Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց
ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան

Եթե Փարիզը չի կարողանում օգնել Կիևին, ինչպե՞ս կօգնի Հայաստանին

Ժամանակն է պատասխանել ամենաանհարմար հարցերին:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Ներկայումս քաղաքագիտական և ավելի լայն փորձագիտական համայնքներում ավելի հաճախ են լսվում ձայներ այն մասին, որ ժամանակակից արևմտյան քաղաքական էլիտաները բախվում են «առաջնորդության ճգնաժամի» հետ: Իշխող էլիտաների հեղինակության անկումը, որոնք ունեն արդյունավետ գաղափարների պակաս, որոնք բնակչությանը առաջարկելու ոչինչ չունեն, բայց դրա դիմաց պահանջում են անվերապահ ենթակայություն, քաղաքական առաջնորդության ճգնաժամի ավելի ու ավելի ակնհայտ ցուցիչ է: Գլոբալ առումով, ԵՄ-ում քաղաքական առաջնորդության ճգնաժամի մասին խոսել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում:

Ճգնաժամն, ըստ Վենսի ելույթի տրամաբանության, պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ ԵՄ-ն դավաճանել է ինքն իրեն՝ հրաժարվելով քրիստոնեական էթիկայի վրա հիմնված արժեքային համակարգից:

Քաղաքական առաջնորդության ճգնաժամ է նաև այն, ինչ այժմ տեղի է ունենում ԵՄ-ում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների ֆոնին Ուկրաինայի և Եվրոպայում անվտանգության ճարտարապետության վերաբերյալ: Էր Ռիադում ռուս-ամերիկյան պատվիրակությունների ակնհայտ հաջող բանակցություններից հետո հայտնի է դարձել, որ Ֆրանսիան պատրաստվում է անցկացնել Ուկրաինայի հակամարտության և եվրոպական անվտանգության թեմայով երկրորդ գագաթնաժողովը, մասնավորապես՝ Եվրոպական երկրների հետ, որոնք բացակայում էին նախորդ հանդիպումից: Հրավիրված երկրների թվում կլինեն Նորվեգիան, Կանադան, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան և Ռումինիան, ինչպես նաև Շվեդիան և Բելգիան: Գագաթնաժողովի ձևաչափը նախատեսված է դարձնել հիբրիդային՝ ներառելով թե ֆիզիկական ներկայություն, թե վիրտուալ մասնակցություն:

Մենք հազիվ թե սխալվենք, եթե ասենք, որ երկրորդ գագաթնաժողովն, ինչպես առաջինը, զգալի արդյունքներ չի տա: Արդյոք եվրոպական առաջնորդները չեն լսել, թե ինչ է ասել Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում: Արդյոք նրանք չեն լսել, թե ինչ է ասել նա իր ընտրվելուց հետո: Բաց տեքստով ասվել է, որ ԱՄՆ-ը բանակցելու է Ռուսաստանի հետ ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպական անվտանգության ճարտարապետության շուրջ: Ինչ-որ մեկը լուրջ մտածում է, որ եթե ԵՄ-ն պատերազմի սկսվելուց երեք տարվա ընթացքում, Թրամփի ընտրվելուց երեք ամսվա ընթացքում ոչինչ չի կարողացել անել Կիևին օգնելու համար, բայց կկարողանա՞ արագացված տեմպերով երկու-երեք օրվա ընթացքում լուծել Կիևի ֆինանսական և այլ միջոցների ապահովման հարցերը ոչ միայն ԱՄՆ-ի պատերազմից դուրս գալու, այլև Վաշինգտոնի՝ Մոսկվայի հետ գործընկերության վերակողմնորոշվելու պայմաններում:

Այս իրավիճակում մեզ անհանգստացնում է հետևյալը. եթե Ուկրաինան աշխարհագրորեն ավելի մոտ է Ֆրանսիային, քան Հայաստանը, եթե Ուկրաինայում պատերազմ է ընթանում և Փարիզը հնարավորություն ունի կազմակերպել ռազմական լոգիստիկա, բայց պաշտոնական Փարիզը չի կարող օգնել Ուկրաինային, ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է Փարիզըն օգնի Հայաստանին:

Հիշեցնենք, որ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենը հուզվել է իր հրաժեշտի խոսքի ընթացքում: Նա հուզվել և արտասվել է՝ իբր երախտագիտություն հայտնելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Իրականում նա արտասվել է, ամենայն հավանականությամբ, քանի որ հասկացել է Վենսի ելույթի կարևորությունը, և որ «Վաշինգտոնից դրամական հոսքը» փակ է իր նման եվրոպացի բյուրոկրատների համար: Սակայն այստեղ կարևորն այն է, որ մինչ մենք հետևում ենք այս արցունքներին, Հայաստանի իշխանությունները սխալներ են գործում, որոնցից հետո արդեն մենք ստիպված կլինենք լաց լինել: Ի՞նչ սխալների մասին է խոսքը:

Շատ պարզ է՝ ինչպես Զելենսկին, հայկական կողմը նույնպես ինքն իրեն արգելել է բանակցել Մոսկվայի հետ կամ մոսկովյան հարթակում: Այսքանն արդեն իսկ բավական է հասկանալ հնարավոր խնդիրների մասշտաբը…

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>