Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

2017-ի տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացրել է մակրոմիջավայրի՝ հարկաբյուջետային քաղաքականության բարելավման և միկրոմիջավայրի՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Այն խնդիրները, որոնք դրվել են հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում, այն է՝ պետական պարտքի աճի տեմպերի դանդաղեցում, մակրոտնտեսական կայունության ապահովում, 2018 թ. ավելի բարձր տնտեսական ներուժով թևակոխելու համար հիմքերի ստեղծում, ըստ նախարարի, հիմնականում իրականացվել են: 2017 թ. ավելի մեծ շեշտադրում կատարվել է կապիտալ ծախսերին և ավելի պահպանողական վարքագիծ է եղել ընթացիկ ծախսերի մասով: Վ.Արամյանի խոսքով՝ 2018 թ. սկսած, պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող նոր հարկաբյուջետային կանոնների ներդրման նպատակով մշակվել է հարկաբյուջետային կանոնների փաթեթ, ինչի հիման վրա նախատեսվում է վերանայել պարտքի և դեֆիցիտի գործող կանոնները, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի մասով սահմանել նոր հարկաբյուջետային կանոններ:

Պետական ֆինանսների կառավարման ոլորտում նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է կարգապահության բարձրացմանը միտված 2 խումբ գործողություններ (գործընթացների պարզեցում և տեղեկատվական համակարգերի ընդլայնում), և 2018 թ. շարունակելու է այդ ուղղությամբ աշխատանքը՝ և´ կարճաժամկետ, և´ երկարաժամկետ կտրվածքով արդյունք ապահովելու նպատակով: Նախարարը զեկուցել է, որ, օրինակ, գնումների ոլորտում տեղեկատվական համակարգերի դաշտն էապես ընդլայնվել է, և շուրջ 3 անգամ ավելացել է այդ համակարգերից օգտվող պատվիրատու մասնակիցների թիվը: Վ. Արամյանը տեղեկացրել է, որ 2017 թ. նախարարությունն ակտիվ աշխատել է հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, նաև քայլեր են իրականացվել աշխատակազմ բարձրակարգ կադրեր ներգրավելու ուղղությամբ. 137 երիտասարդ մասնագետ համալրել է նախարարության աշխատակազմը:

Այնուհետև պատասխանատուները վարչապետ Կարապետյանին մանրամասն զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Նախ և առաջ ներկայացվել են մակրոտնտեսական քաղաքականության, բյուջետային շրջանակի և պետական պարտքի ոլորտներում իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ 2017 թ. տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս (կանխատեսված 4.3 տոկոսի դիմաց), ՀՆԱ-ի դեֆլյատորի աճը` 1.5 տոկոս, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 3,799.8 ԱՄՆ դոլար: Կանխատեսումների համեմատ ավելի բարձր՝ 6.7 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության և զուտ հարկերի ոլորտներում սպասվածից ավելի բարձր զարգացումներով:

2017 թ. արտաքին առևտրի մասով, նախորդ տարվա համեմատ, արտահանման աճը կկազմի շուրջ 23.5 տոկոս, իսկ ներմուծումը կաճի մոտ 28 տոկոսով: Տարվա արդյունքներով դրամական փոխանցումների աճը գնահատվում է 13.4 տոկոս: Ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի շուրջ 4 տոկոսը` մոտենալով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

2017 թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1237,2 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5,6 տոկոսով: Հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 1158,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 7.3 տոկոսով: Հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 21.1 տոկոս, իսկ ճշգրտված հարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 20.8 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0.5 տոկոսային կետով: 2017 թ. պետբյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 1417.3 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ նվազելով 2.2 տոկոսով, ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 1,2 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը՝ 13,0 տոկոսով։ Զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2017 թ. պետբյուջեի պակասուրդը կազմել է 180.2 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 3.3 տոկոսը` նախորդ տարվա 5.5 տոկոսի դիմաց։

Վարչապետը հանձնարարել է հանրությանն իրազեկել 2017թ. պետական բյուջեի գերակատարման արդյունքների վերաբերյալ. «Այն, ինչի համար մենք պատասխանատու ենք հանրության առջև, օրենքով հաստատված բյուջեն է, և մենք այն գերակատարել ենք, անպայման այդ մասին պետք է իրազեկել հանրությանը: Մենք հաշվետու ենք լինելու այն բյուջեի համար, որն ԱԺ-ում հաստատվել է»: Ինչ վերաբերում է ճշտված բյուջեին, ապա, ըստ վարչապետի, այն կառավարության ներքին փաստաթուղթն է, և «դրանով դրել ենք մի նշաձող, որպեսզի մոտիվացիա լինի»:

Ներկայացվել են պետական պարտքի կառավարման առումով 2017 թ. իրականացված միջոցառումները, որոնք ուղղված են եղել պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկայի զարգացմանը, պարտքի՝ մինչև մարում ժամկետի երկարացմանը, պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության համակարգի ներդրմանը, պարտքային քաղաքականության հրապարակայնության և թափանցիկության ապահովմանը և այլն: 2018 թ. նախատեսվում է իրականացնել երկրորդային շուկայի ակտիվացմանն ու զարգացմանը և ՀՀ կառավարության պարտքի կառավարման բարելավմանն ուղղված աշխատանքներ:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է առկա վարկային և դրամաշնորհային ծրագրերին և հանձնարարել ֆինանսների նախարարությանը ամբողջական փաստաթուղթ ներկայացնել բոլոր ծրագրերի վերաբերյալ. «Մենք պետք է վստահ լինենք, որ այն հնարավոր դրամաշնորհները, որոնք մեր երկիրը կարող է ստանալ, որոշակի պարտավորություններ կատարելով և չկատարելով, մենք առավելագույնն ստանում ենք: Ես այսօր այդ ազդակն ամփոփ տեսքով չեմ տեսնում: Խնդրում եմ, որ դա ֆինանսների նախարարությունում կազմակերպվի, և 2018 թվականին մեր պլանը գծվի, որտեղ յուրաքանչյուրն իմանալու է՝ իր անելիքը ո՞րն է, ի՞նչ բոնուս է ստանալու դրա դիմաց, և եթե չի կատարում, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու»: Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ որոշ ծրագրերի վերանայման անհրաժեշտություն կա «Պետք է վարկային մեր բոլոր ծրագրերը գույքագրենք, դրանց կատարողականները նայենք, և եթե հնարավորություն կա, ուսումնասիրենք վարկային պարտավորությունների վերանայման խնդիրը»:

Վարչապետին զեկուցվել է նախարարության ոլորտային ուղղություններով իրականացված միջոցառումների արդյունքների մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել հարկային օրենսդրության կատարելագործմանը և միջազգային հարկային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներին, որոնք նախատեսվում է շարունակել նաև 2018 թվականին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը մշակել մեխանիզմ՝ ֆիլտրելու բոլոր այն օրենքները, որոնք առնչություն ունեն ֆինանսների ոլորտի հետ, եթե նույնիսկ այդ օրենքի հեղինակը նախարարությունը չէ:

Անդրադարձ է եղել ծրագրային բյուջետավորման գործընթացին, որի շրջանակում 2018 թ., ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է նաև բարձրացնել ՊՈԱԿ-ների գործունեության թափանցիկությունը և ԾԻԳ-երի հետ կապված բանակցություններ վարել դոնոր կազմակերպությունների հետ՝ նաև նախնական հսկողության համակարգերը կիրառելու ուղղությամբ:

Մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել նաև պետական գնումների ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ: 2017 թ. իրականացված բարեփոխումների արդյունքում ընդլայնվել է էլեկտրոնային գնումների պատվիրատուների շրջանակը, 30 տոկոսով բարելավվել է գնումներին մասնակցության աստիճանը: 2018 թ. նախատեսվում է իրականացել հետևյալ միջոցառումները՝ էլեկտրոնային աճուրդի համակարգի ներդրում, գնումների վերլուծության և ռիսկայնության որոշման էլեկտրոնային համակարգերի ներդրում, էլեկտրոնային գնումների համակարգի շարունակական զարգացում (նոր ARMEPS), էլեկտրոնային գնումների համակարգի ընդլայնում (200 մլն դրամից ավելի գնումներ կատարող ՊՈԱԿ-ների ներառում) և գնումների ու գանձապետական էլեկտրոնային համակարգերի համակցում: Վարչապետը, գոհունակություն հայտնելով կատարված քայլերից, ուշադրություն է հրավիրել գնումների գործընթացի հետ կապված որոշ գերատեսչությունների կողմից բարձրացվող խնդիրների վրա. «Բազմաթիվ պատահական կառույցներ գալիս են, մասնակցում են, դեմպինգային գին են դնում, ուզում են նախաորակավորում անել, իսկ ֆինանսների նախարարությունն ասում է, որ նախաորակավորումը բերում է նրան, որ մասնակիցների շրջանակը նեղանում է, ինքնարժեքն աճում է: Երեկվա կառավարության նիստում իմ հանձնարարականը հենց այդ հարցին էր վերաբերում, որպեսզի մենք գտնենք հենց այդ հատման կետը: Խնդրում եմ այդ հարցի շուրջը մտածեք, լուծում տանք: Մենք պետք է մաքսիմալ ճկուն մեխանիզմ մշակենք, որպեսզի այդ սահմանափակումները, որոնք դնում ենք, չխանգարեն մեզ մաքսիմալ էժանը համապատասխան որակով գնելու: Պետք է խնդրեմ ձեզ մաքսիմալ ճկուն և արագ արձագանքել», - ասել է կառավարության ղեկավարը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը մատնանշել է 2018թ. նախարարության գործունեության առաջնահերթությունները. «2018 թվականը չափազանց կարևոր է. նախ մեր ֆինանսական կարգապահությունը, ծախսերի հետևից գնալը պետք է մաքսիմալ հետևողական լինի, հասցնենք այն օբյեկտիվ անհրաժեշտությանը, որը կա: Երկրորդ՝ մենք այս տարի պետք է երկարատև կայուն աճի, կապիտալ ենթակառուցվածքային և այլ ծախսերի հիմքեր դնենք: Երրորդ՝ մենք պետք է անցնենք 2019 թ. բյուջեն նոր կարգավիճակով տրամադրելու: Չորրորդ ՝ վարկային դրամաշնորհային քաղաքականության մեջ պետք է ունենանք հստակ մի օղակ, որը հսկում է և ազդակներ է տալիս, թե ինչ է կատարվում: Հինգերորդ՝ պետք է մտածենք պետական կառավարման համակարգի բարեփոխումների մասին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>