Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Պատերազմ Արցախում
Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ

Փոփոխության ժամանակը հիմա է. Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է. Վարդան Օսկանյան

Փոփոխության ժամանակը հիմա է. Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է պետականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

«Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը սպառնում են ոչ միայն արտաքին ուժերը, այլև սեփական ղեկավարության ձախողումները։ Ադրբեջանի նկրտումները վաղուց հստակ են՝ ռազմական ուժի և դիվանագիտական ճնշման միջոցով ամրապնդել տարածքային նվաճումները։ Այս մարտահրավերները գոյութենական սպառնալիքի են վերածվել ոչ միայն Բաքվի ագրեսիայի, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձեռնհասության պատճառով։ Նրա սխալ հաշվարկները, անվճռականությունը և տապալված քաղաքականությունը քայքայել են Հայաստանի՝ տարածաշրջանային սպառնալիքներին դիմակայելու կարողությունը՝ կառավարելի հակամարտությունը վերածելով ազգային աղետի։ Փաստացի, հենց Փաշինյանն է դարձել Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը՝ իր ձախողումներով հնարավոր դարձնելով Ադրբեջանի ագրեսիան։

Ադրբեջանի ռազմավարական նպատակները մնացել են անփոփոխ, սակայն Հայաստանի՝ դրանց հակազդելու կարողությունը թուլացել է Փաշինյանի ղեկավարման պատճառով։ Նրա պաշտոնավարումը նշանավորվել է սխալների ամբողջական շարքով, որոնք թուլացրել են Հայաստանի ռազմական պատրաստվածությունը, դիվանագիտական ազդեցությունը և ներքին միասնականությունը։ 2020-ի պարտության, հետո՝ Արցախի անկման, արցախցիների տեղահանության և Հայաստանի աշխարհաքաղաքական աճող մեկուսացման ձախողումները գալիս են մի առաջնորդից, որը չունի դիվանագիտական, ռազմավարական և ռազմաքաղաքական հմտություններ երկրի շահերը պաշտպանելու համար։ Նրա սխալները չեն սկսվել 2020-ին. դրանք ակնհայտ էին դեռ 2018-ից, երբ նա շարունակում էր հեղափոխական հռետորաբանությունը, բայց զուրկ էր արտաքին քաղաքականության հստակ տեսլականից։ Նրա ղեկավարումը Հայաստանը դարձրել է խոցելի Ադրբեջանի սպառնալիքների հանդեպ՝ պաշտպանական պոտենցիալ ուժեղ դիրքը վերածելով թուլության և պարտվողականության։

Տարածաշրջանային իրատեսական քաղաքականություն և պաշտպանական ամուր ռազմավարություն մշակելու փոխարեն՝ Փաշինյանը տղայական ազգայնականությունից գնաց մինչև անընդունելի զիջողականության, որոնցից ոչ մեկը չէր բխում դիվանագիտական և անվտանգության իրատեսական շրջանակից։ Նրա կառավարությունն անտեսեց հետախուզական նախազգուշացումները, անտեսեց Ադրբեջանի ռազմական հզորացումը և սխալ կառավարեց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ օտարանալով ավանդական գործընկերներից և առանց ապահովելու իրատեսական այլընտրանքներ։ Նրա ամենաաղետալի սխալներից մեկը այն համոզմունքն էր, որ քաղաքական հռետորաբանությունը կարող է փոխարինել ռազմավարական կանխատեսմանը։ Երբ դա ենթարկվեց պատերազմի փորձությանը, նա միանգամայն անպատրաստ էր դրան։ Երբ առերեսվեց դիվանագիտական հետևանքներին, անվճռական էր և հաճախ անտեղյակ։ Իսկ երբ ի հայտ եկան ուղղություն փոխելու հնարավորություններ, նա կրկնապատկեց այն քաղաքականությունը, որը հետագայում էլ ավելի թուլացրեց Հայաստանի դիրքերը։

Այժմ, երբ Փաշինյանի անձնական անվտանգությունն ավելի ու ավելի է կապվում իշխանությունը պահպանելու հետ, նրա արտաքին քաղաքական որոշումները թերևս ավելի շատ բխում են ինքնապահպանման բնազդից, քան ազգային շահից։ Նրա շրջադարձը դեպի Արևմուտք իրականացվեց անզգույշ՝ օտարացնելով Ռուսաստանին և փոխարենը արևմտյան շոշափելի երաշխիքներ չապահովելով։ Գործնական վերադասավորումը կարող էր օգուտ բերել Հայաստանին, եթե ռազմավարական մոտեցում ցուցաբերվեր։ Բայց Փաշինյանի կառավարությունը ապավինեց խորհրդանշական ժեստերի, օրինակ՝ ԵՄ անդամակցության հարցի բարձրացմանը՝ չկարողանալով հաստատել անվտանգության կոնկրետ շրջանակ։ ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի՝ ոչ պատեհ ժամանակ ընդունումը համընկել է աշխարհաքաղաքական կարևոր զարգացումների հետ, այդ թվում ԱՄՆ փոխնախագահ Ջ․Դ․ Վենսի մյուխնենյան ելույթի և ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկի, ինչը նշանավորում է աշխարհաքաղաքական նոր վերադասավորում՝ Կովկասի համար, անկասկած, նշանակալի հետևանքներով։

Ակնհայտ սխալ այս հաշվարկը կրկին վկայում է գլոբալ դինամիկայից Փաշինյանի անտեղյակության մասին։ Հայաստանի դիրքավորումն առավելագույնս ամրապանդելու փոխարեն նա շարունակում է գործել վակուումում՝ չտեսնելով աշխարհաքաղաքական ուժերի ավելի լայն փոխազդեցությունը։

Իր բոլոր թերություններով հանդերձ՝ Ռուսաստանը պատմականորեն եղել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը։ Թեև Մոսկվայի ձախողումների վերաբերյալ դժգոհությունները հիմնավոր են՝ կապերի խզումն առանց այլընտրանքների ապահովման ռազմավարական անխոհեմություն է։ Դիվանագիտությունը չի կարող լինել ցուցադրական քայլերի մասին։ Այն նախևառաջ ազգային առավելագույն անվտանգություն ապահովելու մասին է։ Փաշինյանի օրոք Հայաստանը մեկուսացել է՝ օտարանալով Մոսկվայից, չստանալով Արևմուտքի աջակցությունը և խոցելի դառնալով Ադրբեջանի ճնշման հանդեպ։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պահանջները շարունակում են ավելանալ։ Իլհամ Ալիևի նկրտումները Արցախից ու նրա ղեկավարության նվաստացումներից անդին են. դրանք պահանջում են Հայաստանի զինաթափում, ադրբեջանցիների վերաբնակեցում բուն Հայաստանում և տարածքային զիջումներ, որոնք խաթարում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Սրանք պարզապես ագրեսիվ դիրքորոշումներ չեն, այլ գոյութենական մարտահրավեր Հայաստանի ապագայի համար։ Սակայն Փաշինյանի արձագանքը եղել է պասիվ։ Նա չի կարողացել անել այնպես, որ Ադրբեջանն այդ գործողությունների համար պատասխան ու գին տա։ Նրա կառավարությունը մեկը մյուսի հետևից կուլ է տվել դիվանագիտական և ռազմական հետընթացները՝ քայքայելով Հայաստանի զսպման կարողությունները և երկիրը դարձնելով ավելի խոցելի։

Ադրբեջանն իհարկե ագրեսոր է, բայց հենց Փաշինյանի ձախողումներն են Ալիևի նկրտումները դարձրել իրագործելի։ Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարություն՝ առաջնորդ, որը հասկանում է ուժերի հավասարակշռությունը, որը կարող է մշակել անվտանգության իրատեսական քաղաքականություն և որը կարող է դիվանագիտությամբ զբաղվել կարողության, այլ ոչ թե հուսահատության դիրքերից։ Փաշինյանը բազմիցս ցույց է տվել, որ այդ դերն իր հագով չէ։ Որքան երկար նա մնա իշխանության, այնքան մեծ է վտանգը, որ Հայաստանի ինքնիշխանությունը կքայքայվի՝ մաս առ մաս, զիջում առ զիջում՝ մինչև որ ոչինչ չմնա պետության անկախությունից։

Փոփոխության ժամանակը հիմա է։ Հայաստանը պետք է վերագտնի իր սեփական դերակատարությունը, վերասահմանի իր անվտանգության առաջնահերթությունները և վերակառուցի իր դիվանագիտական վստահելիությունը»,-գրել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>