Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ
Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանը գրում է. «Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց արցախցիների հետ հանդիպումով: Այսօր առաջնային խնդիր է Գյումրիում բնակվող արցախցիների սոցիալական, աշխատանքային և տարաբնույթ հարցերին լուծում տալ։ Իրենց ծննդավայրից հարկադրաբար զրկված արցախցիներն այսօր կարիք ունեն ուշադրության ու հոգատար վերաբերմունքի։ Իմ խոսքում շեշտեցի, որ արցախցիները Գյումրիում հյուրի կարգավիճակում չեն, այլ ` տանտիրոջ իրավունքով։ Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի լեգենդար հերոս Կարեն Ջալավյանը։
