ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Ինչո՞ւ Հայաստանում հավատարմագրված Ֆրանսիայի դեսպանը որոշեց հենց այս պահին աջակցել Փաշինյանի իշխանությանը

Սովորաբար, այլ երկրների դեսպանները փորձում են զերծ մնալ առաքելության երկրի ներքաղաքական խնդիրների մեջ մտնելուց, որպեսզի չդիտարկվեն այս կամ այն քաղաքական ուժի շահերը պաշտպանող:

Օրինակ, դեսպանները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ինչը հասկանալի է և տրամաբանական: Քանզի ցանկացած դեսպանի նպատակը պիտի լինի իր երկրի համբավը բարձր պահել ողջ ժողովրդի մոտ:

Սակայն Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը վերջին օրերին որոշեց խախտել այդ ավանդույթը և հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ փորձեց անվերապահ աջակցել Փաշինյանին՝ կրկնելով նրա տեսակետը Արցախի կորստի պատճառների վերաբերյալ:

Մասնավորապես, դեսպանը «Ռադիոլուրին»  տվածհարցազրույցում բառացի նշել է հետևյալը. «Իդեպ, Հայաստաննէլընդունելէ, ճանաչելէ, որԼեռնայինՂարաբաղնԱդրբեջանիմասէկազմումԱլմաԱթայիհռչակագրիընդունմանպահիցսկսած, քանիորԼՂ–նՍովետականԱդրբեջանիմիշրջանէր։Հետևաբար, նրանք, ովքերպնդումեն, թեԼեռնայինՂարաբաղնԱդրբեջանիմասէճանաչվել 2022 թվականինՊրահայում, ստումեն, որովհետևԼեռնայինՂարաբաղըՀայաստանիկողմիցԱդրբեջանիմասէճանաչվելԱլմաԱթայիհռչակագրիպահիցսկսած:Իդեպ, Պրահանընդամենըհղումէանում, հիշեցնումէԱլմաԱթայիհռչակագիրը:Եվայսօրհարցըհետևյալնէ՝ինչպե՞սհասնելխաղաղության՝արդար, կայուն, ամուրխաղաղության, որպեսզիվերացվենՀայաստանիվրակախվածսպառնալիքները»:

Փաստացի, դեսպանը հրապարակավ ստում է և դա ներկայացնում է, որպես... ճշմարտություն, այնպես, ինչպես ժամանակին այդպես վարվում էր նացիստական Գերմանիայի պրոպագանդայի նախարար Գեբելսը:

Դեսպանի այս հայտարարությունը այն աստիճանի վիրավորական է, որ նույնիսկ չարժե լուրջ մեկնաբանել՝ բերելով փաստեր: Գոնե այն մասին, որ Ալմա Աթայում Հայաստանը չէր ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս:

Ավելին, 2007-ի Մադրիդյան սկզբունքներով, միջազգային հանրության կողմից ճանաչվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի գաղափարը:

Իսկ մինչ այդ, Արցախի կարգավիճակը գնահատվել էր, որպես անորոշ, մինչև որ վերջնական լուծվեր այդ հարցը: Ավելին, Ֆրանսիայի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ արտահայտվել էին այդ մասին:

Ասել, որ Ֆրանսիայի դեսպանը այս տարրական փաստերի մասին չգիտի, ճիշտ չի լինի:

Պարզապես դեսպանը փորձել է ոչ այնքան Փաշինյանին պաշտպանել, որքան Ֆրանսիայի ներկայիս նախագահ Մակրոնին, ում մեղքը Արցախի ոչնչացման հարցում պակաս չէ Էրդողանից և Ալիևից:

Հենց Մակրոնի աջակցությամբ որոշվեց Արցախի ճակատագիրը 2022-ի հոկտեմբերի 6-ին, որի արդյունքում Արցախը սկզբից բլոկադայի ենթարկվեց, իսկ հետո հայաթափվեց:

Եվ Մակրոնի այս մեղսակցությունը հայ ժողովուրդը երբեք չի մոռանա:

Հենց այդ փաստը ցանկանալով կոծկել՝ դեսպանը փորձում է մոլորեցնել հանրությանը, կրկնելով փաշինյանական ստերը:

Սակայն, ինչպես ասում են,  ցանկացած սուտ հնարավոր է կոծկել  մինչև  40 օր: Իհարկե, այդ 40 օրը սիմվոլիկ բնույթ ունի, օրինակ Գեբելսի սուտը տևեց տարիներ, մինչև որ նացիստական ռեժիմը պարտվեց պատերազմում:

Եվ ահա, Մակրոնի դեսպանի ստի ժամանակն էլ է մոտենում, ինչը ցույց են տալիս Թրամփի վերջին քայլերը Զելենսկու նկատմամբ:

Հենց այդ պատճառով էլ Մակրոնը և նրա տիպի կերպարները սկսել են նյարդայնանալ՝ փորձելով երկարաձգել իրենց քաղաքական ավարտը: Իսկ դրա համար իրենք ամեն կերպ պիտի փորձեն աջակցել այլ երկրների «մակրոններին»:

Բայց   Գերմանիայի ընտրության վերջին արդյունքները, Թրամփի և Պուտինի փորձերը՝ կանխելու երրորդ համաշխարային պատերազմը, վկայում են մեկ բանի մասին. սրանց քաղաքական վերջը մոտենում է, և իրենք փորձելու են ամեն կերպ փչացնել ինչպես երկրների միջև եղած, այնպես էլ՝ միջազգային հարաբերությունները:

Սակայն հայ ժողովուրդը լավ է հասկանում, որ ո՛չ Մակրոնը, ո՛չ էլ նրա դեսպանը չեն ներկայացնում այն իրական Ֆրանսիային և ֆրանսիական ժողովուրդին, և այդ իսկ պատճառով, մեր՝ հայերիս վերաբերմունքը չի փոխվի ֆրանսիացեների նկատմամբ, նման դեսպանների վիրավորական գնահատականներից հետո:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>