Տիգրան Ավինյանի հոր դեմ հայցը վարույթ է ընդունվել
«Հրապարակ»ը գրում է․
«Հունվարի 17-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500 000 դրամ: Իսկանդարյանն էլ «Opel» ունի, և նա «Opel»-ի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցերով: Մենք տեղեկացանք, որ Իսկանդարյանի հայցը վարույթ է ընդունվել։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց՝ սպասում են նիստի օրը նշանակվի։ Հարցին, թե «Օպելի» քանի՞ վարորդ են նման հայց ներկայացրել և արդյոք նրանց հայցը ևս ընդունվե՞լ է, պատասխանեց․ «Մեզ դիմել են բազմաթիվ վարորդներ, բայց ինֆորմացիա չունենք, թե քանիսն են դիմել դատարան»։
Մանրամասները՝ թերթի համարում։