Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել
10
Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար ՔՊ-ի «իրավապահները» առավոտյան ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան Պատերազմ Արցախում
Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական վրեժխնդրություն է իրականացնում. Աննա Գրիգորյան Նպատակը «Մայր Հայաստանը » կազմաքանդելն է. բռնաճնշումները շարունակվում են. Դերենիկ Մալխասյան «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Ձեռք է բերվել թույլտվություն՝ գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար․ Արտյոմ Պողոսյան Ծառուկյանը պետք է տուժող ճանաչվեր․ ի՞նչ են արել Իրանում և ՀՀ իրավապահները․1 հետապնդում չեղարկվել է Եթե մտածեր հայ ժողովրդի մասին, հրաժարական կտար. Տիգրան Քոչարյան «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ռեպրեսիաներ են նաև մարզերում. Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Անգամ նոպան է միաժամանակ բռնում․ Ինչո՞ւ է Քոչարյանը հիստերիկայի մեջ գցել Ադրբեջանին ու ՔՊ-ին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից, որքան որ նկատելի էր, թարմ, կշռադատված ու վաղուց սպասելի խոսքը, խորը վերլուծությունը, կանխատեսումներն ու լուծման ուղիների մատնանշումը, այնքան էլ նկատեի էր խիստ անհանգստությունը, կասեի՝ նոպան Բաքվում ու Հայաստանի իշխանությունում։ Ասուլիսից անցել է 3 օր, բայց չեն դադարում այդ երկու ճամբարներից մեկնաբանությունները։ Ուշագրավ է, որ ՔՊ-ականներն անգամ Նիկոլի ասուլիսի մասին մոռացել էին ասուլիսի կեսից, իրենց ղեկավարի ասուլիսից հնչած մեկ կարևոր միտք չէին գտնում, որ տարածեն, իսկ Քոչարյանի ասուլիսի մասին գրում են մինչև հիմա։

Փետրվարի 11-ին անդրադարձա թեմային, որ Բաքվում ու Երևանում համաժամանակյա դատական նիստեր էին Արցախի ղեկավարության դեմ։ Այդ օրը Բաքվում Արցախի ղեկավարների դատն էր, Երևանում՝ Ռոբերտ Քոչարյանի։ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ ասաց, որ սինքրոնիզացված աշխատում են Երևանի ու Բաքվի իշխանությունները, երեք նախագահ էնտեղ է դատվում, մեկը՝ Երևանում․ դուք մտածեք, թե ինչու։ Վերջին տարներին բազմաթիվ են օրինակները, երբ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների գործունեությունը միջազգային հարթակներում, Հայաստանի ընդդիմությանը թիրախավորելու գործում, Ռոբերտ Քոչարյանի վեռրաբերյալ և այլ առիթներով, համատեղ աշխատանքի տպավորություն է թողել։ Այդ համատեղ աշխատանքի վերջին օրինակը սկսել է երկու օր առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից ու մինչ հիմա շարունակվում է։ Հենց հայտնի դարձավ, որ ավելի քան երկու տարվա դադարից հետո ասուլիս է տալիս, միանգամից, ակտիվացան։ Նայում էինք, որ բոլոր ուղիղ եթերների տակ ակտիվորեն գրում էին ադրբեջանական անուն ազգանունով մարդիկ և կիսագրագետ ու լրիվ անգրագետ բառապաշարով ֆեյքերը, որոնք ընդունված է ասել, որ սնվում են պետական հայտնի՝ ֆեյքերի ՊՈԱԿ անունը ստացած հիմնարկից։ Ու նաև՝ ՔՊ-ական պատգամավորները, նրանց օգնականները․ ավագանիները և այլն։ Իհարկե՝ ամենայն հավանականությամբ ֆեյքերն էլ հենց նույն անձինք էին՝ տարբեր օգտահաշիվներով։ Մեկ-մեկ ինձ թվում էր՝ երկուսն էլ ադրբեջաներեն են գրում։ Ադրբեջանցիների գրառումները Գուգլ թարգմանիչով հայերեն էի թարգմանում, հասկանամ ինչ կա գրած ու ինձ բռնացրի նրա մեջ, որ Վահագն Ալեքսանյանի գրառումն էլ եմ դրել, որ ադրբեջաներենից հայերեն թարգմանի․ այ էդքան նման են։

Մի քանի օրինակ բերեմ․ ադրբեջանցի իշխնական քաղաքագետ Շահինօղլուն գրում է, թե Ռոբերտ Քոչարյանը փորձում է խարխլել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Բայց պետք է չանհանգստանա Փաշինյանը, որովհետև Քոչարյանը աջակցություն չունի։ ՔՊ-ականներն է, ի դեպ, որ ուշի-ուշով հետևում ին ասուլիսին, ասում էին, թե Քոչարյանը չունի աջակցություն, հեղինակություն։ Է բա որ չունի հեղինակություն, աջակցություն, ձեզ համար ավելի լավ չէ՞, ինչի՞ եք իրար խառնվել։ Բա որ չունի կշիռ, 7 տարի ինչի՞ եք պետական ողջ ռեսուրսը վատնում Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ու հլը վախենում եք։ Ու շատ եմ ցավում, ամոթի բան է, որ Հայաստանի վարչապետը մնացել է Ադրբեջանի ինչ-որ քաղաքագետ-վերլուծաբանների աջակցության հույսին։ ՔՊ-ականները անգամ էդտեղ են անճար։ Քոչարյանն ասում է՝ Նիկոլին թողեցի իրընտրողների հետ մեն-մենակ, իրեն սպառեց․ է դուք էլ թողեք Քոչարյանն ինքն իրեն սպառի, եթե համարում եք, որ իրոք չունի աջակցություն։ Բայց չէ, տեսնում եք, որ ամեն ասուլիս հետո մարդիկ ասում են՝ հազիվ նորմալ, ուժեղ խոսք լսեցինք, քոչարյանական չենք, բայց ուզում ենք սենց ղեկավար, ոչ թե․․․։

Ադրբեջանցի քաղաքագետին ձայնակցում է Հայաստանի Ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավարը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում։ Երևի Նիկոլը նեղվել է իր դիվանագիտությանը տված բնորոշումներից։ Դե բայց որքան էլ նեղվեք՝ դա եք, նկարագրել է ձեր դիվանագիտության խղճուկ վիճակը,ձեր բանակցային տխուր վիճակը։

Զուգահեռ գրառումներ են անում ադրբեջանցի իշխանական խմբագիր Ալիօղլուն ու պատերազմի ժամանակ Արցախում կասկածելի հանգամանքներում հայտնված Դանիել Իոաննիսյանը: Ադրբեջանցին ասում է՝ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից, որովհետև վախեցել է «ճշմարտությունից»։ Իոաննիսյանն էլ գրում է, թե Քոչարյանը վախենում է բանավիճել։ Իսկ ինչո՞ւ Քոչարյանը չի գնում բանավիճելու, դե հումորով բացատրում է, կարծում եմ իրոք տեղին․ մեջբերում է Մարկ Տվենին։

Միլի Մեջլիսի պատգամավոր Միրզաբեյլին գրում է՝ ՀՀ երկրորդ նախագահն աշխատում է Ռուսաստանի հրահանգներով, ուզում է հաճոյանալ Մոսկվային։ Նույն բանը գրում են նրա հայաստանցի գործընկեր Վահագն Ալեքսանյանը և Հասմիկ Հակոբյանը։ Այսինքն սինխրոնիզացիան նաև էստեղ է․ եթե Բաքվից գրում է պատգամավոր, Հայստանից ևս նույն բանը գրում է ՔՊ-ական պատգամավոր, եթե գրում է վերլուծաբան, այստեղից նույնպես։

Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ Եվրոպայի համար էս խառը ժամանակներում, երբ այդ կառույցը ունի քաղաքական, տնտեսական, լիդերության ճգնաժամ, կորցնում է խաղաղությունը, Եվրամիություն մտնելու հայտ ներկայացնելը աբսուրդ է, էստեղից ՔՊ-ականները փրփրում են, էնտեղից ադրբեջանցիները գրում են՝ Հայ ժողովրդի ապագան Եվրոպայում է, պետք է Ռոսաստանին մերժել ամբողջությամբ, Նիկոլը ճիշտ ուղու վրա է։ Այ քեզ բա՜ն։ Մի տեսակ, ոնցոր մի չատում հրահանգներ ստացած լինեք, տղաներ և աղջիկներ։

Չթվարկեմ այլ անուններ, Ալեն-բան, նույն տպավորությունը ստացա․ տպավորություն է, որ ՔՊ ժողովում օգտագործել են ուղիղ կապը ադրբեջանցիների հետ, ու դերերի բաշխում արել ով ինչ պետք է գրի, ու տեքստը գրել է Նիկոլը կամ իրեն քշողը, ինչ ասեմ։ Ու գիտե՞ք խնդալուն որն է, գրելու թեման․ ի՞նչն են քննադատում, ո՞ր արածը։ Թեմա չկա։ Օրինակ ցանկացած մեկին, որն այս իշխանությանը չի ընդունում, հարցնես ինչո՞ւ, հստակ գիտի պատճառները։ ՔՊ-ականների մոտ դա վերացական բան է, այսինքն իրենց թեմաներն էլ են ֆեյք։ Մի ՔՊ-ական դեպուտատ կա, որ Նիկոլի պես բարձրագույն կրթություն չունի։ Ասում է՝ եթե իշխանական լրագրողներ ներկա լինեին ասուլիսին, «պիտի որ հիշացնեին իր հնչեցրած երկարատև կենացների հետևանքները, որոնց դառը պտուղները ճաշակել է մի ամբողջ պետություն»։ Նախ իշխանական լրագրողներ ներկա էին ասուլիսին, ու՝ ոչ մեկը։ Բայց էդ պտուղներն է էլի հետաքրքիր, Քոչարյանի ո՞ր արածից ես դառը պտուղ ճաշակել։ Ռոբերտ Քոչարյանը իշխանության ավարտին թողել է երկնիշ աճով զարգացող պետություն, ներգաղթ ունեցող պետություն, անխախտ սահմաններով, անվտանգ պետություն, Սփյուռքի հետ ամուր կապ, թե՛ ռազմավարական գործընկերներ, թե՛ բարիդրացիական հարաբերությւոններ և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի հետ։ Է իր աշխատանքը նորմալ շարունակեիք, նորմալ պտուղներ ճաշակեիք։ Ոնցոր ավտոմեքենան տանես գլորես ձորը, հետո արտադրողին ասես քո ավտոյից դառը պտուղներ ճաշակեցինք։ Երկիր էր տվել, զարգացնեիք, ոչ թե քանդեիք։ Որ 15 զինվոր վառեցիք խրճիթում, Քոչարյանի ո՞ր արածի պտուղներն էր, ձեզ նորմալ զորանոցներ էին տվել, չհանձնեիք։ Էն որ ձեր Շեֆը տռճիկ էր տալիս ազատագրված Շուշիում, դա մեծամասամբ Քոչարյանի արածն էր, իսկ որ հետո Շուշին, 30 տարի պահած զարգացրած, 40 օրվա մեջ հանձնեցիք, դա ո՞ւմ արածի պտուղն էր, Քոչարյանի՞։ Որ պետական պարտքը 13 միլիարդ դոլարին է հասնում, դրա 12 միլիարդը կուտակել եք Քոչարյանից հետո, որից 7 միլիարդը՝ Նիկոլը, դա Քոչարյանի արածի պտուղն է՞, թե՞ ձեր։ Քոչարյանի արածը անկախ հակական Ստեփանակերտն էր, իսկ որ էսօր Ալիևն այցելել է Ստեփանակերտ, դա ձեր արածի պտուղն է։ Ասենք ո՞ւմ հետ եմ բանավիճում։

Ես հասկանում՝ եմ իրենց գործը ինչքան դժվար է ու կարծում եմ հեսա էլի արտաքին պարտքը կմեծացնեն, որ ՔՊ-ին պարգևավճարներ բաժանեն Քոչարյանի ասուլիսին բացառիկ հիմարություններով արձագանքելու համար։ Պատկերացնում ե՞ք որքան դժվար է անկապ մտքեր հորինելը (կամ գուցե իրենց համար դժվար չէ, բնական վիճակ է), հետո մի հատ էլ նույն բաներն անել ֆեյք էջերով։ Նիկոլը հունվարի վերջին օրը ասուլիս տվեց, մենք ու շատերը համեմատում էինք, որ նույն բանի մասին նախորդ ասուլիսում ուրիշ բան էր ասում, դրանից առաջ ուրիշ բան, ԱԺ-ում ուրիշ բան, 2018-ին ուրիշ բան, հիմա ուրիշ բան։ Կարո՞ղ եք ասել մի բան, որ Քոչարյանն ասել է ու հակառակն է արել, մի բանը տարբեր տեղեր տարբեր ձև է ասել։ Այ դրա համար էլ ՔՊ-ն հիստերիկ նոպայի մեջ էր։

Շատ ուշագրավ է, որ Ալիևը Նիկոլին ծաղրում է, ասում է հարբեցող, ծաղրածու, ՔՊ-ականներն արձագանք չունեն, այսինքն՝ համամիտ են Ալիևի ասածների հետ, իսկ Քոչարյանի ասածներին, քննադատությանը համամիտ չեն։ Ադրբեջանցի ակտիվիստը գրել էր Քոչարյանը Հայաստանը քանդեց։ ՔՊ-ականներն ու ֆեյքերը գրում են Քոչարյանը երկիրը քանդեց, քարը քարի վրա չթողեց։ Ու տեսարանը աչքիս առաջ գալիս է, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման 10 տարում աղետի գոտու մեծ մասը վերականգնել է, իսկ Նիկոլը իր կառավարման 7 տարում մնացած մի քանի հոգու տանիքի հարցը չի լուծել։ Աչքիս առաջ եկան գնացին, թե ինչպես է Քոչարյանը աղետի գոտու բնակիչներին բաժանել տների բանալիները, իսկ Նիկոլը իր պատճառով անտուն մնացածներին առաջարկում է հիփոթեքային վարկ։ Աչքիս առաջ է, թե ինչպես մեկ տարի առաջ տեղի ունեցած ջրհեղեղի վնասները մինչև էսօր Նիկոլի իշխանությունը ամբողջությամբ չի էլ հաշվել։ Արա դուք ի՞նչ քանդելուց եք խոսում։

Լավ, ձեզ գուցե հետաքրքրի հարցը՝ Ադրբեջանը վախենում է Քոչարյանի ակտիվությունից, հասկացանք, իրոք անհանգստանում են, որովհետև հազիվ կարողացել են Նիկոլի հետ պայմանավորվել, ստանալ Ղարաբաղ, Նիկոլե՞նք ինչու են էդքան անհանգստանում։ Ալիևն անհանգստանում է Հայաստանի կողմից բանիմաց, արհեստավարժ բանակցողից, հասկանում եմ, բայց նիկոլե՞նք ինչու են վախենում, վա՞տ կլինի, որ իրենց քանդած երկիրը մեջքը ուղղի։ Ի դեպ, նրանք, ովքեր համարում են, որ Քոչարյանի հետ գալը պատերզմ է նշանակում, սխալվում են, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիները եղել են ամենախաղաղ տարիները անկախության ողջ ընթացքում, իսկ Նիկոլը, որ անընդհատ խոսել է խաղաղությունից, բերել է մի քանի պատերազմ ու բախումներ։ Հիմա էլ խոսում է․ դե ասե՛ք, ի՞նչ սպասել իրենից։

Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի վրա մուռ ունեն Ադրբեջանն ու Նիկոլենք։ Ադրբեջանի համար ամենահարմար թեկնածուն է Նիկոլը, ինչ ուզում են, ստանում են առանց խնդրի։ Ադրբեջանցիներին հասկանում եմ, ես էլ կուզենայի, որ մեր թշնամի երկիրն ունենար այնպիսի ղեկավար, որ ինչ ասեինք՝ աներ։ Բայց ՔՊ-ականների՞ն ինչու ձեռք չի տալիս ուժեղ, ձիգ, խոստումները կատարող, հաղթող ղեկավար ունենալը։ ՔՊ-ականները, օրինակ, չե՞ն ուզենա, որ էդպիսի ղեկավար ունենանք, որ վերջապես էս ամոթից մեր երկիրը հանի։ Պետք է որ ուզենան։ Իսկ եթե իրենց ձեռք է տալիս Նիկոլը, նշանակում է, որ Ադրբեջանի ու ՔՊ-ի շահերը իրոք նույնն են։ Ադրբեջանին էլ ձեռք չի տալիս»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>