Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ Վեդիից երկու տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռшկան բռնnւթյшն․ փաստաբան «Իմպըրտնի» «տաշի-տուշի» զուտ Փաշինյանի համար՝ հարկատուների հաշվին. ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է տրվել Մարզահամերգային համալիրին Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է
6
Ի պատասխան Անդրանիկ Թևանյանի դեմ վայրահաչոցի (տեսանյութ) ԼԳԲՏ համայնքն աջակցում է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին (տեսանյութ) Գեբելսի վկաները Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածոտնի մարզ (տեսանյութ) Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Հայաստանին պատժել-չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Օգնեք մեզ, հակառակ դեպքում դուք նույն յաթաղшնն եք բռնել, ինչն 100 տարի թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Արցախցի պատգամավորը՝ ԵՄ պաշտոնյաներին Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Ո՞վ է Եվրոպական քաղաքական համայնք կառույցի հեղինակը, և ո՞րն է նրա գլխավոր դերը Պատերազմ Արցախում
Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Ի պատասխան Անդրանիկ Թևանյանի դեմ վայրահաչոցի (տեսանյութ) Հունիսի 7-ին ժողովուրդը պետք է պատռի «Նիկոլ» անունով ստերի տոպրակը (տեսանյութ) ԼԳԲՏ համայնքն աջակցում է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին (տեսանյութ) Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր–Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ Վեդիից երկու տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռшկան բռնnւթյшն․ փաստաբան Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը Գեբելսի վկաները Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 2-րդ քննաշրջանի ավարտական քննությունների կազմակերպման ժամանակացույցը Իսկ ինչո՞ւ են պապանձվել երեխաների, կանանց իրավունքների մի ժամանակվա գերաղմկոտ պաշտպան դիրքավորվողները Արագածոտնում 20-ամյա երիտասարդը բեկnրային վնաuվածքներ է ստացել «Իմպըրտնի» «տաշի-տուշի» զուտ Փաշինյանի համար՝ հարկատուների հաշվին. ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է տրվել Մարզահամերգային համալիրին Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածոտնի մարզ (տեսանյութ) Բոլորը պիտի պատասխան տան էս երեխաների հանդեպ տեղի ունեցածի համար. փաստաբան Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները՝ խորացել ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա Ռումինիայի նախագահը շտապ լքել է Հայաստանը՝ կառավարության հրաժարականի պատճառով Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանին՝ «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ» Եվրոպական հեռանկարին նույնիսկ շատ եվրոպացիներ չեն հավատում․ Ստեփան Դանիելյան Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և առավել ևս չի փակել կոնֆլիկտի էջն ու դրանից բխող uպառնալիքները. Աբրահամյան Մենք ու մեր խնդիրները Ինչպես Արցախին «օգնեցին» և հայաթափեցին, այդպես էլ Հայաստանին են ցանկանում «օգնել» (տեսանյութ) Քըլըչ. «Ես և Ռուբեն Ռուբինյանը փոխըմբռնում ունենք, որովհետև մենք նույն մշակույթից ենք գալիս». տեսնես ի՞նչ նկատի ունի «նույն մշակույթ ասելով Բարով եք եկել Հայաստան՝ երկիր, որտեղ կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, որի զավակաները տանջվում են Բաքվի բանտերում. Մամիջանյանը՝ ԵՄ պաշտոնյաներին Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Թրամփ-Զելենսկի սկանդալային հանդիպման արձանագրումից իր հետևությունը պիտի անի նաև Փաշինյանը

Երեկ աշխարհի թիվ մեկ թեման դարձավ Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկու հանդիպմանն արձանագրված աննախադեպ սկանդալը, որտեղ կողմերը միմյանց սկսեցին սուր հակադարձել ռուս-ուկրաինական հարցի կարգավորման շուրջ:

Ընդ որում, դա կատարվեց տեսախցիկների և բոլորի աչքի առջև և, բնականաբար, դրանից հետո հանդիպումն ընդհատվեց, և Զելենսկին ստիպված, արագ հեռացավ հանդիպման վայրից:

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ համատեղ արարողակարգային նախնական ճեպազրույցի ընթացքում նախագահ Թրամփը հայտարարեց, որ «...Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը անխուսափելի է
և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում...»։

Ինչին ի պատասխան, Զելենսկին նշեց, թե՝ «... Մենք երբեք չենք ընդունի հրադադարը, քանի  որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 25 անգամ խախտել է Ուկրաինայի հետ նախկինում ձեռքբերված 
հրադադարի պայմանավորվածություններըուստի Ուկրաինան չի 
պատրաստվում նորից հավատալ Ռուսաստանի խոստումներին...»։

Ավելին, Զելենսկին նշեց նաև, որ թանկարժեք մետաղների շուրջ համաձայնագրի հարցով էլ ԱՄՆ-ի հետ հարցեր կան:

Որից հետո սկսվեց բառացի բանավեճ Զելենսկու, Թրամփի և փոխնախագահ Վենսի միջև, որտեղ Զելենսկին ռուսական սլենգի համաձայնր բաց թողեց ռուսերեն «сука» բառը, ինչը ափից հանեց ամերիկացիներին և վերջիններս սկսեցին վիրավորական արտահայտություններով հանդես գալ: Արդյունքում Զելենսկին լքեց Սպիտակ տունը և համատեղ մամլո-ասուլիսը, ինչպեսև՝ հայտարարված պաշտոնական ճաշը չկայացան:

Այդ բանավեճի ողջ իմաստն այն էր, որ Զելենսկին առաջարկում էր փաստացի շարունակել պատերազմը, մինչդեռ Թրամփը նշում էր, որ դա կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, և, բացի այդ, ամերիկացիներն են մեծ չափի վճարում այդ պատերազմի համար, ինչին Զելենսկին ակնարկում էր, թե Ուկրաինան իր դիրքորոշամբ պաշտպանում է, ոչ միայն իրեն այլև ողջ Արևմուտքին:

Ամերկացիները դա գնահատեցին որպես դեմագոգիա, նշելով, որ ժամանակն աշխատում է ռուսների օգտին, իսկ Զելենսկին փաստացի ակնարկեց, որ պատերազմի կանգնեցնելուն կողմ չէ:

Որից հետո Թրամփը հայտարարեց, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, իսկ պատերազմը կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկ Ռուբիոն հայտարարեց, որ Զելենսկին պիտի ներողություն խնդրի Թրամփից, իսկ Թրամփի նախկին խորհրդական, մեր համար, տխրահռչակ Ջոն Բոլթոնը, ճիշտ հակառակը՝ պաշտպանեց Զելենսկուն և նշեց, որ Թրամփի շրջապատը պիտի հրաժարական տա և հեռանա:

Զելենսկին այս սկանդալից հետո մեկնել է Լոնդոն՝ այնտեղ փորձելով ստանալ իր համար աջակցություն:

Դա էլ հուշում է, թե այս պահին  որտեղ է գտնվում Թրամփի ընդդիմադիրների գլխավոր կենտրոնակայանը:

Եվ իզուր չէ, որ Իլոն Մասկը նախկինում նշել էր, որ Թրամփի հաղթանակից հետո, գլխավոր փոփոխությունը պիտի կատարվի Մեծ Բրիտանիայում, ակնարկելով, որ գլոբալիստների գլխավոր կենտրոնը գտնվում է Լոնդոնում:

Բոլորի համար պարզ է, որ այն Արևմուտքը, որը կար նախկինում, այլևս վերանում է: Արևմուտքը կանգնած է մեծ փոփոխությունների շեմին, սակայն դա կարող է խլել ժամանակ:

Քանզի գլոբալիստների կողմից գործի դրած «21 դարի գեբելսյան քարոզչական մեքենան», իր ազդեցությամբ պակաս դեր չի կատարել, այն քարոզչության համեմատ, որն աշխարհը տեսավ 1933-ից հետո Գերմանիայում:

Այդ քարոզչության պատճառով Գերմանիայում հաստատվեց նացիստական ռեժիմ՝ հակասեմիտիզմի գաղափարախոսական հենքի հիման վրա: Հետո այն տարածվեց մի շարք եվրոպական երկրներում, իսկ վերջնարդյունքում դա բերեց Երկրորդ համաշխարհային պատերազմին:

Այսօր պարզապես այդ գաղափարի գլխավոր նպատակը՝ Երրորդ Ռեյխի հիմնումը, փոխարինվել է ԵՄ-ի կառուցման գաղափարով, որն էլ, իր հերթին, պիտի իր ռազմական կառույցի հետ միասին, փորձի ընդլայնվել ողջ աշխարհով մեկ՝

մետաստազներ տալով ԵՄ-ին հարևան երկրներում, Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Հայաստանում և այլն:

Սակայն երբ այդ գլոբալ կայսրության գլխավոր երկրում՝ ԱՄՆ-ում փոխվեց իշխանությունն, ու Թրամփի վարչակազմն ուզում է դուրս բերել իր երկիրը այդ կեղծ կայսերական միավորումից, որում ամենից շատը տուժում են ամերիկացիները, քանի որ իրենք են դարձել այդ կայսրության գլխավոր ֆինանսավորողները, պարզ է դառնում, որ այդ կայսրությունը կանգնած է փլուզման առջև:

Բնականաբար, այդ գործնթացը օգնելու է, որ Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի ազգայի-դեմոկրատական ուժերը նույնպես մաքրեն իրենց երկրներում այդ մետաստազները:

Ով ուշացավ կամ չկարողացավ դա անել, այդ երկիրն էլ կտուժվի:

Մյուս կողմից, այն «քաղաքական մետաստազը», ով առաջինը հասկացավ, որ ժամանակն է անվտանգ հեռանալու, կկարողանա իր երկրին քիչ վնասելով հեռանալ իշխանությունից և հայտնվել անվտանգության մեջ:

Հենց այս դասի մասին պիտի մտածեն և՛ մեր ազգային-դեմոկրատական ուժերը, և՛  Փաշինյանը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>