Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց
ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան

Փաշինյանն ու Միրզոյանը ռազմագերիներին հիշել են շահադիտական նկատառումներով

Պատերազմի կուսակցությունն ու նրա գործընկերները պետք է մերժվեն Հայաստանում:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Այն բանից հետո, երբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը «արթնացան»։ «Արթնացան» և հայտնաբերեցին, որ Բաքվում կան գերիներ, որոնց իրավունքները ոտնահարվում են, և նրանց նկատմամբ ընթանում է բեմականացված դատական գործընթաց, որը ոչ մի կապ չունի արդարադատության հետ։

Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ չլուծված հումանիտար խնդիրները խոչընդոտում են խաղաղ գործընթացին։

«Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման և տևական խաղաղության հասնելուհամար անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել հաշտեցման. չլուծված հումանիտար խնդիրները կարող են միայն խանգարել այդ գործընթացին»,- նշեց Միրզոյանը։

Բաքվի պատասխանը Երևանից հնչող վերջին հայտարարություններին՝ կապված հայ գերիների հարցի հետ, տեղավորվում է հետևյալ բանաձևում. «Դուք ինքներդ ճանաչել եք Արցախը Ադրբեջանի մաս, նշված անձինք, ձեր ճանաչման քաղաքական ակտի համաձայն, իրականացրել են անօրինական գործունեություն Ադրբեջանի տարածքներում։ Հետևաբար, Հայաստանի կողմից այս թեմայի վերաբերյալ ցանկացած մեկնաբանություն ոչ այլ ինչ է, քան միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին»։

Չի կարող չառաջանալ հարց. ինչո՞ւ մի իշխանություն, որը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս և փաստացի գերի է հանձնել ԼՂՀ ղեկավարությանը, հանկարծ նրանց մասին հիշեց։ Հնարավոր պատասխան կարելի է գտնել այսօրվա թերթերում։ Այսպես, «Հրապարակ» թերթը տեղեկացրել է, որ անցած ուրբաթ օրը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հայտարարել է՝ խաղաղության գործընթացը գլուխ չի գալիս, Ալիևը չի հրաժարվում ո՛չ հայցերից, ո՛չ միջանցքի պահանջից, իսկ եթե մենք մերժենք, ապա պատերազմն անխուսափելի է լինելու։ Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը հանձնարարել է իր պատգամավորներին ակտիվորեն տեղեկացնել հանրությանը այս ամենի մասին, որպեսզի «բոլորին ամեն ինչ պարզ դառնա»։ Այլ կերպ ասած, Փաշինյանը հրահանգել է և սովորեցրել իր թիմի անդամներին, թե ինչպես վախեցնել Հայաստանի ժողովրդին։ (Այսինքն՝ անել այն,ինչ նա արել է Կիրանցում անցյալ տարի, երբ հայտարարել էր, որ եթե չգնան «դելիմիտացիայի» ադրբեջանական պահանջների համաձայն, ապա Պակիստանից մինչև Թուրքիա, Ադրբեջանից մինչև Ռուսաստան բոլորը պատերազմ կսկսեն Հայաստանի դեմ)։

Հնարավոր է, որ կրկին բարձրացնելով Բաքվում գերիների և նրանց նկատմամբ դատավարության թեման՝ Նիկոլ Փաշինյանը Ալիևին առաջարկում է գործարք. «Տուր ինձ մի փաստաթուղթ, որը ես կարող եմ ներկայացնել որպես խաղաղության պայմանագիր, իսկ ես կրկին կփակեմ գերիների թեման, որը անհանգստացնում է Ադրբեջանին»։

Իրադարձությունների ըմբռնման համար արժե ևս մեկ անգամ նշել, որ Փաշինյանը հանձնարարել է վախեցնել մարդկանց պատերազմով, որպեսզի «հնարավոր լինի արդարացնել զիջումները»։ Փաստորեն, սա հաստատում է այն թեզը, որ Փաշինյանի իշխանությունը սնվում է պատերազմից և հիմնվում դրա վրա (անցկացրեք զուգահեռներ Ուկրաինայի և Վլադիմիր Զելենսկու հետ)։

Փաշինյանին անհրաժեշտ է պատերազմ կամ պատերազմից վախ՝ իր կառավարման արդարացման համար՝ «եթե ոչ ես, ապա ավելի վատ կլինի» կարգախոսով։ Նույնը տեղի ունեցավ 1998 թվականին, երբ հեռացող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի գաղափարական նախագծերից է Նիկոլ Փաշինյանը, վախեցնում էր ժողովրդին, որ «իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը»։ Սակայն մեծ պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանի թիմի անդամը, իրական «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչը, «բանծիկով» իշխանություն ստացավ։

Հետևաբար, եթե ինչ-որ մեկը չի ցանկանում պատերազմ, ապա ապագա քաղաքական գործընթացներում նա պետք է մերժի «պատերազմի կուսակցությունը» և նրա բոլոր համախոհներին Հայաստանի քաղաքական դաշտում։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>