Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան

Հովիկ Աբրահամյանը նախագահի թեկնածուների թվում չկա, հնարավոր է՝ քննարկվի նաև Արմեն Սարգսյանի թեկնածությունը. Վահրամ Բաղդասարյան

Մոտ օրերս մենք արդեն անունների շուրջ քննարկումներ կկազմակերպենք, և այդ մասին բոլորը կիմանան: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով նախագահի հնարավոր թեկնածուի մասին հարցին:

Անդրադառնալով հարցին, որ այսօր արդեն իսկ նախագահի պաշտոնի համար տարբեր անուններ են շրջանառվում, ավելին՝ տեղեկություններ կան, որ հնարավոր թեկնածուն արդեն վերադարձել է Հայաստան, Բաղդասարյանն ասաց. «Եթե կոնկրետ նշում եք Արմեն Սարգսյան անունը, հնարավոր է՝ նաև այդ թեկնածությունը քննարկվի: Ինձ թվում է՝ չափորոշիչների մեջ կարելի է տեղավորել, բայց մենք դեռ անձերի չենք անդրադարձել, մոտ օրերս քննարկումներ կկազմակերպենք անունների շուրջ, և դրա մասին դուք կիմանաք: Այնպես չէ, որ պետք է լինի մեկ թեկնածու, և մենք մի թեկնածուի շուրջ այդ քննարկումը ծավալենք: Հնարավոր է` մի քանի թեկնածուներից ընտրենք մեկ թեկնածուի և ներկայացնենք, քննարկումների արդյունքում կտեսնենք»:

Սակայն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ ՀՀ ապագա նախագահի հարցում ՀՀԿ-ն այնպիսի ընտրություն պետք է կատարի, այնպիսի անձ պետք է ընտրի, որն ընդունելի կլինի նաև բոլոր քաղաքական ուժերի համար:

«Մենք լուրջ խնդիր ենք լուծում՝ երկրի ճակատագրի, երկրի ղեկավար կազմի առաջին դեմքերի մասին է խոսքը գնում, պետք է կարողանանք այնպիսի թեկնածուի ներկայացնել, որ քաղաքական ուժերի կողմից նույնպես ընկալելի լինի: Քննարկումների և հանդիպումների արդյունքում, երբ թեկնածուն կհանդիպի նաև քաղաքական ուժերի հետ, ինձ թվում է՝ նաև քաղաքական կոնսենսուս կլինի»,- շարունակեց Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ փոփոխությունների արդյունքում հնարավո՞ր է, որ իշխող ուժից նեղացած և քաղաքականությունից դուրս մնացած անձինք կրկին վերադառնան, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե ինքը չգիտի՝ ովքեր են նեղացածները:

«Կարող է քաղաքական դաշտում ունենան պասիվություն, նման տիպի մարդիկ մենք ունեցել ենք: Ոչ մեկ հավերժ չէ իր պաշտոնում՝ ո՛չ պատգամավորը, ո՛չ խմբակցության ղեկավարը, ո՛չ այլ գործիչներ, և այդ պաշտոնից ազատվելը չի նշանակում կուսակցությունից հեռանալ: Նրանք այլ գործառույթներ են կատարում կուսակցության մեջ: Քաղաքականության մեջ պետք չէ տուրք տալ նեղացածությանը, ես դա չեմ ընդունում: Ի՞նչ է, եթե նեղանում են, գաղափարախոսությունը փոխվո՞ւմ է նրանց մոտեցումներով»,- ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:

Պատգամավորը, պատասխանելով հարցին, որ հիմա, օրինակ, ի՞նչ գործառույթ են իրականացնում Գագիկ Բեգլարյանը, Աշոտ Աղաբաբյանը, Մհեր Սեդրակյանը կուսակցությունում, նշեց. «Գագիկ Բեգլարյանը գործադիր մարմնի անդամ է, և գործադիր մարմնում նա բավական ակտիվ աշխատանք է տանում, Մհեր Սեդրակյանը եղել է պատգամավոր, այժմ պատգամավոր չէ, նա կուսակցության անդամ է, մեր ընկերն է, կուսակցական գործընկերն է, նույնը՝ Աշոտ Աղաբաբյանը: Նրանք որևէ պաշտոնի կամ այլ բաների հավակնություններ չեն ունեցել, նրանք մեր կուսակցության անդամներ են, իսկ Աշոտ Աղաբաբյանը գալիս է կուսակցության ակունքներից»:

Հարցին՝ կա՞ Հովիկ Աբրահամյանի՝ «մայր գետին» միանալու հավանականություն, Բաղդասարյանն ընդգծեց. «Ես խնդրում եմ` չփորձեք ինձ տանել այն դաշտը, որ անձերի շուրջ քննարկումներ ծավալեմ: Հովիկ Աբրահամյանը մեր ընկերն է, մնում է մեր ընկերը, և այդ գետերի միացման հետ կապված, ես չգիտեմ, թե դուք ի՞նչ ակնարկներ եք կատարում: Հովիկ Աբրահամյանն այսօր զբաղվում է իր գործունեությամբ, պարզապես նա ժամանակավորապես պասիվ է քաղաքականության մեջ, և դա նորմալ երևույթ է»:

Սակայն Բաղդասարյանը շեշտեց, որ Հովիկ Աբրահամյանը նախագահի թեկնածուների թվում չկա:

Մանրամասները՝ Tert.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>