Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան

Իսկ որն՞է լինելու նոր վարչապետի հատկանիշները

Նոր նախագահի հատկանիշների մասին Սերժ Սարգսյանը տվեց սպառիչ ձևակերպումներ։ Մնում էր ավելացնել նաև, որ նա պետք է ապրած չլինի Հայաստանում, երբեք կարծիք հայտնած չլինի հայաստանյան խնդիրների մասին՝ Ղարաբաղ, տնտեսություն, արտագաղթ և ըսդ այդմ ունենա տեսական պատկերացումներ Հայաստանի մասին։

Ապրիլին, ի դեպ, Ս. Սարգսյանը նման պատկերացումներով մեկին նշանակել է ԱԺ նախագահ՝ պետության երկրորդ դեմք։ Լավ մանկաբույժ է, բայց երբեք քաղաքական միտք չի ասել, ինքուրուն երբեք կարծիք չի հայտնել երկրում ծավալվող իրադարձությունների մասին, չունի սեփական պատկերացումներ Ղարաբաղի, հայ-թուրքական հարաբերությունների, շրջափակման, տնտեսության
զարգացման և այլնի մասին։

Դրանից ավելի վաղ Ս. Սարգսյանը վարչապետ է նշանակել մեկին, ով լավ մենեջեր է , բայց երբեք որևէ քաղաքական կամ հանրային բանաձևերով չի խոսել, երբեք չի ներկայացրել
հանրությանը պետության զարգացման իր տեսլականը։ Սա է չոր իրականությունը, բայց սա հետևանքն է կենցաղային վերնախավի և երկար տարիների ամորֆ ընդդիմության։

Հիմա հերթը հասնում է նոր վարչապետին։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ապրիլին նշանակվելու է ՀՀ վարչապետ։ Քանի որ Հայաստանը այլևս մեկ մարդու կառավարմամբ պետություն է դառնում, սա շատ ավելի կարևոր է, քան մնացած բոլոր ապաքաղաքական պաշտոնները միասին։

Ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի վարչապետ Ս. Սարգսյանը։ Սա իսկապես շատ կարևոր է, որովհետև տեսականորեն իր մեջ ունի փոփոխությունների հնարավորություն։ Գործող նախագահն առայժմ շրջանցում է այս թեման, և բացը լրացնում են հյուսիսկորեական ժանրով խնդրանքները։ Ծագում է շատ կոնկրետ հարց՝ ում՞ վարչապետն է լինելու Սերժ Սարգսյանը. ԳալուստՍահակյանի՞, Շարմազանովի՞, Ճոյտի՞ , այս դասի այլ ներկայացուցիչների, թե՞ ավելի լայն հանրության։ Այսինքն գալու է պահը, որ գոնե ինքն իր մեջ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի հարցին՝ ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի ՀՀ վարչապետը։ Ուրիշ հարցնող չի լինելու։

Քաղաքական դաշտը այլևս ի վիճակի չէ նման հարցեր առաջադրելու։ Եվ այս համատարած «կոնֆորտ» զոնայում Ս. Սարգսյանը մնալու է մեն-մենակ. Ինքը և Հայաստանի բոլոր խնդիրները։ Այլևս նույնիսկ մարդ չի լինելու, որի հետ հնարավոր կլիներ կիսել պատախանատվությունը՝ ընթացիկ կյանքում և պատմության առաջ։ Բայց սա բացառապես Ս. Սարգսյանի ընտրությունն էր՝ ունենալ ապաքաղաքական դեմքեր իր իշխանության մեջ և ապաքաղաքական դեմքեր ընդդիմության մեջ։

Չի բացառվում, որ ապրիլին Ս. Սարգսյանը կատարելու է իր ամենակարևոր ընտրությունը. Ո՞ր հատկանիշներով և ո՞ր տեսլականով Սերժ Սարգսյանին նշանակել վարչապետ։

Կարեն Հարությունյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>