ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

«Համարձա՛կ եղեք, գործե՛ք, սխալվե՛ք, բայց մի՛ հանձնվեք»․ անկեղծ զրույց՝ Կարեն Սիմոնյանի հետ (տեսանյութ)

Գյումրի՝ քաղաք, որը վերապրեց, բայց երբեք չկորցրեց իր ոգին։ Այնտեղ, ուր քարերն անգամ պատմում են, իսկ մարդիկ՝ ստեղծում, գործում ու երազում։ Այս քաղաքում ամփոփված է մշակույթի, արհեստների, արվեստի ու ձեռներեցության յուրահատուկ համադրություն, իսկ դրա բնակիչները միշտ եղել են համառ, պայքարող ու անկախ մտածողության կրողներ։

«Մենք» նախաձեռնության հիմնադիր Կարեն Սիմոնյանը հենց այդպիսի գյումրեցի է․ գործարար, հասարակական գործիչ, գաղափարների կրող։ Նա հավատում է, որ Գյումրին կարող է նորից դառնալ Հայաստանի տնտեսական ու մշակութային կենտրոններից մեկը՝ ճիշտ քաղաքականության, նախաձեռնողականության ու աշխատասիրության շնորհիվ։ Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Սիմոնյանը պատմեց իր կյանքի ուղու, արժեքների, կարիերայի և Գյումրու զարգացման տեսլականի մասին։

-Կպատմե՞ք Ձեր մանկությունից՝ հիշողություններ ծննդավայր Գյումրիից, ինչպե՞ս է Ձեր ընտանիքը ձևավորել Ձեր արժեքները։ Ո՞վ էր Ձեր մանկության հերոսը։

–Մեր մանկությունը բուռն է անցել։ Մութ ու ցուրտ տարիներ, 1988-ի երկրաշարժից հետո մենք այդ դառնությունը ճաշակեցինք, բայց ժողովուրդը հավատով լի էր։ Մեզ համար ամենալավ օրն անցնում էր, երբ բակում երեխաների հետ ֆուտբոլ էինք խաղում՝ անգամ գնդակ չունենալով, գուլպաների թելի կծիկով։ Մեր մանկության ամենահետաքրքիր ժամանակները 1990-ականներն էին։ Այնտեղ է իմ անցյալը, իմ պատմությունը, ինչը ես միշտ կարոտով եմ հիշում։ Կար փոխադարձ սեր ու կապվածություն մեր բակի ընկերների միջև։ Այսօր այդ ամենից քիչ է մնացել, բայց հուսով ենք՝ մի օր վերականգնելու ենք մեր հին ու բարի ժամանակների մաքրությունը։

Ինձ համար երազանք է եղել ֆուտբոլիստ դառնալը։ Հիշում եմ՝ 1994-ին Աշխարհի առաջնության եզրափակչի խաղն էր՝ Իտալիա-Բրազիլիա, մինչև կեսգիշեր հետևում էինք։ Մեր տանը միայն ես էի երկրպագում Իտալիայի հավաքականին։ Իմ երազանքն էր դառնալ Ռոբերտո Բաջոյի նման ֆուտբոլիստ։ Այդ ժամանակվանից որոշեցի՝ պիտի զբաղվեմ ֆուտբոլով։ Ինձ համար ամենաթանկ բանը ֆուտբոլային պարապմունքների օրերն ու ժամերն էին։ Բայց կյանքիս հունը փոխվեց, երբ ոտքի վնասվածք ստացա և ստիպված էի թողնել իմ կյանքի երազանքով զբաղվելը։

-Ինչպե՞ս էր ձևավորվում գյումրեցու ինքնությունը։ Իսկ այսօրվա Գյումրին Ձեզ համար ինչպիսի՞ն է։

-Գյումրու հող ու ջրի, ասֆալտի, ամեն քարի հետ կապված եմ։ Դոմիկներում էինք անցկացնում դասերը, այնտեղ կար կյանք, հավատ, սեր, սեր՝ ուսուցչի հանդեպ։ Մեր չարաճճիություններով հանդերձ ուսուցիչները մեզ շատ էին սիրում, փոխադարձ կապը շատ ուժեղ էր։ Քաղցր հուշեր կան այդ ամենում։ Երբ հայաթից էինք գոռալով դուրս գալիս՝ ապտակը չէր ուշանում, թե կամաց՝ Միշա պապը կանգնած է, կամա′ց, Օնես պապը կանգնած է։ Կուզեի՝ հիմա էլ այդ ադաթները պահվեին։ Երբ մեծերը բազարից պայուսակներով գալիս էին, էրեխեքը միանգամից վազում էին, վերցնում պայուսակները, մինչև տուն տանում։ Մեծի ասած «աբրիս բալե′ս, դու շատ լավ տղա ես» գովասանքը կյանք էր մեզ համար, ինչը հիմա Գյումրիում չեմ տեսնում։ Ժամանակների փոփոխությունը բերել է նրան, որ փոքրին չի հետաքրքրում մեծի գովասանքը, և մեծը չի տեսնում փոքրի կողմից ջերմությունը։

-Գյումրին Ձեր ծննդավայրն է, բայց եթե կողքի հայացքով նայեք՝ ո՞րն է անձամբ Ձեզ համար Գյումրու առանձնահատկությունը։

-Կառանձնացնեմ գյումրեցու յոլուղայդեն, թասիբը։ Գյումրեցու մոտ թասիբը միշտ ուրիշ է եղել։ Երբ տղերք էին գալիս մեր մայլա ջահել աղջիկներից մեկի հետևից, միանգամից մայլի տղերքով հարձակվում էինք՝ ո՞վ ես, ինչի՞ ես ստեղ կանգնած, ի՞նչն է բերել քեզ մեր մայլա։ Դա բերում էր քաղցրություն, հարևանի աղջկա հանդեպ սեր․ մայլում մեր քույրերն էին։ Հայրերը որդիներին միշտ սովորեցնում են՝ դու պետք է լինես մայլի պահապանը, քրոջդ, հարևանի աղջկա։ Այդ դաստիարակությունը մանկուց մեզ համար դրված է եղել, և ես ցավ կապրեմ, երբ տեսնեմ՝ մի օր Գյումրիից դա վերանա։ Ավանդական ընտանեկան արժեքների պահպանումը Գյումրիում բարձր մակարդակի է վրա։

-Կարո՞ղ ենք ասել՝ որպես մայլի, քաղաքի պահապան՝ այդ դաստիարակության կրողը լինելով է, որ որոշեցիք նաև մտնել քաղաքականություն։

-Քաղաքական դաշտի մուտքը ոչ միայն դրանով է բացատրվում, այլև ներքին հավակնություն կար մուտք գործել հասարակական կյանք։ Ժամանակին, երբ աշխատանք չունեի՝ երկընտրանքի առաջ էի՝ մնալ ՀՀ-ում, թե գնալ արտերկիր աշխատելու։ Որոշեցի մնալ ՀՀ-ում։ Ինստիտուտում սովորելու տարիներին զուգահեռ աշխատում էի։ Դասերից հետո բանվորություն էի անում։ Սկզբում ծանր էր, երկու-երեք շաբաթ ամաչելով էի աշխատում։ Հետո որոշեցի՝ թողնում եմ ամաչկոտությունը, բացում այն ամենը, ինչ կամ։ Բանվոր եմ, բանվոր, թող ինձ բանվոր տեսակով ճանաչեն։ Ով ընդունում է, թող ընդունի, ով չէ, թող գնա։

Կյանքում հաջողությունների եմ հասել, քանի որ ցույց եմ տվել իմ՝ ով լինելը։ Դա նաև օգնեց ինձ, երբ ես Հատուկ նշանակության զորքերում ծառայեցի, համակարգի խստությունը վերցրի վրաս, զգացի, որ խստությունը կոփում է տղամարդ տեսակին, որով կարողանում ես հաղթահարել ցանկացած դժվարություն։ Մերոնք կողմնակից էին, որ պետական աշխատող լինեմ։ Ծառայության ընթացքում նախարարությունից հրավեր ուղարկեցին՝ արի, լեյտենանտի կոչում տանք, որ մնաս՝ որպես սպա, բայց էությանս մեջ դա չկար։ Ինձ համար ավելի լավ է 24/7 գրաֆիկով աշխատեմ, բայց ինքս որոշեմ գրաֆիկս։

–Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ բիզնես հաջողությունը։

-Երբ մուտք գործեցի այդ դաշտ՝ որպես շուկայի զարգացման պատասխանատու, երկու ընկերություն կար՝ մեկը «Պեպսի-կոլան» էր, մյուսը՝ C&FCO-ն։ «Պեպսի-կոլա»-ում աշխատավարձը երկու անգամ ցածր էր, բայց ես ընտրեցի այդ կազմակերպությունը, որովհետև հասկացա՝ ՀՀ-ում ապագա ունեցող հիմնարկ է։ Հենց այդ որոշումն էր պատճառը, որ ես գործարարության մեջ առաջ գնացի։

Կարծում եմ՝ գործարարության մեջ ինձ հատկապես օգնել է բիզնես հոտառությունը, համարձակությունը։ Երբեք չեմ վախեցել մրցակցությունից։ Եկավ այն փուլը, երբ զգացի, որ իմ ներսի հավակնությունն ինձ թույլ է տալիս, որ մտնեմ հասարակական կյանք։ Քաղաքական հավակնություններ չունեի, ուզում էի՝ ավելի շատ մարդկանց հետ շփվել։ Բայց հասնում ես մի մակարդակի, երբ զգում ես՝ գաղափարներ առաջ մղելու կարիք կա, ու առանց պետական աջակցության անհատը չի կարող տարբեր ոլորտների օգտակար լինել։ Ուստի բախվում ես նրան, որ քաղաքականության մեջ պետք է փոփոխություններ անել, որ կարողանաս իրականացնել ցանկություններդ։ Պոպուլիստ եմ համարում այն մարդկանց, որոնք ասում են՝ ձեզ համար, ամբողջը ձեզ, քաղաքի համար։ Եթե անձնական շահդ չի համընկնում քաղաքիդ, շրջապատիդ, ընկերությանդ, ընտանիքիդ շահի հետ, ուրեմն քեզնից միշտ վատն է դուրս գալիս։ Քանի որ իմ՝ նման պահվածքը հասարակական կյանքում համընկնում էր իմ ներքին անձնական շահի հետ, այն դարձավ ամենուրեք լավը սփռող երևույթ։ Ում հետ շփվում էի, ներկայացնում գաղափարներս, ասում էին՝ Կարե′ն, բեր փորձենք։ Բայց, եթե քաղաքական կյանքում չունես որոշակի դիրքավորում, ուրեմն չես կարողանալու լիարժեք իրականացնել քո ծրագրերը։

-Ձեր խոսքից հասկացա՝ ըստ Ձեզ՝ քաղաքապետը նաև ինքնաբավ պիտի լինի, իր գործն առաջին հերթին իրեն պետք է հաճույք պատճառի․․․

-Ինձ համար կարևոր չէ, որ քաղաքապետը լինի չոր քաղաքական գործիչ։ Ամենակարևորը, երբ կազմակերպչական ջիղ է ունենում, կարողանում է մարդկանց հետ շփվել, հասկանալ՝ որ խնդրի լուծման համար ինչ կադրեր են պետք, Երևանի հետ հաղորդակցվելիս ինչպիսի ուղերձներ հղի, կարողանա իր քաղաքի հարցերը լուծել։ Կարող է թևերը վեր «քշտած» մտնել, իր գործն անել, և բոլորը գոհ լինեն նրա պահվածքից, առաջադրանքներից, խնդրանքներից և պահանջից։ Ամենակարևորն այն է՝ երբ մարդն իր ասածի հետևից գնում է, և բռունցքը սեղանին խփելով՝ ասում՝ եթե այս հարցը դրված է, պետք է լուծում ստանա։

–«Գյումրին ազատ տնտեսական գոտի» գաղափարն ինչպե՞ս է առաջացել, ինչպիսի՞ զարգացումներ է ունեցել։ Ինչպիսի՞ն եք պատկերացնում Գյումրին, որպեսզի այն առաջին հերթին երիտասարդների համար հաճելի վայր լինի, որ իրենց կյանքը կապեն այդ քաղաքի հետ, ոչ թե ձգտեն Երևան։

-Ամեն անգամ ընկերներով հավաքվելիս ասում էինք՝ ի՞նչ ծրագիր է պետք, որ Գյումրին զարգանա։ Լսելով, որ Գյումրին ուզում են ազատ տնտեսական գոտի դարձնել, լինելով գործարար՝ ինձ էլ էր հետաքրքրում՝ դա ի՞նչ օգուտ է բերելու։ Երբ ուսումնասիրեցի 2019-ի քննարկումները, նույնիսկ կառավարության որոշում է եղել, հասա մի կետի, երբ ասացին՝ թղթերը գնաց վերև ու հետ չեկավ։ Մտածեցի՝ անլուծելի խնդիրներ են եղել։ Որոշեցի ֆորում կազմակերպել, հրավիրեցի մասնագետների։ Արդյունքում վերջնական պատասխան ստացանք՝ Գյումրին՝ ազատ տնտեսական գոտի ծրագիրը կարողանալու է Գյումրիի վրայից հանել աղետի գոտի պիտակը։ Ծրագրի մշակումը սկսվեց մասնագետների կողմից։

Որոշեցինք ստորագրահավաք կազմակերպել։ Անկախ ՀՀ-ի պատմության մեջ եզակի դեպք է, երբ գյումրեցին հենց ինքն է նման քննարկման մասնակից, իր ստորագրությունը դնում է նման նախագծի տակ, և ավագանին փորձում է ավելի բարձր ատյաններին ներկայացնել։ Մասնագետներն ավելացրին Գյումրի ազատ տնտեսական գոտուն ազատ քաղաքի կարգավիճակը, ինչը թոթափում է անհատ ձեռնարկատերերի հարկային բեռը։ Սա չինական մոդել է, որով ուզում են քաղաքները զարգացնել։ Շանհայը Չինաստանի համար դարձել է բիզնես մայրաքաղաք, ոչ մի բան չի խանգարում, որ Գյումրին էլ Հայաստանի համար դառնա բիզնեսի մայրաքաղաք։

Ունենք տիտղոս՝ Գյումրի՝ մշակույթի մայրաքաղաք, բայց չենք զգում։ Գյումրիում մշակույթի ոլորտի մարդիկ չեն զգում։ Այսօրվա դրությամբ միակ իրական ծրագիրն է Գյումրին՝ ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաքի կարգավիճակը, որը արագ աղետի գոտի պիտակը կմաքրի մեր ճակատներից, և Գյումրին կդառնա զարգացող քաղաք։

-Եթե Գյումրիում կարողանայիք փոխել միայն մեկ բան, ի՞նչն է դա լինելու։

-Միմյանց հանդեպ սերը վերականգնելը, այն սերը, որը 1990-ականներին տեսել եմ։ Չարաբաստիկ օրենքներ կան՝ ընտրություններից ընտրություն մարդկանց բաժանելու մեխանիզմը, երբ հարևաններին, ընկերներին, բարեկամներին իրար դեմ եմ հանում։ Ամենաառաջինը կուզեի՝ այդ մի բանը փոխել, որ գյումրեցու փոխադարձ հարգանքը ու սերը բարձր մակարդակի վրա դրվեր։ Առաջներում էլ են Գյումրիում հակառակորդներ եղել, բայց հասարակ ժողովուրդը դա չի զգացել։ Իսկ այսօր ցանկացած հակասություն հասարակ ժողովրդին է վերաբերվում, և հենց իրենք են դա անընդունելի համարում։

-Եթե ազատ ժամանակ ունենում եք, ինչո՞վ եք զբաղվում։ Ի՞նչ գրքեր են Ձեզ վրա մեծ ազդեցություն ունեցել։

-Ամենաառաջինը, որ շտապում եմ անել, տարբեր սպորտաձևերով զբաղվելն է։ Ունեմ անգլիական նժույգ։ Երազանքս է՝ ամեն օր գոնե մեկ ժամ անցկացնել նրա հետ։ Տարբեր սպորտաձևերով եմ զբաղվում՝ սերֆինգ, ֆուտբոլ, դահուկ, ինչքան բարդ սպորտաձև կա, միանգամից ինձ տալիս եմ դրան։ Պատմական գրքեր եմ սիրում։ Երիտասարդ տարիքում, երբ կարդացի «Հանցանք և պատիժ»-ը, ինձ վրա այն ազդեցությունը թողեց, որ հասկացա՝ չի կարելի վատ բան անելու հաշվին գրանցել նվաճումներ։

-Ի՞նչ կասեք՝ գյումրեցի այն երիտասարդներին, որոնք ուզում են մնալ և զարգացնել Գյումրին։

-Երիտասարդների մեջ կաշկանդվածություն տեսնելով՝ ձեռքից բռնում, ասում եմ՝ համարձա′կ եղիր, գործի′ր, սխալվի′ր, ընկի′ր-ելի′ր, բայց հասիր նպատակիդ։ Առաջին հերթին համարձակություն, երկրորդ հերթին՝ նպատակ, երրորդ հերթին՝ պահիր այն տեսակդ, որը վայել է ծնողներիդ, գյումրեցուն և հային։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>