Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց
ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան

Ինչո՞ւ է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ստում

Մակրոնը ոչ պակաս վնաս է հասցրել արցախահայությանը, քան ալիևյան կլանը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Գլոբալիզմի անկման դարաշրջանում քաղաքական գործիչներին բնորոշ գծերից մեկը պատասխանատվություն ստանձնելու չկամությունն ու անկարողությունն է. բարձր աշխատավարձ ունենալն ու պետության կողմից տրվող արտոնություններից օգտվելը լավ է, իսկը նրանց համար է, բայց կայացված որոշումների համար պատասխանատվություն կրելն այլևս նրանց համար չէ։ Սրա դասական օրինակն է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Դեսպան Օլիվյե Դեկոտինին «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին, ինչպես նաև Արցախի անկմանը և նշել, որ Ղարաբաղը ճանաչվել է Ադրբեջանի կազմում ոչ թե 2022թ. հոկտեմբերի 6-ին, Պրահայում Նիկոլ Փաշինյան — Էմանուել Մակրոն-Շառլ Միշել-Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ, այլ 1991 թվականին, երբ Հայաստանը ստորագրեց Ալմա Աթայի հռչակագիրը։

Մեկնաբանելով ֆրանսիացի դիվանագետի հայտարարությունները կարելի էր սահմանափակվել միայն այն հայտարարությամբ, որ «նա կրկնում է իշխանամետ քարոզչության թեզերը», բայց դա սխալ մոտեցում է, և պետք է բացահայտվեն դեսպանի հայտարարությունների մանրամասներն ու ենթատեքստը և քաղաքական գնահատական տրվի դրանց։ Եվ այսպես, եթե 1991 թվականից ի վեր, ելնելով այն փաստից, որ Հայաստանը ստորագրել է Ալմա-Աթայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ապա ի՞նչ էր անում Ֆրանսիան 30 տարի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը։ Ինչի՞ շուրջ է բանակցել ֆրանսիական դիվանագիտական կորպուսը: Թող դեսպանը հրապարակի բոլոր այն առաջարկները, որոնք այս տարիների ընթացքում եղել են պաշտոնական Փարիզից։ Թող նա այնքան բարի լինի, որ ցույց տա, թե 2022 թվականի հոկտեմբերից առաջ Փարիզը փաստաթղթերից որում է անդրադարձել Ալմա-Աթայի հռչակագրին, ցույց տա այս հռչակագրի առնվազն մեկ հիշատակում։

Դեսպանը նաև մեկնաբանել է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները՝ նշելով, որ, իր կարծիքով, վերջին տարիներին ամեն անգամ, երբ Հայաստանը Ռուսաստանի կարիքն ուներ, Ռուսաստանը Հայաստանի կողքին չէր։

Ցանկալի կլիներ հասկանալ, թե Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը քանի՞ րոպե «կդիմանար» երկրում, եթե այսօր հայտարարեր, որ «Ուկրաինայի ժողովուրդն այսօր խաղաղության կարիք ունի, բայց Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան խոչընդոտում են այս գործընթացին՝ ձգձգելով ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը»։

Օլիվիե Դըկոտինյին մեզնից լավ գիտի, որ դեսպանը չպետք է քննարկի Հայաստանի հարաբերությունները նույնիսկ Ադրբեջանի հետ և պետք է սահմանափակվի Երևանի և Փարիզի, Երևանի և Բրյուսելի հարաբերությունները գնահատելով։ Իսկ Հայաստանի և ԵՄ-ի, Հայաստանի և Ֆրանսիայի, հայ ժողովրդի և եվրոպացի ու ֆրանսիացի պաշտոնյաների հարաբերություններն այնպիսին են, որ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Շառլ Միշելի քաղաքական դիրքորոշումների «շնորհիվ» Արցախը հանձնվեց Ադրբեջանին։ Չնայած Ֆրանսիայի դեսպանի հայտարարություններին, 2022 թվականի հոկտեմբերի 6-ն էր, որ ճակատագրական դարձավ ԼՂՀ-ի համար։

Դեսպանն, իհարկե, փորձում է տեղի ունեցածի պատասխանատվությունը շեղել նախագահ Մակրոնից, ով Շառլ Միշելի հետ Պրահայում Արցախի հանձնման «կնքահայրն» էր՝ Պրահայի դավադրությանը հաջորդած էթնիկ զտումների «կնքահայրը»: Բայց Արցախի ու Հայաստանի, սեփական խղճի ու հայ ժողովրդի առաջ ավելի ազնիվ կլիներ, եթե դեսպանն ասեր, որ, չնայած Մակրոնի դիրքորոշումներից՝ Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, և 2022 թվականին նրա անձնական դիրքորոշումը վճռորոշ է եղել Արցախի նկատմամբ դատավճիռ կայացնելու հարցում Բայց նույնիսկ սրա համար դեսպանին պակասում է քաղաքական հասունություն ու մարդկային համարձակություն:

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>