Փաշինյանը Գյումրիում ընտրապայքարի մեջ մտավ նաև իր գրպանայինների միջոցով
Սորոսագրանտային պատմություններից հայտնի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրվեց որպես քաղաքապետի թեկնածու։
Փաշինյանական «Եվրաքվեի» նախաձեռնող 3 կուսակցությունները՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունները հայտարարեցին, որ միասնական դաշինքով հանդես կգան և որպես թեկնածու առաջադրեցին Լևոն Բարսեղյանին։
Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։
Քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ին և կավարտվի մարտի 28-ին։

