Երևանում թիվ 57 երթուղու ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Դիտել նաև
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ
Ավտովթարի հետևանքով 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
1 զոհ, 1 վիրավոր․ ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը
Ավտովթար ՆԳՆ-ի դիմաց. բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներ. 1 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել
«Zhongtong»-ի վարորդը փակել է ավտոբուսի դռները, ինչի հետևանքով 65-ամյա ուղևորը մնացել է դռների արանքում․ նրան տեղափոխել են հիվանդանոց
shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Միխայիլ Ֆ.-ն իր վարած «ZhongTong» մակնիշի ավտոբուսով Մարգարյան-Ֆանարջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 24-ամյա Աշխեն Ն.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 57 երթուղին։