Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան

Նիկոլ Փաշինյանի մոտ սցենարային կրիզիս է․ Դերենիկ Մալխասյան

Գյումրու ընտրությունների հետ կապված ՔՊ-ի վոժդն ընկել է անկումային տրամադրությունների մեջ։ Մեղադրել չի լինի․ Գյումրիում տիրող հանրային տրամադրությունները ՔՊ-ին սև ապագա են խոստանում։ ՔՊ-ի վարկանիշը խորտակված է, բնականաբար իր հետ խորտակում է Գյումրու ՔՊ-ի թեկնածուին։ Փորձում են Գյումրիում նույնությամբ կրկնել Երևանի սցենարը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին փորձում Ավինյան Տիգրանին տարանջատել ՔՊ-ից, ասում էին Ավինյան Տիգրանը ՔՊ է, բայց այդքան էլ ՔՊ չէ, հա՛մ ՔՊ է, հա՛մ ՔՊ չէ, հայացքի մեջ էլ ՔՊ-ական արտահայտված կայծեր չկան և այլն։

Մի խոսքով, երևանցիների ուղեղներն էին լվանում, թե հասկացանք, որ ՔՊ-ից զզված եք, բայց գոնե Ավինյան Տիգրանին ընտրեք, մարդը գոնե, ի տարբերություն իր վոժդի, թրաշված է։ Բայց եղավ այն, ինչ եղավ՝ ՔՊ-ն պարտվեց Երևանում, բայց անասնագողության ու ընդդիմադիր խաղեր տվող, մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Զավենիչի ավագանիների միջոցով մի կերպ Տիգրանին քաղաքապետ կարգեցին։ Նույնը փորձում են Գյումրիում կիրառել։ ՔՊ-ն դառել է բացասական պիտակ՝ ում վրա կպցնես, խորտակվելու է։ Հիմա ՔՊ-ի պիտակը կպցրել են Սարիկ Մինասյանի վրա, բայց տակից խաղեր են տալիս, թե բա ինքը ՔՊ-ական է, բայց համ էլ ՔՊ-ական չէ, ՔՊ-ական է, բայց մարդու չասեք՝ գյումրեցիների ականջը չընկնի։

Մի խոսքով, խառն են, չեն հասկանում՝ իրենց թեկնածուին ինչ դեմքով ներկայացնեն, որ հա՛մ ՔՊ լինի, հա՛մ էլ չերևա, որ ՔՊ է։ Բայց չի ստացվում, գյումրեցիներն արդեն ֆիքսել են ՔՊ-ին էլ, թեկնածուին էլ։

Մյուս կողմից էլ հենց ՔՊ-ի Սարիկ Մինասյանը նիկոլական խաղերի սցենարի հերն անիծում է՝ Նիկոլից ավելի Նիկոլ հայտարարություններ անելով։ Նիկոլի երևանյան սցենարի կրկնության մյուս բաղկացուցիչ մասն Արամ Զավենիչին, Եվրաքվե անունով վերաբրենդավորելով, Գյումրի ուղարկելն է։ Սա իր եվրաթայֆին՝ արմանբաբաջանյանախառը, հավաքել եկել է Գյումրի, որ իշխանությանը այլընտրանք ձևանալով, դերասանություն անելով՝ գյումրեցիներից քվե փախցնի ու ավագանիում հայտնվելուց հետո լծվի ՔՊ-ականների հետ կոալիցա կազմելու գործին։

Մի խոսքով, ամեն ինչ անեն, որ ՔՊ-ի թեկնածուին մի կերպ քաղաքապետ կարգեն։ Բայց մի փոքր նրբություն կա՝ նիկոլական սցենարն արդեն բացահայտվել է Երևանում, ու բոլորը տեսել են, թե Արամ Զավենիչն ինչպես խուրդեց իրեն վստահված քվեները, ինչպես Ավինյանին Երևանի քաղաքապետ կարգեցին ու ամենակարևորը, թե ինչ ՔՊ-ական աղետ բերեցին երևանցիների գլխին։ Այս սցենարը գյումրեցիների աչքի առաջ է, ու, դատելով հանրային տրամադրություններից, գյումրեցիները քաղաքական այդ կրկեսը մերժելու են մինչև վարդապետի խազը։ Իմիջիայլոց, Զավենիչի հետ Գյումրի հյուրախաղերի է գործուղվել եվրաասպետ Խզմալյան Տիգրանը, որը մի ամիս առաջ գյումրեցիներին Սև ծովի ափերից գաղթած քոչվոր էր ասում։

Համոզված եմ, որ գյումրեցիները քաղաքական քոչվորների թատերախմբին համապատասխան ուղղությամբ կուղարկեն։ Ի դեպ, Թուրքիայի սահմանը Գյումրուն շատ մոտ է։ ՔՊ-ի ու յուր թեկնածուի վիճակը շարունակում է ճգնաժամ ապրել, նրանց չեն օգնելու աճպարարությունն ու քաղաքական թափառաշրջիկների խմբերը։

Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>