Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»

Փաշինյանի վախերը և․․․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երկու օր առաջ՝ փետրվարի 4-ին, ձերբակալվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը։ Դատարանը նրա նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք: Մեկ ամիս հետ գնանք․ փետրվարի 6-ին ձերբակավեց 7 անձ՝ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ղեկավարը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը և այլք։ Մի քիչ էլ հետ գնանք՝ 2024թ․ նոյեմբերին Կենտրոնի թաղապետարանում 4 պաշտոնյա կալանավորվեց՝ խմբով կաշառք ստանալու մեղադրանքով: Մի քիչ էլ հետ գնանք` կալանավորվեց Արաբկիրի թաղապետը։ Մեկ համակարգից երբ մի քանի ամսում 20 հոգի կալանավորվում է կոռուպցիայի մեղադրանքով ու կասկածով, սա հենց համակարգային կոռուպցիան է։ Ու էս բոլորը, բացի նրանից, որ մեկ համակարգում են աշխատում, նաև նրանց կապում է մեկ այլ բան՝ Քաղաքացիական պայմանագրի իշխանությունը։ Սա ՔՊ-ի կոռուպցիան է։ Որ կոռուպցիոն դեպքերից խոսում ենք, շուտ ասելուկի նման ասում են՝ հա բա տեսնում եք՝ բռնում ենք։ Ո՞ւմ եք բռնում։ Դուք լսել ե՞ք, որ համակարգային կոռուպցիա լինի ու համակարգի գլխում խաբար չլինեն էդ մասին։ Իսկ ո՞ւր են վերևի կոռուպցիոներները, բա դրանց ինչի՞ չեք բռնում։ Սովետի թվից դեռ կա էդպիսի տարածված խոսք․ որ մեկին բռնում էին, հարցին, թե խի՞ են բռնել, պատասխանը հետևյալն էր՝ «վերևի» փայը նորմալ չեն տվել։ Հիմա Նիկոլի պայքարը ինչի՞ դեմ է, կոռուպցիայի՞, թե՞ նրա, որ փայը նորմալ տան։ Ես սա բնութագրում եմ պայքար փայը չտալու դեմ։

Հայաստանում վերջին տարիների ամենախայտառակ կոռուպցիոն դեպքերից է պետության, ժողովրդի գումարների վատնումը ԱՆԻՖ հիմնադրամով։ 25 մլն դոլարի կարգի վատնում։ Երեկ «Հետքը» գրել էր, որ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը։ Ընկերությունը հիմնադրվել է թե չէ՝ ստացել է այդ ներդրումը։ Երբ որ ընկերությունը հիմնադրվում է ու անմիջապես հետո ստանում է ներդրում, սա արդեն կասկած է հարուցում, որ հիմնադրումը տեղի է ունեցել հենց այդ ներդրումը ստանալու համար։ Օրինակ բացահայտում եղավ, որ 2024 թվականի հոկտեմբերին ԱՁ են գրանցում, բայց դրանից մեկ շաբաթ առաջ արդեն այդ ԱՁ-ով Երևանում աղի տենդեր են շահում, ցախավելի մրցույթ են շահում։ Ուրեմն այդ ԱՁ-ն բացվել է հատուկ էդ մրցույթի համար, ուրեմն այդտեղ ինչ-որ կապեր, կոռուպցիոն սխեմաներ կան, ենթադրում եմ։

Ավինյանը սրա հետ կապ ունի՞, թե չունի, չէ՞ որ հենց ԱՆԻՖ-ն էր համակարգում, փոխվարչապետ էր։ Ավինյանը երևի ոչ մի բանի հետ կապ չունի, 2018 թվականին Նիկոլի մամուլի քարտուղարն էր, հեղափոխությունից տարիներ անց դղյակատեր է դառնում՝ ունենալով պաշտոն, բայց կապ չունենալով կոռուպցիայի հետ։ Ու զավեշտը գիտե՞ք որն է, խորհրդարանում  Նիկոլին հարց են տալիս, ասում է՝ եկեք հարգենք մարդկանց անմեղության կանխավարկածը։ Դա ասում է Նիկոլը, որի դեմ կան բազում հայցեր մարդկանց անմեղության կանխավարկածը խախտելու համար։ Հենց հերթը հասնում է ՔՊ-ին, պարզվում է անմեղության կանխավարկածը կարևոր է ու անգամ հարց տալ չի կարելի։

Չկա մի օր, որ տպագիր մամուլը, առցանց մամուլը, հետաքննող մամուլը տեղեկություններ չհրապարակի ՔՊ-ականների կոռուպցիայի, կոռուպցիոն կասկածների, շահերի բախման մասին։ Այսօր կարդում ենք՝ 2025 թվականի հունվարին Հրազդանի համայնքապետարանը սեղմված բնական գազ ձեռք բերելու համար 54 մլն դրամանոց պայմանագրեր է կնքել «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ։ Պետական գնում, ամեն ինչ նորմալ է, թվում է։ Բայց նորմալ չէ այն, որ էդ պայմանագիրը Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը կնքել է եղբոր՝ Մեխակ Միքայելյանի հետ։ Ու էդ ընկերության հիմնադիրն էլ իրենց հայրն է՝ ՔՊ-ական, Երկրապահի նախագահ Սասուն Միքայելյանը։ Ու 2022-25 թվականներին արդեն 4 պայմանագիր են կնքել իրար մեջ։ Հետաքրքիր է, չէ՞։ Հետո էլ ասում ենք Սասունը երկրապահը ծառայեցնում է Նիկոլի շահերին։ Բա մարդիկ տանջվում, վարկ վերցնում, տակ տալիս, հաջողություն մի օր են ունենում, իրենք բիզնեսը հեշտ են անում ու որ չբռնվեն, Արցախ-բան են ուրանում։ Քաղաքապետը եղբոր հիմնարկի հետ պայմանագիր է կնքում։ Էջմիածնի քաղաքապետարանը քաղաքապետի սկեսրայրից է վառելիքը գնում։ Իրենք պետական փողը ղեկավարում են, տնեցիքով տենդերները շահում են, Նիկոլս էլ կամերաների առաջ անհաշտ պայքար է մղում կռուպցիայի դեմ, թե բա հատ-հատ հետ եմ բերում։ Օրենքը արգելում է՞։ Է թքած օրենքի վրա, օրենքը Նիկոլը չէ՞։ Քանի կարողանում են, քանի իշխանության են, անում են։ Դատախազությունը իրենցն է, դրա համար էլ հենց ՔՊ-ականների կոռուպցիա կամ դրա կասկած կլինի, վարույթ չի հարուցվում, իսկ եթե հարուցվում է՝ ջրում են։ Բավարարվում են պարզաբանումներով։ Օրինակ մամուլը գրում է, որ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը ունի գրենական պիտույքների խանութ, որից հենց գնումներ են անում Շիրակի մարզի մի շարք դպրոցներ։ Թվում է, թե պետք է դատախազությունը գնա հրապարակման հետևից։ Բայց ՔՊ-ական պատգամավորը ասում է՝ հա հետո՞ ինչ, մի քանի դպրոց ա էլի, ու դատախազությունը բավարարվում է։ Բայց իհարկե՝ ի սկզբանե չէր էլ գնալու հետևից, որովհետև գլխավորը Նիկոլի նախկին օգնականն է, իրենցն է, ՔՊ թիմի անդամ է։ Դատարաններն էլ է իրենցը, դրա համար էլ երկու բառ էլ հենց խոսում եք, դատի են տալիս։ Հենա հիմնարկը, որը չես հասկանում՝ Ալեն Սիմոնյանի ախպորն ա, Ալեն Սիմոնյանի ախպերն է էնտեղ աշխատում, թե ասում են էլ չի աշխատում, ասում են՝ մեկ տարում կառավարությունից 343 մլն դոլարի տենդեր է շահել։ Ասֆալտ անող հիմնարկ է։ Արտաքին պարտքն էլ կրկնապատկվել է, սրանց 7 տարում։ Պետությունը պարտք է վերցրել արտաքին, ու ստացվում է՝ բաժանել ՔՊ-ի մեջ՝ տարբեր հիմնարկների անուններով, որ դրանք բոլորը մնան լոյալ, իրենց կյանքը վայելեն, մինչև տեսնեն ինչ են անում էս պետության հետ։

Ամեն անգամ կառավարությունը որոշումներ է կայացնում, օրենքներ է ընդունում, որոնք սպասարկում են որոշակի ֆինանսական խմբերի շահերը։ Ու երբ արևմտյան ժողովրդավարներն ասում են կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք եք գրանցել, չեմ հասկանում, թե ինչը նկատի ունեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնում, հետո կառուցապատողին առնչվող քրեական գործը կասեցվում է։ Հետո ԱՄՆ դեսպանը հանդիպում է էդ նույն մարդուն ու շնորհակալություն հայտնում կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Հետո հենց էդ պաշտոնյային Նիկոլը ՍՄՍ է գրում, թե՝ հրաժարական տուր, սա էլ խելոք, խելոք տալիս է, հարց չկա, շեֆ, կանոններին համաձայն։ Նիկոլը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Հա բա, քրքրվավ, կասեր տատս։

Ամենուր է այդ կոռուպցիոն, ահազանգ են գալիս շինթույլտվությունների ոլորտում, գնումների ոլորտում, երբ պետական բյուջեի գնումները շահում է պաշտոնյայի հետ կապված մասնավորը, բիզնեսը կատարում է ապօրինի վճարումներ պետական մարմիններին և այլն։ Կոռուպցիան ամենուր է, որոշումներում է, օրենքներում է, հիմնարկներում է։ Շուտով Գյումրիում ընտրություններ են։ Այն, որ այսօր Գյումրու քաղաքապետի ԺՊ-ն ՔՊ-ական է, դա հենց կոռուպցիա է, որովհետև ՔՊ-ն չի ընտրվել, պարտվել է, բայց զոռով իրենց թեկնածուն ԺՊ է դարձել։ ՔՊ-ական Արսեն Թորոսյանն ասում է՝ գոհ եղեք, որ սահուն օպերացիա չենք արել, եթե ուզենայինք զավթել, կստիպեինք, կասեինք՝ մեր մարդուն ընտրեք քաղաքապետ, բոլորին տեղում կձերբակալեինք, չգիտեմ, կծեծեինք։ ՔՊ-ականն ասում է՝ գոհ եղեք, որ ծեծելով չենք նշանակում մեր մարդուն, գոհ եղեք, որ կոռուպցիան անում ենք առանց ծեծելու։ Իսկ տեսնես Վանաձորում ո՞նց եք արել կամ Ալավերդիում, երբ ձերոնց եք նշանակել քաղաքապետ։ Հը՞ն, Թորոսյան, կհիշե՞ս։ Նախահեղափոխական կամ եսիմինչ, արդեն մարդ չգիտի էլ էդ ավանտյուրան ինչպես անվանի, էդ նախկին ժամանակներն եք հիշեցնում, թե սենց նենց էին, աչքիս սաղ կյանքներդ հա՛մ քննադատել եք, հա՛մ երազել, որ դուք լինեք էդ Սաշիկ-Լիսկաների տեղը։

Համակարգային կոռուպցիան էս է, որովհետև էս ամենը հենց ՔՊ համակարգն է։

Նիկոլը մի անգամ ֆեյսբուքում գրում էր՝ Հայաստանում կա՛մ կոռուպցիան պիտի լինի անհնար, կա՛մ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի: Բայց դա վաղուց էր, նոր էր վարչապետ, դա էն ժամանակ էր, որ հպարտանում էր, թե իրենց խմբակցությունում մեծահարուստ չկա։ Իսկ հիմա՞։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ վախենում էր ոչ թե նրանից, որ իրեն կասեն հողատու, դավաճան, թուրք, այլ՝ որ կասեն կոռուպցիոներ։ Որովհետև կոռուպցիան հենց էն առասպելն էր, որը շահարկելով՝ իշխանության հասան։ Իսկ հիմա կոռուպցիան դարձել է իրենց իշխանության բրենդը։ Կարո՞ղ եք ասել, թե ոնց է լինում, որ ՔՊ-ականների հարազատներն արդեն ունեն գազալցակայաններ, բենզալցակայաններ, ամեն մեկը մի քանի ԱՁ ունի, ՍՊԸ ունի, որ մասնակցի տենդերների։ Նենց էլ չի, որ մի բան ստեղծել են, պետական փողը վերցրել՝ ինչ-որ ծառայություն են ազմակերպել կամ ինչ-որ ապրանքի մատակարարարում։ Թե հմի լավ էր, վատ էր, դրա ստուգող-բռնողն էլ իրենք են, միշտ էլ գոհ են։ Բա ժողովուրդ ջան, բա էս մեր ՔՊ-ականները, կհարցնեք, էլի, էդ ո՞նց եղավ, որ էս սաղ ունեցան։ Հոր տնի՞ց էին բերել։ Չէ, էն որ Նիկոլն ասում է ձեր մի գրպանը պետբյուջեն է, այ էդ գրպանից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>