Գյումրեցիները ՔՊ-ն մերժելու հետ միասին պետք է մերժեն նաև եվրաթուրքերին․ Դերենիկ Մալխասյան
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին հայաստանյան արևմտամետ կոչված վերլուծաԳանԳերն ու բազմագույն գործիչներն ուրախանում, երբ ուկրաինական զորքը մտավ Կուրսկի մարզ։ Այդ երևույթները Ռուսաստանին էին ծաղրում, կանխատեսում էին Ռուսաստանի փլուզում, Մոսկվայի գրավում ու նմանատիպ այլ տափակ մտքեր։
Հիմա, երբ իրենց կանխատեսածի ու վերԼուԾածի ուղիղ հակառակն է եղել, երբ Ուկրաինա պետությունը նիկոլատիպ ղեկավար ունենալու պատճառով կանգնել է չգոյության առաջ, հարց է ծագում՝ թուրքական շարժիչով արևմտամետները բան չունե՞ն ասելու հասարակությանը։ Չեն ուզո՞ւմ ծնկաչոք ներողություն խնդրել ապուշ մտքերի ու հասարակությանը մոլորեցնելու համար։
Հիմա, երբ ԱՄՆ-ի նախագահի խոսքով, Կուրսկում ուկրաինական զորքը «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չտեսնված սարսափելի կոտորածի առաջ է կանգնած», այդ թրքամետները բան չունեն ասելո՞ւ։
Բայց այդքան նամուս չունեն, ծակերը մտնելու ու լռելու փոխարեն Նիկոլի հրահանգով դրանց մի մասը գործուղվել է Գյումրի՝ հակառուսական խառնակչություն կազմակերպելու ու մեզ հերթական արկածախնդրության մեջ ներքաշելու համար։
Գյումրեցիները ՔՊ-ն մերժելու հետ միասին պետք է մերժեն նաև եվրաթուրքերին։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից