Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից է. Գագիկ Ծառուկյան Յուրաքանչյուրը պարտավոր է գիտակցել արցախցու վերքը (տեսանյութ) Թռնելուց խոսում է մեկը, որի անցած քաղաքական ճանապարհը թռնելու պատմություն է
24
«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր (տեսանյութ) Փաշինյանի ԱԳ նախարարը ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, անմիջապես պատերազմ կլինի «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Փաշինյան Նիկոլն առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ Նիկոլը պետք է մաքրվի Հայաստանի վրայից Արցախն ՈՒՐԱՑԱԾ Փաշինյանը չարացած հարձակվել էր Արցախի պաշտպանության համար ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍԻ դստեր վրա Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ օպերացիան է․ հանրության 90%-ը չի ենթարկվի շանտաժին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ ՔՊ-ական խայտառակություն. քննիչը թույլ չի տվել, որ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնի Վրաստան ու մասնակցի Իլիա Երկրորդի հուղարկավորությանը Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանի գործը հեռանկար չունի և չի կարող ունենալ. Աբրահամյան «Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալ է փախել․ նա Վայոց ձորի մարզի 30-ամյա բնակիչ է Իրանից հերքում են Թրամփին. Ոչ մի բանակցություն էլ չկա Օրական 33 տույժ՝ միայն այս երկու փողոցների փոքր հատվածներում (տեսանյութ) Պատրաստակամ եմ գործուն առաջարկներով լրացնել և ուժեղացնել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը․ Հայկ Նահապետյան «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր (տեսանյութ) ՔՊ-ի հերթական սուտը․ «սմարթ» կանգառները վկա (տեսանյութ) Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով Վատ լուր ունեմ իշխանությունների համար՝ սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն, իրավիճակը միանգամայն այլ է. Իվետա Տոնոյան Պատերազմը, խաղաղությունը չպետք է ձևական խոսքով լինի, խաղաղությունը պետք է լինի երաշխավորված. Գագիկ Ծառուկյան Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից է. Գագիկ Ծառուկյան Երևանի մամուլի շենքը կվերածվի հյուրանոցի Փաշինյանը զանգահարել է Պուտինին Փաշինյանի ԱԳ նախարարը ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, անմիջապես պատերազմ կլինի Երևանում ապրիլի 3-ից 90 օրով ճանապարհահատված կփակվի Յուրաքանչյուրը պարտավոր է գիտակցել արցախցու վերքը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կեցվածքը մետրոյում բնութագրեց ամբողջ ՔՊ-ի բարոյական և հոգեբանական կերպարը Թռնելուց խոսում է մեկը, որի անցած քաղաքական ճանապարհը թռնելու պատմություն է «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Շենգավիթում անձրևը շարունակաբար լցվում է քաղաքացու բնակարան (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան արգելելը հարված էր մեր երկրի միջազգային վարկանիշին. տեր Եսայի ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրանին, հիմնականում՝ դեղորայքի տեսքով 2024-ին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Աբովյան քաղաքում «Kia»-ն արմատից կոտրել է ծառն ու կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր. մահացածը ՊՆ զինծառայող էր Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Սեմյոն Դանիլյանցը, սպորտային զույգ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը թռիչքուղու վրա բախվել է հրշեջ մեքենային, կան տուժածներ Lայնածավալ պատերազմի զոհ դարձած արցախցիների բռնագաղթը ներիշխանական հարթությամբ հրամցվում է իբրև իրենց մշտական բնակության վայրն ինքնակամ թողնել՝ «փախուստ». Դանիելյան Ավանում կրկին կոյուղատար համակարգի խափանում, կրկին հակասանիտարական վիճակ (տեսանյութ) Նոր-Արեշ 15 փողոցի 5-րդ շենքի կոյուղագիծը վթարված է (տեսանյութ)

Հարկ է մեր ժողովրդի մեջ հաստատուն պահել դարերով նվիրագործված արժեհամակարգի, հայրենիքի, Հայոց Եկեղեցու, մեր սրբությունների, մեր պատմական անցյալի վերաբերյալ ճիշտ ընկալումները. Գարեգին Երկրորդ

Փետրվարի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ Պատարագ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ սրբազան արարողությանը ներկա են եղել hայաստանյան թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող շուրջ 250 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։

Պատարագիչն է եղել Շիրակի թեմի Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովը։

Տեր Հայրը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծել է, որ  Ղևոնդյանց քահանաները Վարդանանց «Վասն հայրենեաց և վասն հավատո» պատերազմի ոգեշնչողները դարձան։

«Ղևոնդյանք և Վարդանանք ո՛չ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին սովորեցրեցին, որ երբ մի ժողովրդի հայրենիքն ու հավատքը վտանգի է ենթարկված, ամբողջ ազգը պայքարի դրոշ պետք է պարզի, ամբողջ ազգը պետք է զինվորագրվի՝ առաջնորդ ունենալով Աստծուն։ Հավատքի ու հայրենիքի աստվածապարգև տեսիլքն ունենալով՝ չվախենա թշնամուց և ունկնդիր լինի ու վստահի Աստվածաշնչի խոսքին․ «Նրանցից մի՛ վախեցեք, հիշեցե՛ք մեր մեծազոր և ահարկու Աստծուն և պատերազմեցե՛ք ձեր եղբայրների, կանանց և որդիների, դուստրերի և ձեր տների համար (Նեեմիա 4.14)»»,-ասել է Տեր Նշանը՝ հավելելով, որ Ղևոնդյանք իրենց կյանքի օրինակով այսօր էլ կոչ են ուղղում մեզ տեր ու պաշտպան լինել քրիստոնեական մեր հավատքին ու վտանգված հայրենիքին։

Սուրբ Պատարագի ավարտին քահանայից դասը մեկտեղվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում։ Հավաքի առիթով ողջույնի խոսք է ասել Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Այնուհետև տեղի է ունեցաելավանդական շնորհաբաշխությունը:

Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվել է ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։

Ավագ քահանայության պատվի արժանացել են ԱՄՆ հայոց արևմտյան թեմից Տ. Վազգեն քահանա Բոյաջյանը, ԱՄՆ հայոց արևելյան թեմից Տ․ Վազգեն քահանա Գուզույանը, Տ․ Ստեփանոս քահանա Դուդուկչյանը, Տ. Գրիգոր քահանա Սապունճյանը և Տ. Առաքել քահանա Ալճալյանը։

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվել է Սյունյաց թեմից  Տ․ Ահարոն քահանա Մելքումյանին, Տ․ Շիրակ քահանա Խանոյանին, Տ․ Ավետիք քահանա Մարտիրոսյանին և Տ․ Ընծա քահանա Միրզոյանին, Շիրակի թեմից Տ․ Հարություն քահանա Պետրոսյանին և Տ․ Տիգրան քահանա Մխիթարյանին, Մասյացոտնի թեմից Տ․  Երվանդ քահանա Բաբայանին և Տ․ Միքայել քահանա Նուրիջանյանին, Արթիկի թեմից Տ․ Լևոն քահանա Հովհաննիսյանին, Գեղարքունյանց թեմից Տ․ Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանին, Գուգարաց թեմից Տ․ Ներսես քահանա Ղալայանին, Արագածոտնի թեմից Տ․ Վազգեն քահանա Հովհաննիսյանին, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմից Տ․ Մուշեղ քահանա  Խաչատրյանին, Ֆրանսիայի հայոց թեմից  Տ․ Արշեն քահանա Մովսեսյանին, Տ․ Բաբկեն քահանա Ստեփանյանին, Տ․ Սահակ քահանա Ղարիբյանին և Տ․ Շահե քահանա Նազարյանին, ԱՄՆ հայոց արևելյան թեմից Տ․ Հովսեփ քահանա Կարապետյանին, Տ․ Գաբրիել քահանա Մուրաճյանին, Տ․ Խաչատուր քահանա Քեսաբլյանին և Տ․ Աբրահամ քահանա Օհանեսյանին։

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի են արժանացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան ընդհանուր բաժնի գործավար Տ․ Կոմիտաս քահանա Ղևոնդյանը, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տ․ Վազգեն քահանա Անդրեասյանը, Արարատյան Հայրապետական թեմից Տ․ Վարդան քահանա Հայրապետյանը, Սյունյաց թեմից Տ․ Դավիթ քահանա Գիշյանը, Կոտայքի թեմից Տ․ Վարդան քահանա Ներսիսյանը, Արագածոտնի թեմից Տ․ Նարեկ քահանա Սարգսյանը և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունից Տ․ Ղևոնդ քահանա Հայրապետյանը։

Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունն ու հայրապետական պատգամը բերելով հոգևորականաց դասին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով, մեծապես կարևորել է քահանայից հավաքը եկեղեցականաց ոգու զորացման, հոգևոր ծառայության առավել արդյունավորման և ծառայության մեջ նոր առաջնահերթությունների սահմանման առումով։

«Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնն առանձնահատուկ ցուցիչ է հայ եկեղեցականի օրինակելի կերպարի ընկալման և ազգային-եկեղեցական կյանքում նրա առաքելության ու անձնազոհ սպասավորության վերարժևորման տեսանկյունից»,-նշել է Նորին Սրբությունը՝  նկատելով, որ Ղևոնդյանց ու Վարդանանց տոները պատեհ առիթ են խորհելու ազգային ինքնության և արժեքների մասին՝ որպես հայոց ազգի լինելության ու հարատևության երաշխիքներ։

Իր խոսքում Հայոց Հայրապետն ընդգծել է, որ Եկեղեցու առաքելության մեջ միաձուլված են հոգեփրկչական ու ազգապահպան ծառայությունները․ «Սիրելի հոգևոր հայրեր, դուք գիտեք, թե որքան միաձուլված են մեր առաքելության մեջ հոգեփրկչական ու ազգապահպան ծառայությունները։

Քրիստոնեությունը հայոց ազգի մաշկի գույնն է՝ այսպես է սուրբ Եղիշե պատմիչը հանրահռչակում մեր հավատքի և ազգային ինքնության անբաժանելի միասնությունը։ Այս ճշմարիտ հաստատումը դարձել է ազգային մեր դավանանքի հիմնական և առանցքային համոզմունքներից ու գաղափարներից մեկը։ Հետևաբար, հայությանը հոգևոր նկարագրով, ազգային դիմագծով ամուր պահելու և մեր ժողովրդի միաբանությունն ու լուսավոր գալիքը ապահովելու համար պետք է զորացնել ու պաշտպանել մեր սուրբ հավատքն առ Աստված։ Հավատքը պարզապես Աստծո գոյության ճանաչումը չէ, այլ այն իրականության ընդունումը, որ Աստված հարատև ներկա է մեր կյանքում, և մենք պատասխանատվություն ունենք Աստծո առջև։ Հավատքը Աստծո պատվիրաններին հավատարմություն դրսևորելու հանձնառությունն է, հավատքը բարոյական սկզբունքներին ու Քրիստոսի վարդապետությանը հետևելու անընդմիջելի ընթացքն է։ Հավատքը անխախտ հիմքն է ամուր ընտանիքի, ամուր հասարակության, որտեղ գերակայում են արդարությունը, համերաշխությունը, սերը և գործակցությունը»։

Նորին Սրբությունն անդրադարձել է նաև հայրենիքի ու աշխարհասփյուռ հայության առջև ծառացած մարտահրավերներին՝ պայմանավորված ոչ միայն Արցախի կորստով, հազարավոր զոհերով, անհայտ կորած և տակավին գերության մեջ գտնվող հայորդիներով, այլև մեր կյանքում հայի ինքնության բաղադրիչների թիրախավորմամբ և աղճատմամբ։

Այս առնչությամբ Հայոց Հովվապետը նշել է․ «Արդ, հարկ է մեր ժողովրդի մեջ հաստատուն պահել դարերով նվիրագործված արժեհամակարգի, հայրենիքի, Հայոց Եկեղեցու, մեր սրբությունների, մեր պատմական անցյալի վերաբերյալ ճիշտ ընկալումները։ Այս ճանապարհով է հնարավոր հզորացնել մեր պետությունը, նպաստել հայրենական կյանքի բարօրությանն ու ապահովությանը։ Այս ճանապարհով է հնարավոր ամրապնդել հասարակության մեջ համերաշխության ոգին, պաշտպանել ազգային շահերն ու հիմնարար իրավունքները թե՛ երկրի ներսում և թե՛ երկրից դուրս։ Այս նպատակների իրագործման համար մեզ նախ և առաջ պետք է առավել նվիրում ու քաջություն, ազգին ու հայրենիքին ծառայելու բարձր գիտակցություն և հանձնառություն»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է եկեղեցականներին Ղևոնդյանց քահանայից նմանությամբ ծառայել ու գործել և հոգևորականին հարիր խոսքով ու վարքագծով լինել կենդանի քարոզություն հավատացյալների համար, մեծապես ուշադիր լինել, որպեսզի ոչ միայն չմսխվի դարերի վաստակը, այլև նորանոր ձեռքբերումներով ավելանա մեր նախնիների փառքը՝ ի շահ ազգի ու հայրենյաց և ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու։

Վերջում Նորին Սրբությունը, մեկ անգամ ևս իր Հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերելով ողջ հոգևոր դասին, աղոթք է բարձրացրել առ Աստված, որ Երկնավորի հովանու ներքո խաղաղության, սիրո և համերաշխության շնորհներն առատանան ողջ աշխարհում, համազգային և հայրենական մեր կյանքում։

Հավաքը եզրափակվել է Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>