Վարդան Ղուկասյանը հանդիպում է ընտրողներին
Գյումրու քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Սուրբ Հակոբ եկեղեցու բակում հանդիպում է Անի թաղամասի ընտրողների հետ։
Քաղաքապետի թեկնածուն ներկայացնում է քաղաքի զարգացման իր ծրագիրն ու տեսլականը, ծանոթանում քաղաքացիների խնդիրներին։
ժամը 17։00-ին նախատեսված է հանդիպում Խրիմյան Հայրիկ փողոցում, 31-րդ դպրոցի առջև։
Նշենք, որ քարոզարշավը Գյումրիում մեկնարկել է մարտի 15-ին, իսկ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։
Վարդան Ղուկասյանի հանդիպումը ընտրողների հետ՝ Yerevan.today-ի հեռարձակմամբ։