզոյանը շարունակում է՝ տարածքային ամբողջականության մասին չկա՞, Գյանջայի մասին է՞լ չկա։ Ասեմ՝ Արարատ Միրզոյանը իմանա, որ 1999թ․ Ստամբուլում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովում հետխորհրդային բոլոր երկրների հակամարտությունների վերաբերյալ կա արձանագրում՝ տարածքային ամբողջականության շրջանակներում։ Սակայն արցախյան հիմնահարցի բաժնում ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության մասին կա, Բոսնիա և Հերցեգովինայի մասին կա, Վրաստանի մասին կա, Մոլդովայի մասին կա, իսկ Արցախի մասով ողջունում են նախագահների ակտիվացված երկխոսությունը, որոնց պարբերական հանդիպումները պայմաններ են ստեղծել այս խնդրի տևական և համապարփակ լուծման որոնմանը թափ հաղորդելու համար։ Հույս են հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները կվերսկսվեն։ Մինսկի խումբն էլ համարում են հակամարտության լուծման ամենահարմար ձևաչափը, էն որ հիմա ուզում եք լուծարել, որովհետև ձեր կարծիքով «լուծել» հակամարտությունը։ Էս փաստաթուղթը հրապարակված է, ոչ Նիկոլի ասած սեղանի ոտի տակ է դրած, ո՛չ կոնդիցիոների մեջ․ Հայաստանի անունից բանակցողները այս փաստաթուղթը չեն կարդացել, կամ կարդացել են՝ չեն հասկացել։ Իսկ եթե հա՛մ կարդացել են, հա՛մ հասկացել են, ուրեմն դա արդեն սրիկայություն է՝ ուրիշ բան կարդաս, ուրիշ բան ասես։ Իհարկե՝ հնարավոր է, որ չեն էլ կարդացել․ հազիվ իշխանություն է ձեռքները ընկել, դնելու էին 25 տարվա բանակցային թղթեր կարդայի՞ն, էդքան հավես ո՞վ ուներ, մանավանդ որ զրոյական կետից էին սկսում ու դրանից առաջ ինչ տեղի էր ունեցել, իրենց համար նշանակություն չուներ։

7 տարվա իշխանություն եք, սաղ պրավալ եք տվել ու արդարացնում եք։ Խնդիրը, իմ կարծիով, ավելի շատ այն չէ, որ դուք ձախողել եք, որովհետև արել եք ինչ կարողացել եք, էդքանն է թույլ տվել ձեր խելքն ու ուժը, դիմադրողականությունը։ Խնդիրն այն է, որ ձեր մտադրությունների մասին անկեղծորեն չեք ասել։ Ու ձախողումն էլ է երևի սխալ բառ, որովհետև սաղ հակառակն ես արել։ Դու խոստացել ես Արցախի ինորորոշման միջազգային ճանաչում․ եթե չկարողանայիր հասնել միջազգային ճանաչման, կստացվեր ձախողել ես, բայց դուք հանձնել եք լրիվ։ Դուք ասել եք ինչքան սփյուռքահայ գործարար կա, ներդրումներ են անելու Հայաստանում։ Եթե մի քանի միլիարդ դոլարի ներդրում լիներ, կասեինք ձախողել եք, որովհետև դուք հարյուր միլիարդավոր եք խոստացել, բայց իրականում ներդրումները փախչում են, այսինքն՝ հակառակն եք արել։ Դուք ասել եք տուգանքների մեծ մասի չեղարկում, հարկային բեռի թեթևացում․ եթե չկարողանայիք թեթևացնել, չեղարկել, կասեինք՝ ձախողել եք, բայց դուք ավելացրել եք բեռը, նոր տուգանքներ եք հորինել։ Դուք ասել եք արտաքին պարտք չենք վերցնելու։ Եթե դուք մեկ-մեկ վերցնեիք պարտք, կասեինք, ձախողել են, խոստացել են հակառակն են անում, բայց դուք կրկնապատկել եք։ Թոշակի խոստումը իր հերթին, աշխատավարձը իր հերթին, բանակի հզորացումն իր հերթին, գործարաններն ու մյուսները իրենց հերթին։

Ցանկացած մեկը որ նշանակում է անգամ հիմնարկի տնօրեն ու չի կարողանում իր խոստացածն անել, հրաժարական է տալիս գնում է կամ հեռացվում է։ Կոշիկի ֆաբրիկայում տնօրեն նշանակված Սերգեյը, խոստանում է մեկ տարում արտադրանքը հասցնել 7 եվրոպական երկիր,   մեկ տարում արտադրանքը հասնում է երկու եվրոպական երկիր, գործից հեռացնում են, ասում են՝ խոստացել ես, չես կատարել։ Բա դու քո խոստումը, քո խնդիրը չես կատարել, բարի եղիր՝ թող-գնա։ Խնդիրը հենց դա է, որ դու պետք է գնայիր ինքնակամ, ոչ թե փնտրեիր արդարացումներ։ Չի ստացվել մոտդ, ընդունիր, ներողություն խնդրի ու անցի ընդհատակ, որ քո դեմքը ցմահ չտեսնեն, գոնե մի  քիչ մոռանան քո գոյության մասին։ Որովհետև որքան էլ արդարանաս, մեկ է՝ հանձնել ես, ձախողել ես։

Ու էսքանից հետո մնացել եք ու ասում եք՝ մեզ ժողովուրդը 2021 թվականին էլի վստահեց, 2026-ին էլ գնանք՝ թող որոշի։ Բայց դու լավ գիտես, որ ժողովրդին հիմարացնելը լավ է ստացվում ձեզ մոտ, ինչի՞ ես ժողովրդի վրա գցում ձեր ձախողումները։ Ժողովուրդը ձեզ վստահեց, որովհետև պատերազմից հետո ասում էիք Քոչարյանին ընտրեք՝ պատերազմ կլինի, ինձ ընտրեք, որ հա՛մ խաղաղության դարաշրջան բացեմ, հա՛մ Շուշի, Հադրութ հետ բերեմ, ականջներին լապշա կախեցիք։ Խոստանում էիք, որ հենց ընտրվեք ու իրենց վիճակը կփոխվի։ Բա ո՞ւր է։

2021 թվականին նույն տարածաշրջան քարոզարշավի են գնում Քոչարյանն ու Նիկոլը՝ օրերի տարբերությամբ։ Սկզբում այցելում է Ռոբերտ Քոչարյանը․ Ժողովուրդը հարցնում է՝ այս խնդիրը կարո՞ղ եք լուծել, ե՞րբ կլուծեք․ եթե ճիշտ եմ հիշում, խոսքը ջրամբարի կառուցման մասին էր։ Երկրորդ նախագահը պատասխանում է՝ լուծելի հարց է, մասնագիտական հաշվարկ կարվի, ծրագիրը կկազմվի ու կարծում եմ այքան ժամանակից հնարավոր կլինի դա կառուցել։ Հետո գնում է Փաշինյանը, հարցնում են՝ ե՞րբ կլինի, պատասխանում է՝ ընտրությունների հաջորդ օրը կանենք, հենց ընտրվեմ՝ կանենք։ Բնականաբար՝ ամբողջ գյուղը ձայն է տալիս Նիկոլին, որը ոչ իրատեսական բան էր ասել, բայց լավ խոստում էր՝ մեկ օրում կլուծեմ․ մինչև հիմա մատը մատին չի խփել, 4 տարի ընտրվել է։ Ու ընդհանրապես, 7 տարում մի ջրամբար չեն սարքել, 2019-ից խոստացել են կարծեմ 5 ջրամբար։ Այսինքն ժողովրդին համոզելը, խաբելը հեշտ է, բայց արդյունքները ներկայացնելու ժամանակ խաբել ու ուրիշների վրա մեղքը բարդելուց էլ չեն նեղվում։ Եթե էդ գյուղացին լսեր Քոչարյանին, գնար ձայն տար, հիա իր խնդիրները լուծված կլինեին, վստահ եմ։ Սրանք մեկ բան են կարողանում անել՝ անորակ ասֆալտ՝ շատ արտաքին պարտքով ու հարկային տեռորով։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը, իր ամբողջ թիմով, չի գիտակցում պատասխանատվության աստիճանը, միայն գիտի, որ վատ բան է արել ու պատիժը անխուսափելի է, բայց մասշտաբը չի պատկերացնում ու չգիտեն՝ ինչ պատիժ են ստանալու։ Նրանք պաշտոնավարման ամբողջ ընթացքում զբաղված են սխալվելով ու պատասխանատու-մեղավոր ման գալով։ Թե ով է մեղավոր ու ով հնարավորություն տվեց նրանց պետական լծակ վերցնել ու մեղքեր գործել, պարզից էլ պարզ է»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>