Աբովյան քաղաքում տղամարդու դի է հայտնաբերվել
Մարտի 16-ին, ժամը 17։45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից (մոտ 150 մետր) դուրս են բերել քաղաքացու դին։