ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Կառավարման ապաշնորհություն և կոլեկտիվ խուճապ․ Մանուկ Սուքիասյան․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Նախօրեին ձյան պատճառով իսկական «արմագեդոն» էր Երեւանում՝ կաթվածահար փողոցներ, խուճապահար մարդիկ, ցայտնոտում գտնվող քաղաքային իշխանություն, որն իրավիճակին ուղղակի չէր տիրապետում:

Օդերեւութաբանները տեղումները կանխատեսել էին օրեր առաջ, բայց, ինչպես մյուս ոլորտներում, այստեղ էլ իշխանությունը փայլեց իր ողջ «պերճանքով ու թշվառությամբ»: Աշխատանքային օրվա ավարտին ավտոբուսները կանգնած էին, տեղեկություն տարածվեց, որ ձմեռային անվադողեր չունեն, տաքսիների գները միանգամից աստղաբաշխական դարձան, աշխատանքից տուն շտապող քաղաքացիներին այլ ելք չմնաց, քան ոտքով ճանապարհ ընկնելը:

Քաղաքապետարանի երեկվա ձախողումը Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը պայմանավորում է մեկ հանգամանքով՝ քաղաքային իշխանությունը տեղում չէ, համակարգերը չեն աշխատում, ու սա միայն տեղային խնդիր չէ:

«Տեսանք, որ Ավինյանը գնացել էր կուսակցական ժողովի՝ փոխանակ զբաղվեր մայրաքաղաքի խնդիրներով: Փողոցներում բարձիթողի վիճակ էր, շատ տեղերում լուսացույցերը չէին աշխատում, պարեկներ չկային, մաքրող, մշակող տեխնիկա գոյություն չուներ, ուղղակի սպասեցին, մինչեւ քաղաքը կաթվածահար եղավ: Պաշտոնապես հայտարարեցին, որ ավտոբուսների կոմպլեկտացիայի մեջ ձմեռային անվադողեր չեն լինում, մնում է ենթադրել, որ իրենք ճակատագրի ու բնության հետ պետք է պայմանագիր կապեն, որ Երեւանում մեծ ծավալի տեղումներ չլինեն, որ ավտոբուսներն աշխատեն, թե՞ երեւանցին պետք է նայի՝ եթե ձյուն է, դասի ու աշխատանքի չգնա, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանի ապահոված տրանսպորտը նախատեսված չէ ձյան համար: Սա անհեթեթություն ու խայտառակություն է: Ձնից մեկ օր առաջ էլ ցույց էին տալիս Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնարկում կուտակված աղի եւ ավազի պաշարները, հիմնարկի տնօրենի եւ Կամո Արեյանի շրջայցը, մեզ թվաց՝ վերջ, ձյունը դեռ չտեղացած, փողոցներն աղի ու կարմիր ավազի գորգով են պատելու, բայց տհաճորեն արձանագրում ես, որ այս մարդկանց մոտ հաճելի անակնկալն էլ չի ստացվում»,-հեգնում է ավագանու ընդդիմադիր անդամը:

«Այն մարդիկ, որոնք քիչ թե շատ լոյալ էին տրանսպորտի նոր սակագներին, հիմա ցասման մեջ են՝ ո՞նց կարող է բարեփոխված ավտոբուսը ձմեռային անվադող չունենա»:

Սուքիասյանի խոսքով, քաղաքապետարանն էլեմենտար հաշվարկներ չի արել, որովհետեւ նման իրավիճակում, երբ քաղաքային տրանսպորտը չունի ձմեռային անվադողեր, առնվազն, քաղաքն այնպիսի ինտենսիվությամբ պետք է մաքրել, որը թույլ կտա ավտոբուսները շահագործել:

«Բոլորը կենտրոնացել են քաղաքային իշխանության պատասխանատվության վրա, որն օրինաչափ է, բայց, իմ կարծիքով, այս քաոտիկ վիճակի համար պատասխանատուն միայն քաղաքապետարանը չէ, նախեւառաջ Նիկոլ Փաշինյանն է, առնվազն նրա լոյալ վերաբերմունքը քաղաքային իշխանություններին... հետեւաբար, հարցն էլի քաղաքական բնույթի է, այստեղ ո՛չ արտաքին թշնամիները կապ ունեն, ո՛չ երկրի արտաքին քաղաքական օրիենտացիան»,-«Հրապարակ»-ին ասում է Սուքիասյանը, որի համոզմամբ՝ Երեւանի կառավարման համակարգի ճգնաժամը հետընտրական կեղծիքներով «կարկատան արած մեծամասնություն» ունենալու, սեփական քաղաքական թիմին փոխկապակցված տարբեր ՍՊԸ-ներից մեկ անձից գնումներով հարստանալու ու կառավարումը որպես պատասխանատվություն չդիտարկելու հետեւանքն է, ու այդ առումով, քաղաքային իշխանությունը բացառություն չէ, որովհետեւ համապետական օրինաչափությունն է այդպիսին:

«Ամբողջ ՔՊ-ն տապալվել է թե՛ ՏԻՄ մակարդակով, թե՛ համապետական: Իրենք կուսակցական օրինաչափ ինկուբատորից արձակված կադրեր են, եւ պատասխանատվությունն էլ, վստահ եմ, պետք է լինի կոլեկտիվ»,-եզրափակում է ավագանու ընդդիմադիր անդամը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>