«Թրամփը հասկանում է, որ ՌԴ-ից տարածքային զիջումներ պահանջելը դժվար կլինի»․ Զախարովա
Դիտել նաև
«Ես լրջորեն դիտարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը»․ Թրամփ
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար
Իրանը Թրամփի բանակցությունների առաջարկը համարում է խորամանկություն
Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է, որ Ռուսաստանից տարածքային զիջումներ պահանջելը դժվար կլինի, նրա դիրքորոշումն ուղղակիորեն կապված է շփման գծի երկայնքով հակամարտությունը սառեցնելու անհնարինության մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերի հետ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Լավրովը Քաթար կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսում բացառել էր շփման գծի երկայնքով Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու հնարավորությունը։
«Դոնալդ Թրամփն ասել է, որ դժվար է լինելու։ Սա նշանակում է, որ բոլորն ամեն ինչ հասկանում են»,- լրագրողներին հայտնել է Զախարովան։

