ՌԴ դեսպանը և վարորդը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և իր վարորդը վթարից հետո անհրաժեշտ բուժօգնություն են ստացել և նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։
«Տեղեկացնում ենք, որ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով Հայաստանում ՌԴ դեսպանի ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ ՌԴ դեսպան Ս.Պ. Կոպիրկինը և վարորդը ստացել են թեթև վնասվածքներ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ Երևանում ավտովթարի ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։