Հռոմի պապի վիճակը շարունակում է կրիտիկական մնալ
Դիտել նաև
Հռոմի պապն Ուկրաինաին կոչ է անում պարտությունն ընդունելու համարձակություն գտնել
Հռոմի պապը հրատապ է համարել արցախահայության՝ օրինական ու անվտանգ տունդարձի հարցը
Հռոմի պապն անդրադարձել է հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակմանը
Փաշինյանին Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ է տրվել
Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ հիվանդանոցում և միացված է թթվածնի մատակարարման սարքին: Արյան հետ կապված վիճակը բարելավվում է փոխներարկման շնորհիվ։ Նախնական աննշան երիկամային անբավարարություն կա, հայտնում է vaticannews.va կայքը։
Ըստ հաղորդագրության՝ պոնտիֆիկոսի վիճակը շարունակում է կրտիկական մնալ, սակայն նա այլևս շնչառական ճգնաժամ չի ապրել: Նա ստացել է երկու միավոր խտացված կարմիր արյան բջիջներ՝ օգտակար ազդեցությամբ, և նրա հեմոգլոբինի մակարդակը բարձրացել է։ Միևնույն ժամանակ նշվում է, որ կաթոլիկների հովվապետը սթափ է։
Նշվում է, որ կիրակի առավոտկան Հռոմի պապը հիվանդանոցում մասնակցել է Սուրբ Պատարագին՝ հոսպիտալացման այս օրերին իրեն խնամողների հետ։