Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան
17
Արցախ vs Պաղեստին Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է Արցախ vs Պաղեստին Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց ԱԺ-ն հաստատել է 2026–ից 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նոր նպաստների չափերը ՀՀ–ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայություն նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ՊՆ Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը. Նա ներկա չէ Ո՞ւմ ականջներն են ցցվել Փաշինյանի իշխանության հետևից․ «Կարճ ասած» «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «զանգեզուրյան միջանցքից» և ԻԻՀ-ն կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ Քննչական մարմինը և դատախազությունը ուղիղ անտեսեցին դատարանի որոշումը Վերջին չորս ամիսների ընթացքում վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն, արդյոք այս տուգանքները արդարացիորե՞ն են արվել 250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Ռուբեն Վարդապետ «Օդում կախված լուրեր»-ի կնքահայր Փաշինյան-Հակոբյանը բողոքում են այդ լուրերից․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ծանր է այս ամենը». Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդի պահվածքը

Ժողովուրդ, կռիվը ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի համար է. Գյումրիի մոտ նոր Ջարդի ձորեր չեն լինելու. Ռուբեն Մխիթարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պրոդյուսեր, ռեժիսոր, հանրային գործիչ, գործարար, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն է (քվեաթերթիկներից 9-րդը):

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Նիկոլը վարչապետ դառնալուց ի վեր անդադար ստել է։ Բայց ուզում եմ անդրադառնալ Գյումրիի վերաբերյալ ստերին։ Սկսենք ասֆալտից, որը Նիկոլի քաղաքական խոսույթի դրոշակն է։ Նիկոլ Փաշինյանը 2016թ․ դեմ է քվեարկել Գյումրու քաղաքային ճանապարհների ասֆալտապատման համար վերցված միջազգային պայմանագրին, որովհետև չի ցանկացել, որ Գյումրիի ճանապարհներն ասֆալտապատվեն։ Այսինքն՝ Գյումրիի ճանապարհներն ասֆալտապատվել են Փաշինյանի ինադո՛ւ։ Սարիկ Մինասյանն էլ հիմա գնացել, ասում է՝ ճանապարհները պիտի ասֆալտապատվեն։ Բա պիտի ասֆալտապատվեն, Սարիկ Մինասյա՛ն, ով էլ լինի քաղաքապետ, պիտի ասֆալտապատվեն, որովհետև 2016թ․ վերցված վարկային ծրագիրը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել։

Սա մի կառավարություն է, որ 6 տարում չի կարողանում մի ծննդատան շինարարություն ավարտին հասցնել։

Սարիկ ջան, որ խնդրենք, կասե՞ս՝ էս ծննդատունն էլ սարքեն։ Ոնց որ 6 տարում Գյումրի-Լանջիկ ճանապարհը չկարողացան սարքել, հիմա 27 կմ-ն Սարիկի խաթր սարքելու են։

2022 թվականին Նիկոլն իր թիմով չոր նավահանգիստ էր խոստացել բացել, իբր Գյումրիի կեսն էլ պիտի աշխատեր այնտեղ… Էդ չոր նավահանգիստը չոր-չոր գրվեց սառույցին… Սարիկ ջան, որ խնդրենք, կասե՞ս՝ դա էլ սարքեն։

Նիկոլը գիտի, որ գյումրեցիներն ամեն ինչ շատ լավ հասկանում են․ դրա համար էր անցած կիրակի լեղապատառ եկել Գյումրի՝ հարյուրավոր թիկնապահներով։ Ամեն քայլափոխի ոստիկանական պոստեր էին դրված, էլ չեմ ասում Գյումրիի կենտրոնի անտանելի խցանման մասին
։

Գյումրիի շները տանել չեն կարողանում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, ում վրա հարձակվում են, այլև Գյումրիում ՔՊ-ի թեկնածուին, որովհետև ինքն էլ չի սիրում շներին։ Գյումրիի կենդանասերները լավ գիտեն՝ ինչ եմ ասում, բայց կրկնում եմ՝ Գյումրիում շների սպանդ տեղի չի ունենալու, որովհետև դա կխաթարի Գյումրիի էկոբալանսը։ Հիմա էլ Ավինյանին է օգնության կանչել։ Եթե մի շների հարց չես կարողանում լուծել, մայրաքաղաքից ես օգնության կանչում շների հարցը լուծելու համար, բա քաղաքի մյուս խնդիրները ո՞նց ես լուծելու։

  • Գյումրին մեծամասամբ նստած է զբոսաշրջային բիզնեսի վրա։ Կա՞ զբոսաշրջիկ, կա՛ բիզնես, չկա՞ զբոսաշրջիկ, չկա՛ բիզնես։ Որևէ մեկը չի մտահոգվում այլ ներդրումների մասին։ Գյումրիում զբոսաշրջային բիզնեսի թափը նստել է, որովհետև Գյումրին իրադարձային քաղաք չէ։ Մարդը մեկ-երկու անգամ եկավ Գյումրի, ու վերջ, էլ չի գալիս։ Այս ընտրություններում հաղթելու դեպքում մենք քաղաքում ներդրում արած ոչ մի բիզնեսմենի Գյումրիում մենակ չենք թողնելու։
  • Մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ մինչև ավերիչ երկրաշարժի 40-րդ տարելիցը Գյումրիում տնակներ չպիտի լինեն, ու կապ չունի՝ ինչ հանգամանքներում են մարդիկ շարունակում ապրել տնակներում։ Չի կարելի ասել՝ քաղաքացի, ես քո հանդեպ պարտավորություններս արել եմ, գնա՛, սառի՛, մեռի, ինձ հետաքրքիր չես։ Ոչ միայն 3 տարվա ընթացքում տնակների հարցն ենք լուծելու, այլ պատշաճ տեսքի ենք բերելու Գյումրիի բնակֆոնդը 5 տարվա ընթացքում։
  • Գյումրիում արցախցիները սփռված են ամբողջ քաղաքով մեկ։ Արցախցիների մի մասն ապրում է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի մի մասնաշենքում, որտեղ պայմանները, մեղմ ասած, բավարար չեն։ Իշխանությունը արցախցիների վերադարձի հետ կապված ոչ մի քայլ չի անում։ Մեր քաղաքի դեմոգրաֆիկ վիճակը պիտի լավացվի։ Մեր մոտեցումը հետևյալն է՝ որպեսզի արցախցիներն իրենց անտեսված չզգան ու պահպանեն իրենց ավանդույթները, մշակույթն ու նկարագիրը, պետք է կառուցել նոր թաղամաս հատուկ իրենց համար։
  • Եթե դու ասում ես՝ Գյումրին մշակույթի ու սպորտի մայրաքաղաք է, պետք է նկատի ունենալ, որ այդ քաղաքը 1000 տեղանոց համերգասրահ չունի, փորձասենյակներ չունի։ Սիմֆոնիկը փորձ անելու տեղ չունի։ Մենք պետք է այդ խնդիրը լուծենք:
  • Անընդհատ խոսում են նոր ազգային մարզադաշտ ունենալու մասին՝ 40 000 տեղ ունեցող։ Եթե ուզում եք՝ Գյումրին թռիչք ապրի, զարգանա, ո՞վ է ասել, որ այդ մարզադաշտը պիտի կառուցվի Երևանի մոտ։ Ճանապարհը կառուցվում է, օդանավակայան կա Գյումրիում։ Ինչո՞ւ չկառուցել հենց Գյումրիում։ Տարվա մեջ 4-5 անգամ 40 000-անոց մարզադաշտում եթե համերգ կազմակերպես միջազգային մասշտաբի արտիստի մասնակցությամբ, ողջ տարածաշրջանը գալու է այդ համերգին։ Գյումրիում ենթակառուցվածքներ չկան։ Այսօր Գյումրին ոչ միայն 40 000, այլ նույնիսկ 20 000 մարդ կերակրելու խնդիր ունի։ Հնարավորությունները կան, ծրագրերը պետք է արվեն, որպեսզի քաղաքը զարգանա:
  • Գյումրիին պետք է վերադարձնել ներքաղաքային համերաշխությունը, միմյանց նկատմամբ հոգատարությունը։ Իմ պատկերացմամբ՝ Գյումրին պիտի լինի քաղաք, ուր փողի պատճառով որևէ երեխա չպիտի զրկվի կրթություն ստանալուց, տարեց մարդ չպիտի լինի, ով փողի պատճառով չկարողանա բժշկական օգնություն ստանալ… 1988թ.-ից առաջ Գյումրիում փողոցում նստարանի վրա քնած մարդ դու երբեք չէիր տեսնի, բոլորը հոգատար էին միմյանց նկատմամբ… պետք է վերականգնենք քաղաքում այդ համերաշխությունը, այդ հոգատարությունը միմյանց նկատմամբ:
  • Քաղաքը պիտի ունենա գեղխորհուրդ՝ արվեստագետների, ճարտարապետների, մշակութային գործիչների մասնակցությամբ, ու Գյումրիի արտաքին տեսքի ցանկացած փոփոխության մասին ցանկացած որոշում պետք է կայացնի գեղխորհուրդը։

    • Էսօր Գյումրին դարձել է Հայաստանի քաղաքական հայրաքաղաքը։ Էսօր Գյումրիում տեղի են ունենում պրոցեսներ, որոնցից կախված է ոչ միայն Գյումրիի զարգացումը, այլև Հայաստանի հետագա լինելիությունը, ու սրանք ամպագոռգոռ խոսքեր չեն, որովհետև ուժ, որը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար, ուժ, որի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ուժ, որը հաճույքով խոսում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ, բայց չի խոսում սեփական լրագրողների, քաղաքական գործիչների հետ, հավակնում է Գյումրիում իշխանություն ունենալ։ 
    • Գյումրի գալով՝ Նիկոլ Փաշինյանի 30 րոպեանոց ելույթի մեջ չի եղել մի բառ, որը վերաբերեր գյումրեցու հոգսերին ու կարիքներին։ Եկել էր Գյումրի նախկինների, թալանչիների լոլոն կարդալու համար։ Իրեն թվում է՝ դա ազդելու էր գյումրեցիների վրա։ 
    • Խնդրում եմ՝ թող Նիկոլը շուտ-շուտ գա Գյումրի, որովհետև ամեն անգամ Գյումրի գալով՝ ՔՊ-ն կորցնում է իր էլեկտորատի մի մասը։ 
    • Գյումրեցին պատվախնդիր մարդ է։ Գյումրեցին ամոթից գետինն է մտնում, որ իր քաղաքում ներդրումներ արած Ռուբեն Վարդանյանն այսօր Բաքվի բանտում է։ 
    • Գյումրեցին ամեն ինչ շատ լավ հասկանում է, ու գյումրեցին ձայն չի տալու Սարիկ Մինասյանին, որովհետև գյումրեցին չի կարող դեմ լինել «Ջարդի ձոր» հասկացությանը։ Գյումրեցին ջարդից հետո որբերին ապաստան է տվել։ Նա չի կարող ձայն տալ ցեղասպանությունը ժխտող ուժին։ Գյումրեցին չի կարող ձայն տալ մի ուժի ներկայացուցչի, ով ասում է՝ դե, չենք կռվել։
    • Սա կռիվ է ոչ միայն Գյումրիի ապագայի, այլև մեր բոլորի արժանապատվության ամար, ու ընտրապայքարի մեջ մտած ընդդիմադիր ուժերը դա շատ լավ հասկանում են։
    • Հարգելի պետական այրեր, ուշքի եկեք։ Ձեր ամբողջ քաղաքական հայացքը պետք է ուղղված լինի Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու Գյումրիի ընտրություններին։ Հարգելի նախկին նախագահներ, ճիշտ ուղղորդեք ձեր թիմերին։ Դուք լավ չեք գիտակցում՝ ինչ է ձեզնից ակնկալում ժողովուրդը։ Վաղը, եթե Հայաստան չեղավ, ձեր հաղթանակների մասին պատմությունները ոչ մեկի պետք չեն։ Վերջ տվեք ներընդդիմադիր գզվռտոցներին։ Նիկոլին տանելուց հետո կնստեք, կորոշեք՝ ով բերեց Նիկոլին։ Նիկոլին բերողի տունն էլ քանդվի, 7 պորտով էլ անիծվի։ Ուշքի եկե՛ք, հավաքեք ձեզ։ Բոլորիդ որպես որդի եմ ասում։ Չլինի Հայաստանի Հանրապետություն, չենք լինի ոչ մեկս։

      Ո՛չ Վարդան Ղուկասյանը, ո՛չ Արտյոմ Ղարաղազարյանը, ո՛չ Կարեն Սիմոնյանը, ո՛չ Մարտուն Գրիգորյանը, ո՛չ Ռուբեն Մխիթարյանը ոչնչից վախեցող չեն։ Ես գիտեմ, որ Նիկոլի հրահանգով կարող են սկսվել կոմպրոմատների հրապարակումներ, կեղծ հեռախոսազրույցներ, տեսանյութեր՝ արհեստական բանականությամբ ստեղծած։ Ինչ ուզում են, թող անեն։ Դա ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չի ունենալու։

      • Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ 7 տարվա ընթացքում ինքն ամենամեծ խնդիրն ունի Գյումրիում։ Կան երկրորդ, երրորդ սցենարներ, ու ես վստահ եմ ու ամեն ինչ անելու ենք, որ Գյումրիում ՔՊ-ն իշխանություն չունենա։
      • 30 տարվա ընթացքում գյումրեցի երիտասարդների 70%-ն իր ծառայությունն անցկացրել է Արցախում։ Գյումրեցի երիտասարդն Արցախը գրքերից չգիտի, ծառ ու թփով գիտի։ Գյումրեցին չի կարող ձայն տալ Արցախն ուրացող ուժին։
      • 2020թ.-ից սկսած՝ լացող մայրերի քանակությունն այս երկրում էնքան է ավելացել, որ ժպիտ նրանց դեմքերին գալիս է միայն այն ժամանակ, երբ նայում են իրենց զոհված ու գերի ընկած երեխաների՝ փոքր ժամանակվա լուսանկարներին… Ո՞ր ժպիտի մասին եք դուք խոսում, էն գռեհիկ ժպիտի, որով Ալիևը մեր երկրի ղեկավարին «հարբեցող ծաղրածու» է անվանո՞ւմ, ո՞ր ժպիտի… էն ժպիտի, որով Էրդողանի գի՞րքն էր Նիկոլը կրծքին սեղմած նկարվում
      • Ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը 2 կարևոր էքզիստենցիալ խնդիր է լուծում Գյումրիի համար՝ անվտանգային և տնտեսական: Հիմա եթե դու, առանց քո անվտանգային հարցերը լուծելու, որոշես ռազմաբազան հեռացնել Գյումրիից, վստահեցնում եմ՝ Գյումրիի կողքը Ջարդի ձորերի քանակությունն ավելանալու է: Ու էդ Ջարդի ձորեր, հարգելի գյումրեցիներ, դուք գնալու եք ոչ միայն ապրիլի 24-ին:
      • Նիկոլն իր թիմով միայն մեր երկրի ողբերգական օրերի քանակներն է շատացրել՝ պատերազմներ, զոհեր, գերիներ, Սուրմալու, Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհ… Մեզ պետք են ղեկավարներ, ովքեր ցույց կտան, որ գիշերվանից հետո լույս է բացվում։ Ես գիտեմ, որ մարտի 31-ին պայծառ, շողացող, տաք, գարնանային արև է բացվելու, ու էդ արևի հետ իշխող ուժը՝ Նիկոլի ՔՊ-ն, կապ չի՛ ունենալու։

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan