Կողերի կոտրվածքով «Միքայելյան» ԲԿ տեղափոխված տղամարդը մահացել է
Դիտել նաև
Գինու փառատոնի օրը միջադեպ է տեղի ունեցել, որը շարունակվել է Աբովյան քաղաքում․ մանրամասներ
36-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է եղբորը
Դանակահարություն՝ Արզականում. բժիշկները պայքարում են 25-ամյա տղաների կյանքի համար
Երևանում երգչին դանակահարել և հափշտակել են նրա մոտ եղած պայուսակը
Երևանում 15-ամյա պատանին դանակով հարվածել է 16-ամյա եղբորը
Մարտի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 2-ին «Միքայելյան» բժշկական կենտրոն «կողերի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության ընդունված քաղաքացին մահացել է։
Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Անուշավան Մ․-ն էր։
Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:

