Լավրովը ժամանել է Իրան
Դիտել նաև
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Իրան։ ՌԴ դիվանագիտության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախատեսվում է մտքերի փոխանակում մի շարք հրատապ միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, Անդրկովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցի գոտում, Մերձավոր Արևելքում։ Նախկինում Լավրովն այցելել էր Թուրքիա, որտեղ բանակցություններ էր վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ: Նրան ընդունել էր նաև հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նախորդ անգամ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Թեհրան էր այցելել 2023 թվականի հոկտեմբերին՝ մասնակցելու Հարավային Կովկասի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպմանը։

