Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել, իսկ Հայաստանը՝ ձեռնպահ։ Բանաձևը դեէսկալացիայի, ռազմական գործողությունների արագ դադարեցման և Ուկրաինայի դեմ պատերազմի խաղաղ հանգուցալուծմանը կոչ է անում:
Բանաձևը հիշեցնում է Ուկրաինայի դեմ ագրեսիային ի պատասխան ընդունված իր համապատասխան բանաձևերի լիարժեք կատարման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ՌԴ-ից պահանջը՝ անհապաղ, մակամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից, և պահանջը, որ ՌԴ-ն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ, մասնավորապես՝ ցանկացած հարձակում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա: