ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Ի՞նչ էր նշանակում՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրել է․

«Յո՞ երթաս, ընդդիմությու՛ն

Այն, ինչ տեղի է ունենում ներընդդիմադիր դաշտում պետության համար այս ճակատագրական պահին՝ տրագիկոմեդիայի ժանրից է։ Լրացուցիչ փաստարկներ պետք չեն հերթական անգամ ապացուցելու, որ վարչապետի պաշտոնին իշխանատենչ պատուհասի մնալը ամեն վարկյան Հայաստանին նոր կորուստներ ու ողբերգություն է գուժում։ Եւ բնական է, որ հասարակության մի զգալի հատված ընդդիմությունից պահանջում է ձեւավորել միասնական օրակարգ եւ օր առաջ պետությունը փրկել գահավիժումից, ինչը ենթադրում է՝ նաեւ գործող իշխանությունից։ Բայց, երբ դրա փոխարեն ընդդիմության ներսում գործող որոշ ուժեր ու կուսակցության անվան տակ հանդես եկող խմբեր ամենօրյա ռեժիմով ծրագրավորված աշխատում են վարկաբեկել ընդդիմադիմության մյուս ներկայացուցիչներին՝ սա արդեն լուրջ մտահոգությունների ու մտորումների տեղիք է տալիս։

Ընդդիմադիր դաշտի պառակտվածությունն ավելի խորացնելու նախաձեռնողների նպատակն առնվազն ինձ համար ակնհայտ է՝ հնարավորինս խանգարել իշխանափոխությանը, եթե դրա արդյունքում այդ թիմերը չեն հայտնվելու իշխանության ղեկին։ Եւ կարծում եմ, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ տարիներ շարունակ որոշ ուժեր ու անհատներ իրենց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներով կարողացան իրականացնել ծրագրավորված ագրեսիվ քարոզչություն, ինչը նպատակաուղղված էր խոչնդոտելու, խանգարելու եւ թույլ չտալու, որպեսզի հիմնական պատասխանատուների կողմից հրապարակային բացատրություն տրվեր քաղաքացուն հուզող կարեւորագույն մեկ հարցի՝ ինչպես, ինչ պայմանների պարտադրանքով այս ազգակործանը կարողացավ զավթել իշխանությունը։

Քաղաքացու պահանջը քաղաքագիտության պարզագույն աքսիոմաներից է՝ բացահայտել անցյալում թույլ տված սխալները, որպեսզի դրանք չկրկնվեն նորից։ Առավել եւս, երբ այդ սխալներն ունեցել են ողբեգական հետեւանքներ, ինչում այսօր հայտնվել է Հայաստանն ու աշխարհասփյուռ ողջ հայությունը։ Բայց շրջանառության մեջ դրվեց «դրսի հզոր ուժերի» գոյության վարկածը, ինչը, մեղմ ասած, հասարակության ուշադրությունն իրական պատասխաններից շեղելու նպատակ էր հետապնդում։ Այլ հարց է, որ մեր հավաքական ծննդատնից լույս աշխարհ եկած եւ վարչապետի աթոռին բազմած կերպարին մեր թշնամիները կարողացան անխոչնդոտ օգտագործել ոչ միայն ներսում, այլ նաեւ միջազգային հարթակներում՝ իրենց պանթուրանական ծրագրերը կյանքի կոչելու համար։ Եւ քանի դեռ պարզաբանման կարիք ունեցող քաղաքացու այս հարցապնդումը չի ստացել իր ճշմարիտ պատասխանը՝ այդ ծննդատունը շարունակելու է նոր ծնունդներ ընդունել, ինչը կարող է վաղը մեզ մի նոր նիկոլատեսակ հրամցնել։ Աստված տա սխալվեմ, բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում ներընդդիմադիր դաշտում, նման չարագուշակ եզրահանգման հիմքեր է ինձ տալիս։

Վերջին տարիներին բազում անգամներ անդրադարձել եմ ստեղծված իրավիճակի պատճառահետեւանքային կապերի բացահայտմանն ուղղված մի շարք հարցերի, որոնք, ցավոք, այդպես էլ մնացել են անպատասխան։ Մի քանի հարցերի պատասխաններն էլ՝ Կարեն Կարապետյանին չգործած «հանցագործությունների» համար մեղադրելը, կամ՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրումն արցախյան հիմնահարցի մտահոգությամբ պայմանավորելը, մեղմ ասած, անհամոզիչ էին։

Փորձեմ այդ հարցերից մի քանիսը նորից արձանագրել՝ պատասխանատուների կողմից վերջապես հստակ պատասխաններ ստանալու ակնկալիքով.

— Քաղաքացու համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու ՀՀ սահմանադրության եւ օրենքների խախտմամբ Արմեն Սարգսյանը նշանակվեց Հայաստանի նախագահ, ով, գտնվելով արտերկրում, հայտարարեց, որ հրաժարվում է ՀՀ նախագահի պաշտոնից։ Նախագահի կարգավիճակի ու պետության նկատմամբ ավելի խայտառակ եւ արհամարական վերաբերմունք՝ դժվար է պատկերացնել։ Ավելացնեմ նաեւ, որ այդպես էլ անպատասխան է մնացել օդում թափառող հարցը՝ ինչու մինչեւ այսօր ոչ նշանակողը եւ ոչ էլ նրան մինչեւ վերջ իր ազգակործան ծրագրերն իրականացնելու համար օգտագործողը քրեական ու քաղաքական պատասխանատվության չեն ենթարկվել։

— Ինչու պետական պաշտպանության տակ գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտ հանդիսացող Ռադիոտունը գրավող հանցագործը չձերբակալվեց՝ ինչը նախատեսում են թե՛ մեր եւ թե միջազգային օրենսդրությունները։ Ի դեպ, միջազգային օրենսդրությունը նույնիսկ նախատեսում է հանցագործի ֆիզիկապես ոչնչացում, եթե նա չի ենթարկվում նախազգուշացնող հրահանգներին։

— Ինչ նպատակով ու չափորոշիչներով պատերազմի մեջ գտնվող պետության ԱԱԾ-ի պետ նշանակվեց Գեորգի Կուտոյանը, ով, լինելով պարկեշտ եւ գրագետ անձնավորություն, այդուհանդերձ չուներ անհրաժեշտ փորձ եւ համապատասխան գիտելիքներ՝ պետության անվտանգությունն ապահովող այդ կարեւոր պաշտոնը զբաղեցնելու համար։

— Ինչու վարչապետի պաշտոնում չնշանակվեց Կարեն Կարապետյանը, ինչի մասին ամենաբարձր մակարդակով տարբեր առիթներով հրապարակային հայտարարվել էր։

— Արդյոք արդարացված էր վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրումը, առավել եւս, որ սահմանադրական փոփոխության ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, որ չի օգտվելու նոր Սահմանադրությամբ ընձեռած հնարավորությունից եւ չի առաջադրվելու վարչապետի թեկնածուի պաշտոնում։

— Ինչ էր նշանակում՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»։

Եւ ո՞րն էր այդ «ճիշտը»…

Համոզված եմ, եթե այս եւ նման հացերին ժամանակին տրվեր անկեղծ եւ առարկայական պատախաններ, այսօր մենք կունենայինք այլ որակի ընդդիմադիր դաշտ, ականատես չէինք լինի միմյանց նկատմամբ ամենօրյա ցեխարձակումների՝ ինչն ուղղակիորեն նպաստում է գործող իշխանությունների դիրքերի ամրապնդմանը։

Նման հարցադրումներով ժանանակին հանդես են եկել նաեւ ուրիշ վերլուծաբան-քաղաքագետներ, բայց, ցավոք, հարցերին պատասխանելու փոխարեն հասցեատերերը դիմել են նենգ եւ ճղճիմ քայլերի՝ իրենց հսկողության տակ գտնվող լրատվամիջոցովներով փորձելով զրպարտել եւ վատաբանել հարցադրման հեղինակներին։ Եվ այդ անբարո ընթացքը շարունակվում է նաեւ այսօր։

Այո՛, եթե ժամանակին այս հարցերին տրվեր անկեղծ եւ ճշմարիտ պատասխաններ, խորհրդարանում ու փողոցներում թափառող «ով բերեց Նիկոլին» եզրույթն այսօր ավելի չէր խորացնի առանց այդ էլ պառակտված ընդդիմադիր դաշտը, ինչին հոտընկայս ծափահարում է քայլարածների իշխանությունը։

ՀՀ Ազգային ժողովն իր պատմության ընթացքում երբեք այս քանակի ընդդիմադիր մանդատ չի ունեցել՝ այն կազմում է պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ը։ Բայց գոծնական առումով նաեւ ընդդիմադիր խմբակցություններն երբեք այսքան անօրակարգ, քաղաքականապես միմյանցից այսքան օտարված ու երբեք իրար այսքան անհանդուժող չեն եղել:

Առավել քան համոզված եմ՝ եթե ԱԺ ընդդիմությունն, արտախորհրդարանական ուժերի հետ համատեղ, իշխանափոխության մեկ միասնական օրակարգ ձեւավորի եւ հասարակությունն էլ համոզվի, որ միմյանց նկատմամբ տակից իշխանատենչության խաղեր չեն տալիս եւ վստահի նրանց, հավատացեք, այս ազգադավերից ազատվելը լինելու է ընդամենը օրերի հարց։

Ես համոզված եմ դրանում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>