Կամազի վարորդին պարտադրել են աղ հասցնել Ավինյանների բակ․ վթարի հետևանքով մի կին տեղափոխվել է հիվանդանոց
Քաղաքը կոլապսի մեջ էր դեռ հինգշաբթի երեկոյան: Հանրային տրանսպորտ և տաքսի գտնելը ճոխություն էր: Բազմաթիվ վթարներ են երեկ եղել մայրաքաղաքում: Դրանցից մեկն էլ Նորք Մարաշում էր:
Ավինյաններին պատկանող տան ճանապարհին կայանված մեքենաներին էր բախվել Երևանի քաղաքապետարանին պատկանող բեռնատարը: Բախումից մեքենաներից մեկում նստած կինը կոտրվածքներ է ստացել, այսօր նրան վիրահատել են: Բեռնատարի վարորդի հետ բացառիկ հարցազրույց է արել «Հայլուր»-ը:
Վարորդ Ռոբերտը Լիլիթ Խալաթյանին վստահեցրել է, թե վթարի մեղավորը ինքը չէր: «Հայլուր»-ը պարզել է, որ անիվները ձմեռային չեն եղել:

