Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան

«Դասական ճնշման մեթոդ». Աղեկյանը՝ «Երևանի ավտոբուս»-ի ղեկավարությանը և վարորդներին առնչվող ձայնագրության մասին

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Սոնա Աղեկյանը, որը 2024-ի փետրվարին զրկվել էր մանդատից, Armenia Today-ին մեկնաբանեց համացանցում տարածված ձայնագրությունը, որը, ենթադրվում է, ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև է։ Ձայնագրության մեջ, ենթադրաբար, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարները, դիմելով վարորդներին, հրահանգներ են տալիս՝ բողոքելով, որ իրենց ասածները չեն լսում։

««Տղերքին փոխանցեք՝ հետներդ մարդիկ կան, իրանք եթե ասում են՝ մի քշեք, ուրեմն՝ մի քշեք, իրանք մեր մարդիկ են», «Շատ սխալ եք աշխատում, ինչքա՞ն կարելիա նույն բանը ասել», «տղերքին ասեք՝ սրտացավ մոտենան, անտարբերի պես չպահեն», «սաղդ ձեր գծերին փոխանցեք՝ ոչ մեկ ձրի չնստի, չեն տալիս՝ մի քշեք», «Էդ թուլեքին, լակոտներին ասեք՝ իրանց հերերին ասեն, վճարեն, որ գնան դասի գան»»,- լսվում է ձայնագրության մեջ։ Աղեկյանի կարծիքով՝ այդ ձայնագրությունը մարդանց ճնշելու միտումով է տարածվել։

«Համացանցում տարածված ձայնագրությունը դասական ճնշման մեթոդ է՝ մարդկանց վախեցնելու և բոյկոտը թուլացնելու համար։ Երբ անարդար համակարգը չի կարող տրամաբանական փաստարկներով պաշտպանել իրեն, դիմում է ստորացնող ու վիրավորական հռետորաբանության։ Վերջիվերջո, հենց բոյկոտն է, որ ստիպում է փոփոխություններ կատարել։ Տրանսպորտային այս նոր համակարգը չի շարունակի գործել, եթե մարդիկ պարզապես չվճարեն ու արդար լուծում պահանջեն»,-ասաց Աղեկյանը։ Նա հավելեց, որ քաղաքացիներից ահազանգեր են ստացել, որ քաղաքապետարանի կողմից «նշանակված» հսկիչներն իրենց պարտականությունները ոչ սթափ են կատարել։

«Ուղևորներն ալկոհոլի հոտ են զգացել։ Հսկիչներն այդ վիճակում ուղևորներից QR թերթիկներ են պահանջել, որպեսզի ստուգեն վավերականության ժամկետները։ Նրանք պարտադրում են, որ երթևեկությունը կանգնի, վարորդներին հրահանգում են չքշել, հետևի դուռը չբացել, ինչն անհարգալից և ստորացուցիչ վերաբերմունք է թե՛ վարորդներ , թե՛ ուղևորների հանդեպ»,-նշեց նա։ Աղեկյանն Armenia Today-ի խնդրանքով մեկնաբանեց նաև բոյկոտը շարունակելու հնարավորությունը։ Նա նշեց, որ շատ են քաղաքացիները, ովքեր ի նշան բողոքի՝ բոյկոտում ու չեն վճարում։

«Քաղաքացիները հուսախաբված են, մասսակայանորեն չեն վճարում, բոյկոտում են, ասում են՝ մինչև ավտոբուսը 100 դրամ, իսկ տրոլեյբուսը՝ 50 դրամ չդառնա, չենք վճարելու։ Ժամերով սառելով սպասում ենք ավտոբուսներին, վերջում էլ սրա, նրա վրա կանգնած, պառկած երթևեկում ենք»,-ասաց Աղեկյանը։ Նրա կարծիքով՝ Երևան քաղաքի իշխանությունների քայլերը քաղաքացու շահերից չեն բխում։

«Կանգառասրահները բավարար կահավորում չունեն, ավտոբուսները գալիս են բավականին երկար սպասելուց հետո, մարդիկ կանգնած, ճխլված երթևեկում են։ Սա ավելի շատ բեռնափոխադրման է նման, մենք սա չենք կարող ուղևորափոխադրում անվանել»,-եզրափակեց ավագանու նախկին անդամը։ Armenia Today-ը ձայնագրության առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հետ, սակայն չհաջողվեց կապվել ընկերության մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանի հետ։ Armenia Today-ը հարցում է ուղարկել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին։

2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որն սկսել էր գործել 2025 թվականի հունվարի 1-ից և նախատեսում էր տրանսպորտի թանկացում։ 2024 թվականի դեկտեմբերի 20-ին քաղաքապետարանը հետաձգել էր համակարգի ներդրումը մինչև փետրվարի 1-ը։ Հունվարի 19-ին Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը երևանցիներին կոչ էին արել բոյկոտել փետրվարի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը և ստորագրահավաքներ նախաձեռնել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Մարությանի թիմը հայտնել էր 76 հազար ստորագրություն հավաքելու մասին և կոչ արել փետրվարի 1-ից, ի նշան բողոքի, հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում վճարել 100 դրամ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին հայտարարել էր, որ քաղաքապետարանը որոշել է փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության համար նոր սակագին սահմանել՝ 150 դրամ։ Ի պատասխան՝ Մարությանը կոչ էր արել փետրվարի 1-ից չչեղարկել բոյկոտը։ Թևանյանը տրանսպորտի գնի վերաբերյալ իշխանության քաղաքականությունը «թուրքական բազար» էր որակել և կոչ արել շարունակել ճնշումը։ «Ժողովուրդ» թերթը, հղում անելով աղբյուրներին, փետրվարի 19-ին գրել էր, որ քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշակել, որով կտուգանեն տրանսպորտի համար սահմանված նոր արժեքը չվճարող երևանցիներին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>