Կարեն Կարապետյան. Ակնկալում ենք շինարարության տեմպերի ավելացում (Տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով:
Նա հանձնարարականներ տվեց համապատասխան գերատեսչություններին, որպեսզի հասկանան, թե ինչն է խանգարում շինարարության աճին:
Վարչապետը նաըւ Տարածքային կառավարման ու զարգացման, գյուղատնտեսության ու ֆինաննսերի նախարարներին, ՊԵԿ նախագահին ու ՀՀ բոլոր մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմներ, ինչպես նաեւ նման պարտավորությունների չկատարման համար ներկայումս գործող օրենսդրական կարգավորումների հստակեցման ու նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ:
«Որեւիցե խնդիր չկա դա բեռ դարձնել, ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր, առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան ու վերջը դառնան անլուծելի խնդիր: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է շատ հաշվարկված, տրամաբանական եւ, գուցեեւ, համարձակ առաջարկություն տրվի», - ասաց Կարեն Կարապետյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

