Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Ինչո՞ւ է Եվրոպան «լուռ հետևում» Սիրիայում ալավիների կոտորածներին

Ինչպես հայտնի է, անցած տարվա դեկտեմբերին Ասադի ռեժիմը տապալվեց, իսկ  ինքը փախավ երկրից՝ Սիրիան թողնելով արմատական իսլամիստների վերահսկողության տակ:

Թե ինչու այդպես ստացվեց, առանձին խոսակցության հարց է: Այստեղ ներկայացնենք, թե ինչ վիճակում են հայտնվել այդ երկրի փոքրամասնությունները, որոնց շարքում ամենից անպաշտպանը  ալավիներն են:

Ծովափնյա Սիրիան և մասնավորապես Լաթաքիա նահանգը պատմականորեն եղել է ալավիական համայնքի կենտրոնը՝ կրոնական փոքրամասնություն, որը համարվում է շիա իսլամի ճյուղը: Ասադների ընտանիքը, որը տասնամյակներ շարունակ կառավարել է Սիրիան, պատկանում է այս կրոնական փոքրամասնությանը։ 2024 թվականի դեկտեմբերին Ասադի ռեժիմի տապալումից և Հայաթ Թահրիր ալ-Շամի այն ժամանակվա ղեկավար  Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած անցումային կառավարության ստեղծումից հետո բախումներ սկսվեցին կառավարական ուժերի և Ասադին հավատարիմների միջև, հատկապես այն շրջաններում, որտեղ մեծ թվով ալավիներ կան:

 Որպեսզի վախի մեջ պահեն իրենց հակառակորդներին, ներկայիս Սիրիայի ռեժիմը որոշում կայացրեց զանգվածային սպանություններ կազմակերպել  ալիվիների խաղաղ հատվածի նկատմամբ:

Ինչպես որ հարյուր տարի առաջ, Օսմանյան իշխանությունները պայքարելով հայ աբստամբների հետ, վախի մեջ պահելու համար հայ բնակչությանը, սկսած Աբդուլ Համիդի կառավարումից, սկսեցին զանգվածային ջարդերը կազմակերպել հայ բնակչության շրջանում:

Դեռ այս տարվա  հունվարի 14-ին Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնել էր, որ Հոմսի շրջանի մոտ գտնվող  Տասնինի ալավի խաղաղ բնակիչները զինված  սունի իսլամիստների  կողմից հարձակման են ենթարկվել։

Թասնին  գյուղի և մոտակա բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ և տարեցներ փորձել են կոտորածի մասին հայտնել Սիրիայի  ոստիկանությանն ու անվտանգության ուժերին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել:

Իսկ սկսած մարտ ամսից ալավիների վրա հարձակումները ստանում են  զանգվածային բնույթ:

Մասնավորապես, Սալաֆիստ  ջիհադիստ Աբու Ջաբեր  անունով ահաբեկչական   առաջնորդներից մեկը, անուղղակիորեն ստանձնեց  մարտի 7-ին Արզեի գյուղի ջարդերի պատասխանատվությունը: Նա  հայտարարեց, որ «…անհրաժեշտ է «մաքրել» ալավիական բնակավայրերի տարածքը, նշելով, որ հաջորդ «մաքրումը» կլինի մոտակա ալավիական Ռաբիա գյուղը…»:

Մասսայական կոտորածների արդյունքում, ըստ Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR), առնվազն 973 խաղաղ բնակիչ է սպանվել   ջարդերի ընթացքում 2025 թվականի մարտի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ   Մարդու իրավունքների սիրիական ցանցը (SNHR) հայտնում է, որ դրան ի լրացում, մարտի 6-ից 8-ը սիրիական կառավարությանը հավատարիմ զինյալների կողմից սպանվել է ևս 190 խաղաղ բնակիչ:

Սկզբում բռնությունները կենտրոնացած էին Ջաբլա շրջանում, սակայն արագ տարածվեցին այլ վայրերում։ Մարտի 7-ին Սիրիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել սիրիական ափին գտնվող Տարտուս և Լաթաքիա քաղաքներում։

Իսկ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հերքել է 2025 թվականի մարտին տեղի ունեցած հարձակումների իր  պատասխանատվությունը, նշելով, թե իբր դա կատարվել է իրեն չենթարկվող խմբավորումների կողմից:

Այն, որ դա դասական իմաստով թուրքական ձեռագիր է, վկայում են բազմաթիվ փաստեր:

Ալավիների իսլամական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Սիրիայի  կառավարությանը բռնությունների համար: Խորհուրդը հայտնել է, որ ռազմական շարասյուններ են ուղարկվել ծովափնյա շրջան, իբր   «նախկին ռեժիմի մնացորդները»   վերացնելու պատրվակով, սակայն փոխարենը նրանք  «ահաբեկել են և սպանել խաղաղ ալավիներին»:

Զինված մարդկանց կողմից արված բազմաթիվ տեսանյութերում երևում է, որ զինյալների մեծ շարասյունները շարժվում են դեպի Տարտուս և Լաթաքիա: Ըստ CNN-ի, տեսանյութերից մեկում պատմողն ասել է. «Սա ազատագրական պայքար էր: Հիմա սա պայքար է Սիրիան մաքրելու համար», և զինվորական համազգեստով մի մարդ հայտարարում է, թե . «Ալավիներ, մենք գալիս ենք սպանելու ձեզ և ձեր հայրերին և մենք ձեզ ցույց կտանք սուննիների    զորությունը»:

    Ինչպիսի՞ն եղավ Եվրոպայի արձագանքը այս կոտորևածների վերաբերյալ

Զարմանալիորեն, իբր մարդու իրավունքներով մտահոգված Եվրոպան, ոչ միայն չդատապարտեց Սիրիայի ներկայիս իշխանություններին, ոչ միայն պատժամիջոցներ չկիրառեց նրանց նկատմամբ, այլև քաջալերեց նրանց, հայտարարելով, թե իբր գլխավոր մեղավորը… Ասադի կողմնակիցներն եին:

Ավելին, ԵՄ-ն հատուկ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ նշված էր բառացիորեն հետևյալը,-

«…ԵՄ-ն խստորեն դատապարտում է Սիրիայի ափամերձ շրջաններում ժամանակավոր կառավարական ուժերի դեմ ասադամետ տարրերի կողմից  իրականացված վերջին հարձակումները….»:

Ճիշտ է այդ նույն հայտարարությամ մեջ նշված էր, թե իբր ԵՄ-ն անընդունելի է համարում  նաև խաղաղ բնակիչների դեմ հարձակումները, սակայն դա ավելի շատ նման էր Սիրիայի ռեժիմին խրախուսմանը, այլ ոչ թե դատապարտմանը:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ներկայիս Եվրոպայի գլոբալիստական վերնախավը իրականում ոչ մի կապ չունի մարդու իրավունքների, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հետ:

Սրանք իրական փարիսեացիներ են, որոնք հետապնդում են բացառապես իրենց տրանսազգային շահերը, որոնց մեջ մտնում են մի շարք համաշխարհային օլիգարխների շահերի սպասարկումը:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ վերնախավը: Սրանք փաստացի նպաստեցին արցախցիների հայրենազրկմանը իրենց հայաստանյան դրածոների միջոցով: Փաստացի սադրեցին ռու-ուկրաինական պատերազմը, որի արդյունքում սպանվել են երկու կողմերից ավելի քան 1.5 միլիոն մարդ:

Եվ ահա, իրենց հրեշավոր դիմակները ցույց տվեցին, երբ Սիրիայում ընթանում է սողացող ցեղասպանություն՝ այդ երկրի ալավիների հանդեպ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>