Գյումրին պետք է մաքրվի ՔՊԿ–ից, Գյումրին պետք է սկիզբ դնի փոփոխություններին. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում զետեղել է Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու մասին «Մենք» նախաձեռնության հիմնադիր Կարեն Սիմոնյանի հայտարարությունը:
Անդրանիկ Թևանյանկ գրել է. ««Մայր Հայաստանը» մասնակցում է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին։ Նվազագույն խնդիրը «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն է, առավելագույնը՝ քաղաքի կառավարման ղեկը ստանձնելը և գյումրեցիների աջակցությամբ մեր ծրագրերը կյանքի կոչելը։
Գյումրին պետք է զարգանա ազատ տնտեսական գոտու ներդրմամբ, Գյումրին պետք է մաքրվի ՔՊԿ–ից, Գյումրին պետք է սկիզբ դնի փոփոխություններին»:

