Փաշինյանը «Լեքսուս»-ով է տեղաշարժվում Երևանի սառած փողոցներով
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարությունից ուղեւորվեց իր կեցավայր՝ կառավարական ամառանոցներ եւ երթեւեկում էր ոչ թե «Մերսեդես» մակնիշի մեքենայով, որով միշտ երթեւեկել է, այլ «Լեքսուս» մակնիշի ամենագնացով, որով հիմնականում մարզային այցելություններ է կատարում: Հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
--
Մեր կողմից նկատենք, որ Փաշինյանի նման պահվածքն ինչ-որ տեղ տարօրինակ է: Տարօրինակությունն այն է, որ ոչ երեկ, ոչ այսօր նա ցուցադրաբար հեծանիվ չի քշել: Ավելին, Փաշինյանը դահուկներով կամ գոնե սահնակով լայվ չի մտել և չի քարոզել սահնակ ու դահուկ քշել:

