Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել․ Սարիկ Մինասյան
ՔՊ-ի ԺՊ-ն և՛ սխալ է հանում իր շեֆ Նիկոլին, և՛ պաշտպանում է նրան:
«Արցախը պատմական հայկական տարածք է»,- «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը։ Հարցին՝ բա Փաշինյանը ինչո՞ւ այն հանձնեց, Մինասյանը պատասխանեց․ «Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Ես, դու չենք կռվել։ Բոլորս պիտի կռվեինք»,- Հարցին՝ բա այդքան զոհ որտեղի՞ց, որ չենք կռվել, պատասխանեց. «Ով որ կռվել է՝ զոհվել է, փառք իրենց»։
Աղբյուր՝ Yerevan.today