Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Ընտրություններին ընդառաջ՝ Նիկոլն Ավինյանին փուռը կտա՞

«Հրապարակի» հարցազրույցը «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ:

-Ասում են, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը քավության նոխազներ է գտնելու՝ պատժելու, որ փորձի բարձրացնել իր վարկանիշը: Ամենահավանականը Տիգրան Ավինյանի դեմ քրեական հետապնդումն է:

-Ժամանակը ցույց տվեց, որ իշխանությունների հարուցած քրեական գործերը նպատակ ունեն ինչ-որ մարդկանց ստիպել ինչ-որ հիմնադրամների մուծումներ անել, դրան գումարած` իրենց ողորմելի վարկանիշը մի փոքր բարձրացնել: Գոնե մինչ այս պահը իրավական լուրջ հետեւանքներ ենթադրող պրոցեսներ չենք տեսել: Նախընտրական շոուներ են` Փաշինյանի խղճուկ վարկանիշը ռեանիմացնելու համար: Կոռուպցիայի դեմ իբրեւ պայքարում են, սակայն այնպես չէ, որ հենց նոր Նիկոլ Փաշինյանն իմացավ, թե նա ինչերով է զբաղված Ավինյանը: Գուգլով եթե գրենք՝ Տիգրան Ավինյան, կտեսնենք, որ այդ մարդը որտեղ եղել է, նրան ուղեկցել են կոռուպցիայի եւ հովանավորչության մետաստազները: Նրա ու նրա մերձավորների, նրա ընտանիքի անդամների հետ կապված սկանդալներ, հարստացման հետ կապված հարցեր եւ այլն: Հիմա էլ ԱՆԻՖ-ից գումարներ ստանալը կապում են Ավինյանի կնոջ հետ, Ավինյանի հոր բիզնեսների հետ կապված հարցեր կան, թաղապետարանի վարչության պետերի հետ կապված: Երկար ժամանակ է, ինչ այս խոսակցությունները կան, եթե որոշակի պատասխանատվության զգացում ունենային, ապա կհասկանային, որ կա՛մ Ավինյանը թաթախված է կոռուպցիայի մեջ, կա՛մ էլ ապիկար կառավարիչ է, եւ իր ստորադասներն են կոռուպցիայով զբաղվել, ուստի ինքը ոչ մի անելիք այլեւս չունի այդ պաշտոնում: Եթե նման բան տեղի ունենա, եւ Ավինյանի դեմ գործ հարուցվի, դա զուտ մթնոլորտ գեներացնելու փորձ կարող ենք համարել, աֆյորա։ Ուրիշ ոչինչ, ես այստեղ ոչ մի լուրջ բան չեմ տեսնում, այս իշխանությունները պետք է հեռանան փաթեթով: Նրանց տեղը պատմության ետնախորշն է:

-Այնուամենայնիվ, Ավինյանին «փուռը տալով»՝ Փաշինյանը փորձ է անելու վերարտադրվել, միայն Ավինյանը կգնա պատմության ետնախորշ: Չարժե՞ աջակցել, որպեսզի Փաշինյանն իր սեւ գործը չանի:

-Ո՞վ աջակցի` մե՞նք: Ինչի՞ համար, իրենք` իրենց տապալված կադրերը, ինչքան ուզում են, թող զոհաբերեն, մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ: Ինչ վերաբերում է հանրությանը, ապա հանրությունը քաջատեղյակ չէ, թե այս մարդիկ ինչով են զբաղվում` քվե գողանալով, եկան իշխանության եւ 3 անգամ ավելի շատ արեցին այն, ինչի դեմ իբրեւ պայքարում էին: Հասարակությունն արդեն ամեն բան գիտակցում է: Առաջիկայում հանրությունը ՔՊ-ին իր տեղը ցույց կտա:

-Ի՞նչ իրավիճակ է այժմ մայրաքաղաքում: Տրանսպորտի սակագնի դեմ բոյկոտը, կարծես, մարեց:

-Համակարծիք չեմ` բոյկոտը շարունակվում է: Այսօր ահազանգ ստացանք, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են գրել եւ հեռացել աշխատանքից։ Խոսքը ZHONG TONG ավտոբուսների վարորդների մասին է։ Ըստ ահազանգող վարորդների՝ կապ չունի, 07։00 ես ավտոբուսով դուրս գալիս հավաքակայանից, թե, ասենք, 07:25, միեւնույն է, դարպասի մոտ ֆիքսվում է 07։55, ինչի արդյունքում ժամավճարը նվազում է։ Ձայնագրությունների արտահոսքերի հետ կապված նույնպես սկանդալներ են տեղի ունեցել: «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն թաթախված է սկանդալների ու խայտառակությունների մեջ: Պարտադիր չէ, որ ավտոբուսներում անդադար սկանդալներ լինեն, որ ֆիքսենք` բոյկոտը շարունակվում է: Մի շրջան կար, վարորդները ճնշում էին գործադրում ուղեւորների վրա, բայց այժմ մարդիկ ռեստարտ են անում իրենց եւ չեն ընճվում: Կա նաեւ բոյկոտի մեկ այլ ձեւ` օգտագործված կտրոնով են մոտենում, սա էլ մի ուրույն ձեւ է: Գործակարգավարական նիստը, որը պետք է տեղի ունենար երկուշաբթի օրը, հետաձգեցին, քանի որ հավաքագրումների թվերը շատ ցածր են: Ամենօրյա բոյկոտն իր արդյունքը տվել է: Քաղաքային իշխանությունը խուսափում է շաբաթական թվեր հրապարակելուց, լրատվամիջոցներին մի թիվ են տալիս, մեզ` մի այլ թիվ:

-Այդ դեպքում ո՞րն է սակագնի թանկացման իմաստը: Գուցե չանեին` փրկեի՞ն իրենց վարկանիշը:

-Այս մարդիկ իրականությունից կտրվել են: Իրենց հաշվարկներով՝ մարդիկ պետք է համակերպվեին, սակայն այս թանկացումները վնասում են բոլորին: Սոցիալական դժգոհության հիմքերն առկա են. աղբահանություն, գույքահարկ, շրջհարկ, այս ամենի թանկացման ֆոնին՝ տրանսպորտի թանկացում, ինչն անհետեւանք չի մնալու:

Աղբյուրը՝ hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>